ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2010 թվականի N 1009-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19‑րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի և Շինուհայրի գյուղական համայնքներին հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 32,279.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), որից`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար` 3,820.9 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայրի գյուղական համայնքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար` 28,458.7 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի և Շինուհայրի գյուղական համայնքների և մարզպետարանի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1009-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 |
0.0 |
0.0 | |||
այդ թվում՝ |
||||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
0.0 |
(32,279.6) |
(32,279.6) | ||
այդ թվում՝ |
||||||
05 |
Գործազրկություն |
0.0 |
(32,279.6) |
(32,279.6) | ||
այդ թվում՝ |
||||||
01 |
Գործազրկություն |
0.0 |
(32,279.6) |
(32,279.6) | ||
այդ թվում՝ |
||||||
01. Վարձատրվող հասարակական աշխատանքներ |
0.0 |
(32,279.6) |
(32,279.6) | |||
այդ թվում՝ |
||||||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
0.0 |
(32,279.6) |
(32,279.6) | |||
Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին |
0.0 |
(32,279.6) |
(32,279.6) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
0.0 |
32,279.6 |
32,279.6 | ||
այդ թվում՝ |
||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
0.0 |
32,279.6 |
32,279.6 | ||
այդ թվում՝ |
||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
0.0 |
32,279.6 |
32,279.6 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
0.0 |
32,279.6 |
32,279.6 | |||
ՀՀ կառավարություն |
0.0 |
32,279.6 |
32,279.6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան