ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 554-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 367-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Տոնուս-Լես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հոգեմետ նյութերի տեղափոխման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին» N 367-Ա որոշման մեջ «քաղ. Երևան, Ազատության պող., շենք 3, N 41» բառերը փոխարինել «քաղ. Երևան, Վարշավյան 2/1» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել ընկերության գործունեության իրականացման վայրի`
1) սույն որոշումից բխող փոփոխության վերաբերյալ համապատասխան գրառումներ ընկերության լիցենզիայում.
2) փոփոխության վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|