Գլխավոր տեղեկություն
Համար
N 1332-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.03/61(727) Հոդ.1331
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2009 թվականի N 1332-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1253-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 214-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի՝

1) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստացած կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից դրանց արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության մասին պայմանագիր կնքելու թույլտվության առնչությամբ պետական կառավարման մարմինների միջև ծագած տարաձայնությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելը».

2) «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժդ) ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում առաջացած հարցերի քննարկմանը մասնակցելը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան