ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2010 թվականի N 523-Ա
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) խթանիչ PowerGel Magnium 50-220 | 40500 կգ |
2) խթանիչ Nobelex 100-G 90mm | 40500 կգ |
3) խթանիչ DYNEX-C |
40500 կգ |
4) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ |
37500 հատ |
5) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ |
37500 հատ |
6) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ (Primadent 6-15m / 500ms) |
37500 հատ |
7) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ |
37500 հատ |
8) կարճ հապաղման ճայթիչ պարկուճ (СИНВ-С 6-15m / 500ms) |
37500 հատ |
9) հապաղիչների միացման հանգույց |
51500 հատ |
10) հապաղիչների միացման հանգույց |
51500 հատ |
11) հապաղիչների միացման հանգույց |
51500 հատ |
12) հապաղիչների միացման հանգույց |
51500 հատ |
13) հապաղիչների միացման հանգույց |
51500 հատ |
14) դետոնացիոն քուղ ԴՇ-Ա |
60000 գծմ |
15) ամոնիտի փոշի 6 ԺՎ | 60000 կգ |
16) ամոնիտի փոշի Ե (E) | 60000 կգ |
17) ամոնիտի փամփուշտ 6 ԺՎ |
15000 կգ |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման և վերջնական օգտագործման հավաստագրերի տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|