«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2003 թվականի N 1444-Ն
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՍԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1172 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ
ա) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու մրցույթի հրավերին (այսուհետ՝ մրցույթի հրավեր)` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու մասին կառավարման պայմանագրին (այսուհետ՝ կառավարման պայմանագիր)՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ`
ա) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի և հետագա տարիների գործունեության ընթացքում կանխատեսվող ֆինանսական ճեղքվածքի ֆինանսավորումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնող մասնավոր կառավարչի կողմից ներկայացվող համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում նախատեսվելու է առաջիկա տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների նախագծերում.
բ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնող մասնավոր կառավարիչը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ միասին պատասխանատվություն է կրելու «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների գումարների գանձման (մարման) համար.
գ) կառավարման պայմանագրով նախատեսված խրախուսավճարի չափանիշները պակասեցվում են 1-ով՝ «Մինիմալ գրաֆիկով ապահովված բնակչության տոկոսը» չափանիշը ներառելով «Ջրամատակարարման միջին օրական տևողությունը» չափանիշում, ինչպես նաև ըստ տարիների փոփոխելով չափանիշների տոկոսային մեծությունը.
դ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնող մասնավոր կառավարչի պարտականությունների մեջ են մտնում նաև կեղտաջրերի հավաքման, տեղափոխման և մաքրման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև լրացուցիչ ներգրավվող այլ միջոցների հաշվին կառավարման կամ կապիտալ բարելավման ծրագրերի իրականացումը.
ե) կառավարման հաստատագրված վճարը 3-րդ տարվանից սկսած մինչև 6-րդ տարվա վերջը նախատեսվում է հավասար չափերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետի դրույթների մասին ծանուցումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման համար մասնավոր կառավարչի ընտրության մրցույթի մասնակիցներին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1172 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին իրավունք վերապահել՝
ա) անհրաժեշտության դեպքում Համաշխարհային բանկի, խորհրդատուի և մրցույթի մասնակիցների հետ քննարկումների արդյունքում՝ մրցույթի հրավերում և կառավարման պայմանագրում կատարելու այնպիսի փոփոխություններ և լրացումներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մրցույթի գործընթացը և կհստակեցնեն կառավարման պայմանագրի դրույթները՝ չփոխելով դրանց հայեցակարգային հիմնադրույթները.
բ) մրցույթի արդյունքները գնահատելու նպատակով ստեղծելու հանձնաժողով՝ նրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից առաջադրված ներկայացուցիչներին.
գ) ամփոփելու մրցույթի արդյունքները և դրանք սահմանված կարգով ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |