ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2009 թվականի N 1073-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեթոդական աջակցությամբ 2010 թվականին շարունակվելու է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ապահովել 2010 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`
1) ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով.
2) ապահովել 2010 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված դեկտեմբերի 23-ի N 1073-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1 |
2 |
3 |
4 |
5 |
NN |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող մարմինները |
Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները |
Մաս I. ՀՀ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
1. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) և ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում (ուղարկում) |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, |
մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը |
2. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, |
մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը |
3. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
անհրաժեշտության դեպքում ՄԺԾԾ-ի և ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար ՀՀ հանրապետական գործադիր մարմիններից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
մինչև 2010 թվականի հունվարի 16-ը |
4. |
Տվյալ ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմիններ (այսուհետ` գլխադասային մարմիններ) |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման (այդ թվում` նաև ՀՀ տարածքային կառավարման) մարմինների հետ` 1) քննարկումների ժամանակացույցի և գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ 2011-2013թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին կատարվելիք ծախսերի ֆինանսավորման նախնական չափաքանակների՝ այդ մարմինների հետ քննարկման կարգի սահմանում և դրա մասին այդ մարմիններին տեղեկացում, 2) քննարկումների անցկացում |
տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
մինչև 2010 թվականի հունվարի 16-ը մինչև 2010 թվականի |
5. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ գլխադասային մարմինների կողմից կազմակերպվող քննարկումներին մասնակցություն |
մինչև 2010 թվականի փետրվարի 17-ը | |
6. |
Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
տվյալ ոլորտում ՄԺԾԾ-ի հայտերի (քաղաքականության և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2011-2013թթ. պետական բյուջեների ծախսերի նկարագրությունը) մշակում և ներկայացում (յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով) |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2010 թվականի փետրվարի 24-ը |
7. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2010 թվականի փետրվարի 24-ը |
8. |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ներկայացում |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
մինչև 2010 թվականի մարտի 3-ը |
9. |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների քննարկում ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդում |
մինչև 2010 թվականի մարտի 10-ը | |
10. |
Գլխադասային մարմիններ |
իրենց ոլորտի 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերի (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2011-2013թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները` ինչպես ամփոփ, այնպես էլ նաև ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների գծով) մշակում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի մարտի 12-ը |
11. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի մարտի 19-ը |
12. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՄԺԾԾ-ի և ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումների կազմում և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի մարտի 19-ը |
13. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2011-2013թթ. ծրագրի նախագծի մշակում, գնահատում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի մարտի 19-ը |
14. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2010-2012թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումների մշակում և մանրամասն հիմնավորումներով ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի մարտի 19-ը |
15. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված ցանկի` ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված ցանկում նշված պարբերականության |
16. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն ապահովող միջոցառումների 2011-2013թթ. ծրագրի նախագծի քննարկում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ (ըստ անհրաժեշտության) |
մինչև 2010 թվականի մարտի 25-ը | |
17. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2011-2013թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2010 թվականի ապրիլի 6-ը |
18. |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
համապատասխան ոլորտներում ծախսերի ֆինանսավորման 2011-2013թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով համապատասխան պետական կառավարման մարմինների հետ հանդիպումների անցկացում (ըստ անհրաժեշտության) |
մինչև 2010 թվականի ապրիլի 13-ը | |
19. |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2011-2013թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
մինչև 2010 թվականի ապրիլի 13-ը |
20. |
համապատասխան ոլորտներում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2011-2013թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ համապատասխան պետական կառավարման մարմինների հետ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության) |
մինչև 2010 թվականի ապրիլի 24-ը | ||
21. |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի` համապատասխան ոլորտների ծախսերի ֆինանսավորման 2011-2013թթ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում |
մինչև 2010 թվականի մայիսի 1-ը | |
22. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
2011-2013թթ. չափաքանակների վերաբերյալ ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի որոշումների մասին տեղեկացում |
ՀՀ պետական կառավարման մարմիններ |
մինչև 2010 թվականի մայիսի 5-ը |
23. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտային 2011-2013թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի մշակում և ներկայացում |
տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ |
մինչև 2010 թվականի մայիսի 15-ը |
24. |
Գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի 2011-2013թթ. ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության) մշակում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի մայիսի 22-ը |
25. |
Տվյալ ոլորտում գլխադասային մարմիններ |
ավարտուն տեսքի բերված` իրենց ոլորտի ՄԺԾԾ-ի նախագծերի (ծախսային ռազմավարության)` ներառյալ համապատասխան ոլորտներում գլխադասային չհանդիսացող պետական կառավարման մարմինների ծախսերի 2011-2013թթ. ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների մասին առաջարկությունների մշակում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի մայիսի 29-ը |
26. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի վերջնական տարբերակի կազմում և ներկայացում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2010 թվականի հուլիսի 6-ը |
27. |
ՀՀ կառավարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում |
մինչև 2010 թվականի հուլիսի 9-ը | |
28. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ի ներկայացում Ազգային ժողով |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը |
Մաս II. ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
29. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի ներկայացում (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
մինչև 2010 թվականի հունվարի 16-ը |
30. |
ՀՀ ֆինանսներին նախարարություն |
համայնքների 2011 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև 2010 թվականի փետրվարի 3-ը |
31. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2007-2009 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված այդ օրենքով նախատեսված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվություն ներկայացում` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
մինչև 2010 թվականի փետրվարի 3-ը |
32. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում |
նշված նախարարություններ բնապահպանական ծրագրեր ներկայացրած |
ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի |
33. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթներ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների ցանկի տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի փետրվարի 16-ը |
34. |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ` |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի մարտի 23-ը |
34.1. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
տեղական ինքնակառավարման մարմիններից ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք հողի հարկի և գույքահարկի գծով` ըստ առանձին համայնքների 2009 թվականի ելակետային տվյալների |
ՀՀ մարզպետարաններ |
մինչև |
34.2. |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
ՀՀ համայնքների բյուջեներին |
ՀՀ ֆինանսների |
մինչև |
34.3. |
ՀՀ կառավարությանն |
ՀՀ համայնքների բյուջեներին |
ՀՀ ֆինանսների |
մինչև |
35. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ ֆինանսների նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ ֆինանսների |
մինչև 2010 թ. հուլիսի 24-ը |
36. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով)` համաձայնեցված |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմինների հետ համագործակցում` վերջիններիս համակարգին վերաբերող` մարզպետների` |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան |
X |
37. |
ՀՀ գործադիր, |
մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2011 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով, ինչպես նաև տարածքային կտրվածքով) կազմում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի օգոստոսի 6-ը |
38. |
ՀՀ գործադիր, |
օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2011 թվականին օգտագործման մասին կանխատեսումների կազմում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի օգոստոսի 6-ը |
39. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՄԺԾԾ-ով նախատեսված ոլորտային ծրագրերի գծով սահմանված կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում մարզի համայնքներից մարզպետարանների միջոցով ստացված` ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2011 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի քննարկում, ամփոփում և ներկայացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի օգոստոսի 11-ը |
40. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2011 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառնական ծախսերի նախահաշիվների նախագծերի` հիմնավորումների հետ միասին ներկայացում (նաև 2011 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2010 թվականի հաստատված, սպասողական և 2009 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ ըստ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի օգոստոսի 11-ը |
41. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը |
ՀՀ մարզպե-տարանների միջոցով` տեղական ինքնակա-ռավարման մարմիններ |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում |
42. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
հարկային եկամուտների և պետական տուրքի |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի օգոստոսի 11-ը |
43. |
ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ |
ՀՀ կառավարության 2011 թվականի պետական |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2010 թվականի օգոստոսի 24-ը |
44. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը |
45. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում |
46. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2009 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների |
x |
մինչև 2010 թ. սեպտեմբերի 25-ը |
47. |
ՀՀ պետական կառավարման մարմինների 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, մակրոտնտեսական ցուցանիշների, եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում ՀՀ վարչապետի մոտ |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 18-ը | ||
48. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 47-րդ կետում նշված քննարկումների արդյունքները հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2011 թվականի տարեկան ծրագրի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 21-ը |
49. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` սույն ժամանակացույցի 47-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերի բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2011 թվականի տարեկան ծրագրի նախագիծը. ա. «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» |
ՀՀ կառավարություն |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 21-ը |
50. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2011-2013 թթ. ՄԺԾԾ-ի մեջ ընդգրկված և 2011 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծերի մշակում և անհրաժեշտության դեպքում դրանց ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 21-ը |
51. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների (հաշվարկների հիմքում դնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» |
x |
մինչև 2010 թ. սեպտեմբերի 28-ը |
52. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ |
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 24-ը |
53. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում և ներկայացում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 29-ը |
54. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 30-ը | |
55. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացության ներկայացում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2010 թվականի սեպտեմբերի 30-ը |
56. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը |
57. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին» |
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում | |
58. |
ՀՀ ֆինանսների |
ՀՀ համայնքների բյուջեներին |
ՀՀ մարզպե-տարանների միջոցով` տեղական ինքնակա-ռավարման մարմիններ |
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում |
59. |
ՀՀ գործադիր, |
2011 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում |
(հավելվածը լրաց., խմբ. 19.03.10 N 186-Ն, լրաց. 29.06.10 N 482-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |