ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2010 թվականի N 150-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով`
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման ընթացակարգերի մասին տեղեկատվությունը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման գործառույթները համակարգող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
4. Հանձնարարել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում ընդգրկված պետական կառավարման մարմիններին և առաջարկել այլ մարմինների` անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն ժամանակացույցի, ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սպառողների պաշտպանության գլխավոր վարչություն ներկայացնել դիմում` Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ամփոփել սույն որոշման 4-րդ կետում նշված մարմիններից ստացված տեղեկատվությունը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.
3) յուրաքանչյուր տասնօրյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործերի ընթացքի մասին տեղեկատվություն` փաստաթղթերի ամբողջական փաթեթը մինչև սույն թվականի մարտի 31-ը Եվրամիություն ուղարկելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 մարտի 10-ի N 150-Ա որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Բովանդակություն
1. Սեղմագիր
2. Բաժին 1. Արտահանման վավերացմանն ուղղված քայլերը և հարցաթերթի
բովանդակությունը
3. Բաժին 2. Ներքին ընթացակարգեր
4. Բաժին 3. Համառոտ տեղեկություններ և հղումներ
Սույն հավելվածում օգտագործվող հասկացություններն են`
1) Մնացորդային մոնիթորինգային պլան` հիմնված է 1996 թվականի ապրիլի 26-ին Եվրամիության հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ընդունած 96/22/EC ուղեցույցի վրա, որը վերաբերում է կենդանիների և կենդանական ծագում ունեցող ապրանքատեսակների մեջ առկա նյութերի ու մնացորդների վերահսկման միջոցառումների համակարգին.
2) Սննդի գիրք (Codex Alimentarius)` միջազգայնորեն ճանաչված ստանդարտների, կանոնների և ուղեցույցների հավաքածու` սննդի, սննդի արտադրության և անվտանգության մասին: Դրանում ընդգրկվող նյութերը հավաքվում և մշակվում են Codex Alimentarius-ի հանձնաժողովի կողմից, որը հիմնադրվել է 1963 թվականին` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից: Codex Alimentarius-ի հիմնական նորմերը վերաբերում են սննդի նշագրմանը, սննդային հավելումներին, աղտոտիչներին, թունաքիմիկատներին, ռիսկի գնահատմանը և սննդի հիգիենային: Վերջինս ներառում է նաև HACCP համակարգի կիրառման ուղեցույցները.
3) ISO 17025` հիմնական ստանդարտն է, որը համապատասխանում է փորձարկման և ստուգաճշտման (կալիբրացիոն) լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներին և բաղկացած է երկու բաժնից: Առաջին բաժինը վերաբերում է լաբորատորիայի ներքին կառավարման համակարգի արդյունավետությանը ներկայացված պահանջներին, իսկ երկրորդ բաժինը` տեխնիկական պահանջներին (անձնակազմի որակավորում, մեթոդոլոգիա, փորձագիտական այլ պահանջներ): Կան որոշ նմանություններ ISO 9000/9001-ի հետ, սակայն ISO 17025-ը կիրառվում է հատկապես այն լաբորատորիաների կողմից, որոնք տալիս են թեստային և ստուգաճշտման (կալիբրացիոն) արդյունքներ, մինչդեռ ISO 9000/9001-ը տրամադրում է ստանդարտներ միայն կառավարման համակարգերի արդյունավետության մասին և չի երաշխավորում վերջնական արտադրանքի որևէ որակական հատկանիշ:
Սեղմագիր:
Միջոցառումների ժամանակացույցը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումների ու քայլերի` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընթացակարգերը: Հետագայում այն կարող է հիմք հանդիսանալ նաև կենդանական ծագում ունեցող այլ ապրանքատեսակների արտահանման համար: Ստորև ներկայացված է այդ միջոցառումների համառոտ սխեման.
|
Սույն տեղեկատվությունը բաղկացած է ստորև ներկայացված 3 բաժնից։
Առաջին բաժնում առավել մանրամասն նկարագրված են Եվրամիության անդամ երկրներ արտահանման վավերացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հարցաթերթի ձևով ներկայացված է այն տեղեկատվությունը, որը Եվրամիությունն ակնկալում է ստանալ արտահանող երկրից, այդ թվում` տեղեկություններ լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն) կառուցվածքի, Մնացորդային մոնիթորինգային պլանի, փորձարկման լաբորատորիաների ցանցի և անասնաբուժական դեղամիջոցների վերահսկման մասին (N 1 աղյուսակ): Բացի N 1 աղյուսակից, կից ներկայացված են մի շարք աղյուսակներ և նյութեր, որոնք առավել դյուրին են դարձնում տվյալների հավաքագրումն ու ներառումը: Կից ներկայացված են նաև Եվրամիության այն բոլոր ուղեցույցները (դիրեկտիվները) և որոշումները (անգլերենով), որոնց հիման վրա պետք է լրացվի հարցաթերթը: Աղյուսակների և ուղեցույցների մասին համառոտ տեղեկություններ և համապատասխան հղումներ կարելի է գտնել նաև 3-րդ բաժնում:
Համաձայն Մնացորդային մոնիթորինգային պլանի 2.4-րդ կետի` պլանը կարելի է կազմել` հիմնվելով կա՛մ երկրի ամբողջ արտադրության տվյալների, կա՛մ որոշակի սեգմենտի տվյալների վրա, սակայն մեր հանրապետության դեպքում առավել նպատակահարմար է կիրառել երկրորդ տարբերակը:
Երկրորդ բաժնում ներկայացված են այն ներքին ընթացակարգերը, որոնք կարտացոլվեն Մնացորդային մոնիթորինգային պլանում: Այս փուլում էական է համապատասխան որոշումներում անհրաժեշտ փոփոխությունների կատարման ժամանակացույցի հստակեցումը:
Երրորդ բաժնում կարելի է գտնել համառոտ տեղեկություններ և համապատասխան հղումներ աղյուսակների, ուղեցույցների և այլ անհրաժեշտ նյութերի մասին:
Նշենք նաև, որ արտահանող երկիրը պետք է իր Մնացորդային մոնիթորինգային պլանը (նախորդ տարվա արդյունքները) ներկայացնի հանձնաժողով` մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը:
Միջոցառումների ժամանակացույցը կարող է դրվել առանձին փորձաքննության:
Բ ա ժ ի ն 1
Արտահանման վավերացմանն ուղղված քայլերն ու դրանց հաջորդականությունը
Եվրամիությունը նախագծել է արտահանող երկրի թույլտվության գնահատման գործընթաց` Եվրամիության անդամ երկրներ ձկնամթերք արտահանելու համար:
1. Արտահանող երկրի լիազոր մարմինը (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն) պետք է Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սպառողների պաշտպանության գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն) ներկայացնի պաշտոնական դիմում` ձուկ, ձկնամթերք կամ ջրային ծագում ունեցող այլ արտադրանք Եվրամիության անդամ երկրներ արտահանելու համար: Դիմումով պետք է հաստատվի այն փաստը, որ տվյալ լիազոր մարմինը կարող է իրականացնել բոլոր անհրաժեշտ օրենսդրական միջոցառումները` Եվրամիության պահանջները բավարարելու համար:
2. Գլխավոր վարչությունն ուղարկում է մի հարցաթերթ, որը պետք է լրացվի և հետ ուղարկվի: Հարցաթերթում պահանջվում է տրամադրել տեղեկատվություն համապատասխան օրենսդրական դաշտի, իրավասու մարմինների և այլ տարրերի մասին:
3. Ձկնամթերքի արտահանման դեպքում արտահանող երկրի Մնացորդային մոնիթորինգային պլանը (Residue Monitoring Plan) նույնպես պետք է ներկայացվի և հաստատվի այս փուլում:
4. Ներկայացված փաստաթղթերի գնահատումից հետո Եվրամիության սննդի և անասնաբուժության գրասենյակը (Food and Veterinary Office) տեղում կարող է իրականացնել տեսչական ստուգում: Նմանատիպ ստուգումները պարտադիր են այնպիսի բարձր ռիսկայնություն ունեցող մթերքների համար, ինչպիսին է խեցեմորթը:
5. Հիմնվելով ստուգման արդյունքների և արտահանող երկրի կողմից տրված երաշխավորագրերի վրա` գլխավոր վարչությունն առաջարկում է երկրի թեկնածությունը, այն հատուկ պայմանները, որոնցով կթույլատրվեն արտահանումներն այդ երկրից, ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, որոնց թույլատրված կլինի արտահանել: Այնուհետև այս ամենը քննարկվում է Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների կողմից:
6. Եթե Եվրամիության անդամ երկրները տալիս են դրական կարծիք, ապա Եվրամիությունն ընդունում է հատուկ ներմուծման պայմանները: Տեղական իրավասու ընկերությունների ցանկն այնուհետև կարող է փոփոխվել` արտահանող երկրի դիմումի համաձայն, և հանրությանը հասանելի դառնալ ինտերնետի միջոցով:
Հարցաթերթի բովանդակությունը
Այն ամբողջ տեղեկատվությունն ու նյութերը, որ Եվրամիությունն ակնկալում է ստանալ արտահանող երկրից, ամփոփ ներկայացված է N 1 աղյուսակում: Աղյուսակը բաժանված է 4 հիմնական մասի`
1) լիազոր մարմնի (մարմինների) կառուցվածքն ու տվյալները.
2) Մնացորդային մոնիթորինգային պլանը (Residue Monitoring Plan).
3) տվյալներ փորձարկման լաբորատորիաների ցանցի մասին.
4) տվյալներ անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին։
Ներկայացնենք սրանցից յուրաքանչյուրն առավել մանրամասնորեն.
1. Լիազոր մարմնի (մարմինների) կառուցվածքն ու տվյալները`
1) նշել լիազոր մարմնի (մարմինների) անվանումն ու հասցեն և տրամադրել այլ անհրաժեշտ տեղեկատվություն` համաձայն հանձնաժողովի 96/23/EC ուղեցույցի 4-րդ հոդվածի.
2) ներկայացնել լիազոր մարմնի (մարմինների) կառուցվածքն ու տրամադրել այլ անհրաժեշտ տեղեկատվություն` համաձայն հանձնաժողովի 96/23/EC ուղեցույցի 7§2 հոդվածի.
3) ներկայացնել լիազոր մարմնի (մարմինների) դերը Մնացորդային մոնիթորինգային պլանի իրագործման գործընթացում (96/23/EC ուղեցույց, 4-րդ հոդված):
2. Մնացորդային մոնիթորինգային պլանը (Residue Monitoring Plan) (նախորդ տարվա արդյունքները)`
1) տրամադրել տվյալներ Մնացորդային մոնիթորինգային պլանի օրենսդրական հիմքերի մասին (96/23/EC ուղեցույց, 7§2, 15, 16, 17, 18, 22, 23, 24, 25 և 27-րդ հոդվածներ).
2) նշել` արդյո՞ք պլանը հիմնված է հանձնաժողովի 96/23/EC ուղեցույցի, թե՞ մեկ այլ համարժեք ստանդարտի վրա (օրինակ, Codex Alimentarius http://www.codexalimentarius. net/download/standards/47/CXG_016e.pdf).
3) տրամադրել արտադրության մասին տվյալներ (National production data) այն ձկնատեսակների գծով, որոնց արտահանումը թույլատրված է (պետք է թույլատրվի) Եվրամիության անդամ երկրներ (96/23/EC ուղեցույց, 6-րդ հոդված և 97/747/EC ուղեցույց, N 4 հավելված).
4) նշել` արդյո՞ք պլանը հիմնված է ամբողջ արտադրության տվյալների (total national production data), թե՞ արտահանման տվյալների (export data) վրա: Երբ թույլատրված է արտահանող երկրի բոլոր ձկնատեսակների (ապրանքատեսակների) արտահանումը Եվրամիության անդամ երկրներ, պահանջվում է կիրառել առաջին դեպքը: Երբ առկա է մասնակի համակարգ (split system), այսինքն, երբ թույլատրված է որոշակի սեգմենտի ձկնատեսակների (ապրանքատեսակների) արտահանումը, կարելի է կիրառել երկրորդ դեպքը (NN 3 և 4 աղյուսակներ).
5) նշել` արդյո՞ք մնացորդների բոլոր խմբերն են ներառված պլանում, թե` ոչ, և, եթե` ոչ, ապա` ի՞նչ հիմքերով.
6) նշել` արդյո՞ք յուրաքանչյուր ձկնատեսակի (ապրանքատեսակի) համար յուրաքանչյուր խմբում քննված նյութերը (96/23/EC ուղեցույցի N 1 հավելված) համապատասխանում են 97/747/EC ուղեցույցի N 4 հավելվածով սահմանված փորձաքննության ընտրանքների մակարդակներին և հաճախականություններին (NN 3 և 4 աղյուսակներ).
7) որոշվող նյութերի ցանկը, թեստավորման ենթակա մատրիցաները, օգտագործված վերահսկման և հաստատման մեթոդները (screening and confirmatory methods), հայտնաբերման անալիտիկ սահմանները (analytical limits of detection) և պետական թույլտվությունները (միջոցների կիրառման մակարդակները) (national tolerances/action levels) պետք է հստակորեն ներկայացված լինեն պլանում (96/23/EC ուղեցույց, 7§5 հոդված) (NN 3 և 4 աղյուսակներ).
8) նշել` արդյո՞ք կա որևէ պետական թույլտվություն (national tolerances) կամ մնացորդների առավելագույն սահմաններ (մակարդակներ) (Maximum Residue Levels/Limits), որոնք չեն համապատասխանում հանձնաժողովի սահմանած առավելագույն սահմաններին (մակարդակներին)։
Հանձնաժողովի` մնացորդների առավելագույն սահմանների (մակարդակների) մասին առավել ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքէջի 5.5.4-րդ բաժնից.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/third countries en.htm։
Նշել, թե ինչ միջոցներ են կիրառվում և ինչ սահմանափակումներ կան այն մնացորդների կամ նյութերի համար, որոնք անօրինական են կամ հաստատված չեն արտահանող երկրում, և եթե այդ սահմանափակումներն առկա են, ապա որքանով են համապատասխանում Եվրամիության ցուցանիշների անհրաժեշտ նվազագույն մակարդակին (minimum required performance limits), որտեղ անհրաժեշտ է`
9) նշել, թե ինչ ծառայություններ (անձնակազմ) են ընդգրկված պաշտոնական ընտրանքում (official sampling) և, արդյո՞ք փորձաքննություն իրականացվում է պաշտոնական մարմինների, թե երրորդ մարմնի կողմից (96/23/EC ուղեցույց, 7§7 և 15-րդ հոդվածներ և հանձնաժողովի 98/179/EC որոշում).
10) նկարագրել, թե արդյո՞ք ընտրանքը նպատակային է, թե՞ կամայական: Արդյո՞ք փորձաքննություններն անկանխատեսելի են և հավասարապես են իրականացվում տարվա ընթացքում (96/23/EC ուղեցույց, 12-րդ հոդված և 98/179/ EC ուղեցույց, N 2.1 հավելված).
11) նշել` արդյո՞ք կա որևէ անհամապատասխանություն նախորդ տարվա Մնացորդային մոնիթորինգային պլանով նախատեսված և ստացված արդյունքների միջև, և, եթե` այո, ապա` ինչու.
12) համառոտ նկարագրել նախորդ տարվա Մնացորդային մոնիթորինգային պլանով նախատեսված և ստացված անհամապատասխան արդյունքների համար իրականացված միջոցառումները (օրինակ, «Եվրամիության անդամ երկրներում Մնացորդային մոնիթորինգային պլանի կիրառումը 2007 թվականին») http://ec.europa.eu/food /food/ chemicalsafety/residues/workdoc_2007_en.pdf ).
3. Տվյալներ փորձարկման լաբորատորիաների ցանցի մասին`
1) տրամադրել այն բոլոր փորձարկման լաբորատորիաների անվանումներն ու հասցեները (ներառյալ` արտասահմանյան), որոնք ընդգրկված են պաշտոնական մնացորդային ստուգումներում (official residue testing) (96/23/EC ուղեցույց, 2(f), 7§7, 15.1-ին հոդվածներ): Յուրաքանչյուր լաբորատորիայի անունը պետք է գրված լինի այն մնացորդի կողքին, որի համար այն պատասխանատվություն է կրում (N 2 աղյուսակ).
2) տրամադրել տեղեկատվություն լիազորված լաբորատորիայի (National Reference Laboratory), ինչպես նաև այլ լաբորատորիաների կոմպետենտության մակարդակի մասին, մասնավորապես, որակի հավաստագրմանը վերաբերող ISO 17025 ստանդարտի, ինչպես նաև ակրեդիտացիա տրամադրող մարմնի մասին (հանձնաժողովի 98/179/EC որոշում, N 1.2 հավելված).
3) տրամադրել տեղեկատվություն փորձարկման լաբորատորիաների գործունեության մասին` կապված անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և աղտոտիչների (contaminants) մնացորդներին վերաբերող` որակավորման ստուգման սխեմաների հետ (proficiency testing schemes): Նախընտրելի են միջազգային ճանաչում ունեցող` որակավորման ստուգման սխեմաները (հանձնաժողովի 98/179/EC որոշում, N 1.2 հավելված).
4. Տվյալներ անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման վերահսկողության
մասին`
1) նշել` արդյո՞ք ստիլբենեսի կամ թիրոստատի օգտագործումը թույլատրված է արտահանող երկրում, թե` ոչ, և, եթե արգելված է, ապա ինչ օրենսդրական հիմքերով (96/22/EC ուղեցույցի 11.1-ին հոդված).
2) նշել` արդյո՞ք հորմոնների և աճը խթանող բետա-ագոնիստների օգտագործումը թույլատրված է արտահանող երկրում, թե` ոչ: Եթե` այո, ապա ինչ երաշխիքներ կարող են տրամադրվել, որ դրանք չեն կիրառվել արտահանվող ձկնատեսակների նկատմամբ (մասնակի համակարգի (split system) առկայության դեպք): Եթե նման օգտագործումն արգելված է, ապա տրամադրել համապատասխան օրենսդրական հիմքերը (96/22/EC ուղեցույցի 11.2-րդ հոդված).
3) նշել` արդյո՞ք այն նյութերը, որոնք ներառված են հանձնաժողովի 2377/90 որոշման N 4 հավելվածում, օգտագործվում են, թե` ոչ (օրինակ, chloramphenicol, nitrofurans, nitroimidazoles): Եթե նման օգտագործումն արգելված է, ապա տրամադրել համապատասխան օրենսդրական հիմքերը: Եթե օգտագործումը թույլատրված է, ապա նկարագրել այն գործողությունները, որոնք կերաշխավորեն, որ այս նյութերն առկա չեն լինի Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ձկնատեսակների մեջ.
4) նշել` արդյո՞ք արտահանող երկրում ընդունված են ձկնատեսակների սննդի մեջ օգտագործվող այն նյութերը (օրինակ, carbadox, olaquindox, nifursol և այլն), որոնք արգելված են Եվրամիությունում` քիմիական անվտանգության նկատառումներով: Եթե` այո, ապա նկարագրել տեղում իրականացվող այն բոլոր միջոցառումները, որոնք կերաշխավորեն, որ այս նյութերն առկա չեն լինի Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ձկնատեսակների մեջ.
5) նշել` արդյո՞ք այնպիսի ներկանյութերը, ինչպիսիք են կանաչ մալախիտը (malachite green) և կրիստալ վիոլետը (crystal violet), թույլատրված են հիվանդությունների կանխարգելման նպատակով ձկների արտադրության որևէ փուլում, թե` ոչ: Եթե` այո, ապա նկարագրել տեղում իրականացվող այն բոլոր միջոցառումները, որոնք կերաշխավորեն, որ այս նյութերն առկա չեն լինի Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ձկնատեսակների մեջ:
Այլ տեղեկություններ
Արտահանող երկիրը պետք է իր Մնացորդային մոնիթորինգային պլանը և նախորդ տարվա արդյունքները ներկայացնի հանձնաժողով` մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը:
Հետագայում` արտահանող երկրի հաստատումից հետո, արտահանող երկիրը պարտավոր չէ ամեն տարի ներկայացնել իր կառավարման համակարգի մանրամասն նկարագրությունը: Միայն համակարգին առնչվող կարևոր բարեփոխումները և (կամ) փոփոխությունները պետք է ներկայացվեն հանձնաժողով: Այն արտահանող երկիրը, որն ունի լավ հիմքերի վրա դրված համակարգ, և ինչի մասին տեղեկացվել է փաստաթղթերի ընդունման նախնական փուլում, հաստատումից հետո տարեկան կտրվածքով հանձնաժողով պետք է ներկայացնի միայն հետևյալ փաստաթղթերը`
1) սպասվելիք Մնացորդային մոնիթորինգային պլանը.
2) նախորդ տարվա Մնացորդային մոնիթորինգային պլանի արդյունքները, դրա կատարման մասին տվյալները, ինչպես նաև նախատեսված և ստացված տվյալների անհամապատասխանության դեպքում ձեռնարկված միջոցները:
Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ երկրներ կենդանական ծագում ունեցող սննդամթերքի արտահանմանը, ապա Եվրամիության անդամ երկրների համապատասխան մարմինները ներկրման ժամանակ կարող են ստուգումներ անցկացնել սահմանային ստուգման կետերում, որոնց հիման վրա էլ կարող են թույլատրել կամ մերժել ապրանքատեսակների ներկրումը: Այս գործընթացը կարգավորվում է հանձնաժողովի N 136/2004 որոշմամբ:
Բ ա ժ ի ն 2
Ներքին ընթացակարգերը
Մնացորդային մոնիթորինգային պլանը մշակելիս` էական է գործողությունների հստակ ուրվագծումն ըստ գերատեսչությունների, ինչին զուգահեռ կարելի է մշակել այն բոլոր միջոցառումներն ու քայլերը, որոնք ուղղված կլինեն ձկնամթերքի կամ կենդանական ծագում ունեցող այլ ապրանքատեսակների` Եվրամիության անդամ երկրներ արտահանման դյուրացմանը, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246 որոշման մեջ փոփոխությունների կատարում, մասնավորապես, ծագման երկրի սերտիֆիկատների տրամադրման ընթացակարգերին ուղղված գործընթացի բարելավում և պարզեցում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող արտադրանքի արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ որոշման նախագծի մշակում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգօստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 28-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին հրամանում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ նախագծի մշակում.
5) «Անասնաբուժության մասին» ՀՕ-202-Ն օրենքում փոփոխության կատարում, որն ուղղված կլինի Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցմանը:
Առավել ժամանակատար միջոցառումների թվին կարող են պատկանել համապատասխան փորձարկման լաբորատորիաների ցանկի մշակումը, ցանցի ստեղծումը և հավատարմագրումը` Եվրամիության պահանջներին համապատասխան, ձկնաբուծական տնտեսություններում HACCP համակարգի ներդրումը, ինչպես նաև հանրապետությունում համաճարակ առաջանալու կամ սննդամթերքի անվտանգության խաթարման դեպքում համապատասխան ծրագրի մշակումը, որով կհաղթահարվի ստեղծված իրավիճակը, և կապահովվի արտահանվող սննդամթերքի անվտանգությունը:
Էական է նաև 2007 թվականից հանրապետությունում տարածված խոզի ժանտախտի վերացման և հետագա կանխարգելման հետ կապված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացնելը` Հայաստանի Հանրապետությունից արտահանված` կենդանական ծագում ունեցող ապրանքների և ձկնաբուծական արտադրանքի գծով:
Բ ա ժ ի ն 3
Համառոտ տեղեկություններ ԵՎ հղումներ
Բացի N 1 աղյուսակից, կից ներկայացված են մի շարք աղյուսակներ և նյութեր (անգլերենով), որոնք առավել դյուրին են դարձնում տվյալների հավաքագրումն ու ներառոււմը: Մասնավորապես`
1) N 2 աղյուսակում ամփոփ ներկայացված են այն բոլոր նյութերը կամ նյութերի խմբերը, որոնք պետք է վերահսկվեն յուրաքանչյուր ձկնատեսակի (ապրանքատեսակի) համար.
2) N 3 աղյուսակը կարող է օգտագործվել յուրաքանչյուր ձկնատեսակի (ապրանքատեսակի) արտադրության մասին տվյալները ներառելու համար.
3) N 4 աղյուսակը պատրաստված է կամայական ընտրված ապրանքատեսակի համար, որպեսզի ավելի դյուրին դարձնի 3-րդ երկրների մնացորդային մոնիթորինգային արդյունքներն ամբողջական ներկայացնելը.
4) N 1 ցուցակում ներկայացված են յուրաքանչյուր կենդանատեսակի կամ ապրանքատեսակի փորձաքննության համար նախատեսված ընտրանքների մակարդակները և հաճախականությունները.
5) N 2 ցուցակում ներկայացված է Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից օգտագործվող նյութերի ցանկը, որը ներառում է այդ նյութերի խմբերը (համաձայն 96/23/EC դիրեկտիվի 1-ին լրացման) և Քիմիական հապավումների ծառայության (Chemical Abstracts Service) կողմից սահմանված համարը յուրաքանչյուր բաղադրիչի համար.
6) N 1 օրինակը ձկնամթերքների որոշ նմուշների համար լրացված պլանն է:
Աղյուսակների ցանկը`
1) աղյուսակ 1.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/table1.doc
2) աղյուսակ 2.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/table2_101106.pdf
3) աղյուսակ 3.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/plantemplate.xls
4) աղյուսակ 4.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/resultstemplate.xls
5) ցուցակ 1.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/sampling_levels_frequencies_jme.doc
6) ցուցակ 2.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/substances_jme.doc
7) օրինակ 1.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/plan_template_specimen_en.pdf
Եվրամիության ուղեցույցների ցանկը`
1) ուղեցույց 96/23/EC.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/council_directive_96_23ec.pdf
2) ուղեցույց 97/747/EC.
http://eur-ex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:31997D0747:EN:NOT
3) ուղեցույց 98/179/EC.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:31998D0179:EN:NOT
4) ուղեցույց 96/22/EC.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:01996L0022-2008 1218:EN:NOT
5) ուղեցույց (EEC) N 2377/90.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:01990R2377- 20080816:EN:NOT
6) ուղեցույց (EC) N 136/2004.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:32004R0136:EN:NOT
Մնացորդների առավելագույն սահմանների (MRLs) վերաբերյալ (կետ 2.8)`
1) ուղեցույց (EEC) N 2377/90.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:01990R2377- 20080816:EN:NOT
2) ուղեցույց (EC) N 396/2005.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:02005R0396- 20080410:EN:NOT
3) ուղեցույց (EC) N 839/2008.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:32008R0839:EN:NOT
4) ուղեցույց (EC) N 1881/2006.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:32006R1881:EN:NOT
5) ուղեցույց 2002/657/EC.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:32002D0657:EN:NOT
6) ուղեցույց 2005/34/EC.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:32005D0034:EN:NOT
7) ուղեցույց 2003/181/EC.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:32003D0181:EN:NOT
8) ուղեցույց 2004/25/EC.
http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:32004D0025:EN:NOT
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար նայել հետևյալ կայքէջերը`
1) Մնացորդային մոնիթորինգային պլանի և արտահանող երկրի կողմից երաշխիքների տրամադրման կարգի մասին.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/third_countries_en.htm
2) արտահանող երկրի կողմից Եվրամիության անդամ երկրներ կենդանիների (ապրանքատեսակների) արտահանման օրենսդրական դաշտի մասին.
http://ec.europa.eu/food/food/chemicalsafety/residues/control_en.htm
3) Եվրամիության առողջապահության և սպառողների պաշտպանության գլխավոր վարչության սննդի անվտանգության կայքէջ.
http://ec.europa.eu/food/index_en.htm
4) Եվրամիության` կենդանիների և կենդանական ծագում ունեցող ապրանքատեսակների արտահանման պայմանների մասին.
http://ec.europa.eu/food/animal/animalproducts/index_en.htm
5) Եվրամիության` սննդի հիգիենայի և սննդի պաշտոնական վերահսկման նոր նորմերի
առանցքային հարցերի մասին.
http://ec.europa.eu/food/international/trade/interpretation_imports.pdf
6) Եվրամիության արտահանումների ծավալի մեծացմանն օժանդակող օն-լայն օգնության (online helpdesk) մասին.
http://ec.europa.eu/trade/issues/global/development/thd_en.ht
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 մարտի 10-ի N 150-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Աղյուսակ N 1
NN ը/կ |
Միջոցառումը |
Եվրամիության հանձնաժողովի ուղեցույցը, որոշումը |
Ժամկետը |
Կատարողը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Եվրոպական հանձնաժողով պաշտոնական դիմում ներկայացնելը |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | ||
2. |
Հարցաթերթի լրացում |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ձկնաբույծների ասոցիացիա(համաձայնությամբ) | |
2.1. |
լիազոր մարմնի (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն) կառուցվածքի և այլ տվյալների մասին տեղեկատվություն ներկայացնելը |
|||
2.1.1. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության անվանման, հասցեի մասին և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելը |
96/23/EC, 4-րդ հոդված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.1.2. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառուցվածքի մասին և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելը |
96/23/EC, 7§2 հոդված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.1.3. |
Մնացորդային մոնիթորինգային պլանի (Residue Monitoring Plan) իրագործման գործընթացում ՀՀ գյուղատնտեսության նախարարության դերը ներկայացնելը |
96/23/EC, 4-րդ հոդված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.2. |
Մնացորդային մոնիթորինգային պլանի (Residue Monitoring Plan)` նախորդ տարվա արդյունքները ներկայացնելը |
|||
2.2.1. |
Մնացորդային մոնիթորինգային պլանի օրենսդրական հիմքերի մասին տեղեկատվությունը ներկայացնելը |
96/23/EC, 7§2, 15, 16, 17, 18, 22, 23, 24, 25 և 27- րդ հոդվածներ՝ հաշվի առնելով 178/2002 կանոնակարգի 11-րդ և 13-րդ էջերը |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.2.2. |
տեղեկատվության ներկայացում այն մասին, թե որ ուղեցույցի վրա է հիմնված պլանը` 96/23/EC-ի, թե՝ մեկ այլ համարժեք ստանդարտի |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
2.2.3. |
ձկնամթերքի արտադրության մասին տվյալները ներկայացնելը (National production data)՝ այն ձկնատեսակների գծով, որոնց արտահանումը թույլատրված է (պետք է թույլատրվի) Եվրամիության անդամ երկրներ |
96/23/EC, 6-րդ հոդված և 97/747/EC, N 4 հավելված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.2.4. |
տեղեկատվության տրամադրում այն մասին, թե որ տվյալների վրա է հիմնված պլանը` ամբողջ արտադրության (total national production data), թե արտահանման տվյալների (export data) (NN 3 և 4 աղյուսակներ) |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
2.2.5. |
տեղեկատվության տրամադրում այն մասին, թե արդյո՞ք մնացորդների բոլոր խմբերն են ներառված պլանում, թե՝ ոչ, և, եթե՝ ոչ, ապա՝ ինչ հիմքերով |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
2.2.6. |
տեղեկատվության տրամադրում այն մասին, թե արդյո՞ք յուրաքանչյուր ձկնատեսակի համար յուրաքանչյուր խմբում քննված նյութերը (96/23/EC ուղեցույցի 1-ին լրացում) համապատասխանում են 97/747/ EC ուղեցույցի 4-րդ լրացմամբ սահմանված փորձաքննության ընտրանքների մակարդակ-ներին և հաճախականություններին |
96/23/EC, N 1 հավելված, |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.2.7. |
որոշվող նյութերի ցանկի, թեստավորման ենթակա մատրի-ցաների, օգտագործված վերահսկման և հաստատող մեթոդների (screening and confirmatory methods), հայտնաբերման անալիտիկ սահմանների (analytical limits of detection) և ազգային թույլտվու-թյունների (միջոցների) կիրառման մակարդակների մասին (national tolerances/action levels) (NN 3 և 4 աղյուսակներ) տվյալները ներկայացնելը |
96/23/EC, 7§5 հոդված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.2.8. |
այն պետական թույլտվությունների կամ մնացորդների առավելագույն սահմանների (մակարդակների) մասին (Maximum Residue Limits/Levels) տվյալների տրամադրում, որոնք չեն համապատասխանում հանձնաժողովի սահմանած առավելագույն սահմաններին (մակարդակներին): Տեղեկատվության տրամադրում այն մասին, թե ինչ միջոցներ են կիրառվում, և ինչ սահմանափակումներ կան այն մնացորդների կամ նյութերի համար, որոնք անօրինական են կամ հաստատված չեն արտահանող երկրում, և, եթե այդ սահմանափակումներն առկա են, ապա որքանով են համապատասխանում Եվրամիության ցուցանիշների անհրաժեշտ նվազագույն մակարդակին (minimum required performance limits), որտեղ անհրաժեշտ է։ |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
2.2.9. |
տեղեկատվության տրամադրում այն մասին, թե ինչ ծառայություններ (անձնակազմ) են ընդգրկված պաշտոնական ընտրանքում (official sampling), ինչպես նաև՝ այն մասին, թե, արդյո՞ք, փորձաքննությունն իրականացվում է պաշտոնական մարմինների, թե՝ երրորդ մարմնի կողմից |
96/23/EC, 7§7, 15-րդ հոդվածներ և |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.2.10. |
տվյալների տրամադրում այն մասին, թե, արդյո՞ք, ընտրանքը նպատակային է, թե՝ կամայական, և, արդյո՞ք, փորձաքննություններն անկանխատեսելի են և հավասարապես են իրականացվում տարվա ընթացքում, թե՝ ոչ |
96/23/EC, 12-րդ հոդված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.2.11. |
տվյալների տրամադրում այն մասին, թե, արդյո՞ք, կա որևէ անհամապատասխանություն նախորդ տարվա Մնացորդային մոնիթորինգային պլանով նախատեսված և ստացված արդյունքների միջև և, եթե՝ այո, ապա՝ ինչու |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
2.2.12. |
նախորդ տարվա մնացորդային մոնիթորինգային պլանով նախատեսված և ստացված անհամապատասխան արդյունքների ուղղման համար իրականացված միջոցառումների մասին տվյալների տրամադրում |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
Ա |
Իրավասու գերատեսչության իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվության տրամադրում, եթե արտահանվող ձկնային ապրանքները չեն համապատասխանում Եվրամիության պահանջներին |
կանոնակարգ (EC) |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն | |
2.3. |
Փորձարկման լաբորատորիաների ցանցի մասին. տվյալների տրամադրում |
|||
2.3.1. |
այն բոլոր փորձարկման լաբորատորիաների անվանումների ու հասցեների (ներառյալ՝ արտասահմանյան) մասին տեղեկատվության տրամադրում, որոնք ընդգրկված են պաշտոնական մնացորդային ստուգումներում (official residue testing) |
96/23/EC, 2(f), 7§7, |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2.3.2. |
Լիազորված լաբորատորիայի (National Reference Laboratory), ինչպես նաև այլ լաբորատորիաների կոմպետենտության մակարդակի մասին տեղեկատվության տրամադրում, մասնավորապես, որակի հավաստագրմանը վերաբերող |
98/179/EC, |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2.3.3. |
փորձարկման լաբորատորիաների գործունեության մասին տեղեկատվության տրամադրում ` կապված անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և աղտոտիչների (contaminants) մնացորդներին վերաբերող` որակավորման ստուգման սխեմաների հետ (proficiency testing schemes) |
98/179/EC, |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Ա |
Վերահսկող լաբորատորիաների անվտանգության` միկրոկենսաբանական ցուցիչների մասին տեղեկատվության տրամադրում |
հանձնաժողովի կանո-նակարգ (EC) N 2073/2005 (վերջին անգամ փոփոխվել է 1441/2007 կանոնակարգով) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | |
Բ |
Վերլուծական մեթոդների համապատասխանության մասին տեղեկատվության տրամադրում, որոնք նկարագրված են Մոնիթորինգի ազգային պլանում` կապված մնացորդային քանակների հսկողության հետ |
հանձնաժողովի որոշում 2002/657/EC, 3-րդ հոդված |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | |
Գ |
Հիստամինի, մակաբույծների, պաթոգեն մանրէների, սենսորային ցուցիչների, ТVP-N-ի անալիզի և հսկողության մեթոդների` ՀՀ պահանջներին համապատասխանության մասին տեղեկատվության տրամադրում |
կանոնակարգեր (EC) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | |
2.4. |
Անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման վերահսկողության մասին տվյալների տրամադրում |
|||
2.4.1. |
տեղեկատվության տրամադրում այն մասին, թե արդյո՞ք ստիլբենեսի կամ թիրոստատի օգտագործումը թույլատրված է արտահանող երկրում թե՝ ոչ, և եթե արգելված է, ապա՝ ինչ օրենսդրական հիմքերով |
96/22/EC, 11.1-ին հոդված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
2.4.2. |
տեղեկատվության տրամադրում այն մասին, թե արդյո՞ք հորմոնների և աճը խթանող բետա-ագոնիստների օգտագործումը թույլատրված է արտահանող երկրում, թե՝ ոչ: Դրական պատաս-խանի դեպքում երաշխիքների տրամադրում այն մասին, որ դրանք չեն կիրառվել արտահանվող ձկների նկատմամբ (մասնակի համակարգի (split system) առկայության դեպք): Բացասական պատասխանի դեպքում համապատասխան օրենսդրական հիմքերի մասին տեղեկատվության տրամադրում |
96/22/EC, 11.2-րդ հոդված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.4.3. |
Տեղեկատվության տրամադրում այն մասին, թե արդյո՞ք հանձնաժողովի 2377/90 որոշման N 4 հավելվածում ներառված նյութերն օգտագործվում են արտահանող երկրում, թե՝ ոչ (օրինակ, chloramphenicol, nitrofurans, nitroimidazoles): Բացասական պատասխանի դեպքում համապատասխան օրենսդրական հիմքերի մասին տեղեկատվության տրամադրում: Դրական պատասխանի դեպքում Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ձկնատեսակների մեջ՝ նշված նյութերի բացակայությունը երաշխավորող միջոցառումների մասին տեղեկատվություն ներկայացնելը |
2377/90, N 4 հավելված |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2.4.4. |
տեղեկատվության տրամադրում այն մասին, թե արդյո՞ք արտահանող երկրում ընդունված են ձկնատեսակների սննդի մեջ օգտագործվող այն նյութերը (օրինակ, carbadox, olaquindox, nifursol և այլն), որոնք արգելված են Եվրամիությունում՝ քիմիական անվտանգության նկատառումներով: Դրական պատասխանի դեպքում իրականացվող այն բոլոր միջոցառումների մասին տեղեկատվություն ներկայացնելը, որոնք կերաշխավորեն, որ այս նյութերն առկա չեն Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ձկնատեսակների մեջ |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
2.4.5. |
տեղեկատվության տրամադրում այն մասին, թե արդյո՞ք այնպիսի ներկանյութերը, ինչպիսիք են կանաչ մալախիտը (malachite green) և կրիստալ վիոլետը (crystal violet), թույլատրված են հիվանդությունները կանխարգելելու նպատակով ձկների արտադրության որևէ փուլում, թե՝ ոչ: Դրական պատասխանի դեպքում իրականացվող այն բոլոր միջոցառումների մասին տեղեկատվություն ներկայացնելը, որոնք կերաշխավորեն, որ այս նյութերն առկա չեն Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ձկնատեսակների մեջ |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
Ա |
Ձկների հիվանդությունների (բակտերիալ, վիրուսային և այլն) ախտորոշման ընթացակարգերի և մեթոդների մասին տեղեկատվության տրամադրում` ըստ Եվրամիության պահանջների |
կանոնակարգեր (EС) 91/67, 2002/99 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Աղյուսակ N 2
N ը/կ |
Միջոցառումը |
Ժամկետը |
Կատարողը |
1 |
2 |
3 |
4 |
3.1. |
Ներքին ընթացակարգեր |
||
3.1.1. |
ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246 որոշման մեջ փոփոխությունների կատարում, մասնավորապես, ծագման երկրի սերտիֆիկատների տրամադրման ընթացակարգերին ուղղված գործընթացի բարելավում և պարզեցում |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
3.1.2. |
ՀՀ կառավարության 2004 թվականի օգօստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագծի մշակում |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
3.1.3. |
ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող արտադրանքի արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագծի մշակում |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
3.1.4. |
ՀՀ առողջապահության նախարարի 2003 թվականի մարտի 28-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» հրամանի մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի մշակում |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ առողջապահության նախարարություն |
3.1.5. |
«Անասնաբուժության մասին» ՀՕ-202-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի մշակում, որն ուղղված կլինի Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցմանը և ձկների ու ձկնամթերքի գծով առկա խոչընդոտների և անհամապատասխանությունների վերացմանը |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
3.1.6. |
գործող փորձարկման լաբորատորիաների ցանկի մշակման, ցանցի ստեղծման ու Եվրամիության պահանջներին համապատասխան հավատարմագրման միջոցառումների ժամանակացույցի մշակում |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
3.1.7. |
ձկնաբուծական տնտեսություններում HACCP համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցի մշակում |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
3.1.8. |
2007 թվականից հանրապետությունում տարածված խոզի ժանտախտի վերացման և հետագա կանխարգելման հետ կապված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացնելը՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանված՝ կենդանական ծագում ունեցող ապրանքների և ձկնաբուծական արտադրանքի գծով |
ՀՀ վարչապետի 2010 թ. մարտի 10-ի N 150-Ա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |