Գլխավոր տեղեկություն
Համար
N 690-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2010-25.09.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.04/34(558) Հոդ.774
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
  20 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2007 թվականի N 690-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համաձայնեցնելուց հետո հաստատել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների պատրաստման ու վերապատրաստման դասընթացների ուսումնական ծրագրերը և ապահովել մասնագետների պատրաստումը` սկսած 2007 թվականի հունիս ամսվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 18
Երևան

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 690-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) տեխնիկական զննության (այսուհետ` տեխնիկական զննություն) անցկացման գործունեության լիցենզավորման կարգը, և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:

2. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

3. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

4. Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

5. Լիցենզավորված անձինք տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնում են միայն լիցենզիայի գործողության վայրում, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Լիցենզիայում նշվում է նաև շահագործվող հոսքագծերի թիվը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է շահագործվող հոսքագծերի նվազագույն թիվը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների թվից:

6. Լիցենզավորված անձինք տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնում են միայն համապատասխան որակավորում ստացած տեխնիկական անձնակազմի միջոցով: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն կատարող տեխնիկական անձնակազմի որակավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են սույն կարգի V բաժնում:

7. Լիցենզավորված անձինք մինչև հաջորդող ամսվա 15-ը լիցենզավորող մարմին են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ լիցենզավորված գործունեության մասին` թղթով և էլեկտրոնային կրիչի վրա:

Հաշվետվությունում ներառվում են տվյալ ժամանակահատվածում և տարեսկզբից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների ամփոփ տվյալները` ըստ տրանսպորտային միջոցների տեսակների, ինչպես նաև` տեխնիկական զննություն չանցածների ու կրկնակի անցածների` համաձայն N 5 ձևի:

8. Տեխնիկական զննության գործունեության համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

9. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավ դրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Լիցենզիայի գործողությունը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքում, մինչև դրա գործողության վերականգնումը կամ այլ անձի լիցենզիա տրամադրելը, լիցենզավորող մարմինը սահմանում է տվյալ տարածքն սպասարկող անձին` տվյալ տարածքին առավել մոտ տարածքում լիցենզիա ունեցող անձանցից:

10. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա` նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

11. Տեխնիկական զննության գործունեության համար լիցենզիաները տրվում են մրցույթով: Լիցենզավորման մրցույթը (այսուհետ` մրցույթ) անցկացվում է երկու փուլով:

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

12. Մրցույթի կազմակերպման և անցկացման համար լիցենզավորող մարմինը`

1) ստեղծում է լիցենզավորող մրցութային հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), հաստատում դրա կազմը, այդ թվում` հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին ու պատասխանատու քարտուղարին, և անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի աշխատանքներում ներգրավում է փորձագետների.

2) հաստատում է մրցույթների անցկացման ժամանակացույցը.

3) հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշում է մրցույթի հաղթողին.

4) մրցույթի հաղթողին տրամադրում է լիցենզիա:

13. Հանձնաժողովը`

1) կազմակերպում է մրցույթների անցկացման տեղեկությունների նախապատրաստումը և հրապարակումը` համաձայն հաստատված ժամանակացույցի.

2) մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից (այսուհետ` հայտատու) ընդունում է հայտերը, հայտերի ընդունման գրանցամատյանում վարում է ընդունված հայտերի հաշվառում` յուրաքանչյուր հայտին հատկացնելով հերթական համար և նշելով փաստաթղթերը ներկայացնելու ժամանակը (ամիսը, ամսաթիվը, ժամը և րոպեն):

Հայտերի ընդունման գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը.

3) ստուգում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթի լրակազմությունը.

4) ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթը և գնահատում դրա համապատասխանությունը սույն կարգի պահանջներին.

5) գնահատում է մրցույթի մասնակիցների կադրերի որակավորման և արտադրական բազայի հագեցվածության համապատասխանությունը դրանց ներկայացվող պահանջներին.

6) ամփոփում է մրցույթի արդյունքները և կազմում եզրակացություն.

7) հայտատուին տեղեկացնում է մրցույթի արդյունքների մասին.

8) ապահովում է մրցույթների արդյունքների մասին տեղեկատվության հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ինտերնետային էջում:

14. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով` սույն կարգի III բաժնով սահմանված մրցույթի պայմաններին համապատասխան:

15. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ:

16. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվությունը պետք է ներառի`

1) լիցենզավորման ենթակա գործունեությունը,

2) լիցենզիայի գործողության տարածքը, շահագործվող հոսքագծերի տեսակներն ու թիվը,

3) մրցույթին մասնակցելու պայմանները (գործունեության իրականացման վայրը, գործունեության վարչական տարածքը և հոսքագծերին ներկայացվող տեխնիկական պայմանները),

4) մրցույթին մասնակցելու մասին հայտի ձևը,

5) հայտերի ընդունման ժամկետները,

6) հայտի և կից փաստաթղթերի ընդունման վայրը` նշելով շենքի հարկը և աշխատասենյակը, հեռախոսահամարը և փաստաթղթերի ընդունման ժամերը,

7) մրցույթին մասնակցելու համար հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

8) մրցույթի առաջին ու երկրորդ փուլերի անցկացման և արդյունքների ամփոփման վայրը, ամսաթիվն ու ժամը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Մրցույթի առաջին փուլում ընտրվում է առավել բարձր միավորներ հավաքած հայտատուն: Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է հայտում ավելի մեծ բոնուսի չափ ներկայացրած հայտատուին:

Հաղթողը պարտավոր է`

1) ձեռք բերել լիցենզավորող մարմնի կողմից անցկացված մրցույթով ընտրված մատակարարող կազմակերպության կողմից տրամադրվող տեխնիկական արատորոշման միջոցներ.

2) մրցույթի երկրորդ փուլի համար սահմանված ժամկետում ստեղծել սույն կարգի V բաժնում նշված պահանջները բավարարող արտադրական բազա, այն համալրել համապատասխան մասնագետներով ու տեխնիկական փաստաթղթերով և ապահովել տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջներին համապատասխան տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումը.

3) մինչև օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տեխնիկական զննության անցկացման սակագների սահմանումն ու դրանց ուժի մեջ մտնելը` տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնել հետևյալ գումարներից ոչ ավելի սակագներով` ներառյալ ավելացված արժեքի հարկը`

ա. թեթև մարդատար ավտոմոբիլներ` 8000 դրամ,

բ. մինչև 3500 կգ զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և մինչև 17 նստատեղ ունեցող ավտոբուսներ` 10000 դրամ,

գ. 3500 կգ-ից ավելի զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներ` 13000 դրամ,

դ. կցորդներ և կիսակցորդներ 6000 դրամ,

ե. մոտոցիկլետներ և մոպեդներ 6000 դրամ:

Տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները և տեխնիկական զննության կայանների սարքավորումները մատակարարող կազմակերպության ընտրության մրցույթի անցկացման սկզբունքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

18. Մրցույթի երկրորդ փուլում գնահատվում են հաղթողի կողմից մրցույթի առաջին փուլում ներկայացված պարտավորությունների կատարման վիճակն ու որակը, և որոշվում է լիցենզիա տալու կամ այն մերժելու հարցը:

19. Իրավաբանական անձինք լիցենզիա ստանալու նպատակով հայտարարված մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

2) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը:

20. Ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու նպատակով հայտարարված մրցույթին մասնակցելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

2) տեղեկատվություն հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին:

21. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են նաև`

1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),

2) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը:

22. Սույն կարգի 20-րդ և 21-րդ կետերում նշված հայտատուները ներկայացնում են նաև`

1) մրցույթի հաղթող ճանաչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե միանվագ վճարվող բոնուսի չափը.

2) տեխնիկական զննության կայանի շենք տրանսպորտային միջոցների ազատ մուտքն ու ելքն ապահովող չափերով հողատարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական կամ համաձայնագիր այդպիսի հողատարածքի հետագա տնօրինման (օգտագործման) վերաբերյալ.

3) տեղեկանք տեխնիկական զննության կայանի համար անհրաժեշտ շենքի առկայության մասին և (կամ) համաձայնագիր մեկ հոսքային գծի հաշվարկով սույն կարգի 46-րդ կետի N 1 աղյուսակում նշված չափերից ոչ պակաս չափերով շենքի հետագա տնօրինման (օգտագործման) կամ կառուցման մասին.

4) լիցենզավորող մարմնի կողմից անցկացված մրցույթով ընտրված մատակարարող կազմակերպության հետ կնքած` տեխնիկական արատորոշման միջոցների ձեռքբերման մասին պայմանագիր.

5) բանկային երաշխիք` համաձայն N 2 ձևի.

6) տեխնիկական զննության կայանի անձնակազմի հաստիքացուցակի նախագիծը` համաձայն N 3 ձևի.

7) տեխնիկական զննության կայանի գլխավոր հատակագծի նախագիծը` տրանսպորտի շարժման սխեմայով.

8) բոնուսի վճարման բանկային երաշխիք` համաձայն N 6 ձևի.

9) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

(22-րդ կետը լրաց. 11.06.09 N 686-Ն)

23. Ներկայացված փաստաթղթերն ստորագրվում և կնքվում են հայտատուի կողմից:

24. Հայտատուն չի կարող մասնակցել մրցույթին` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

25. Այլ հիմքերով մրցույթին մասնակցելու թույլտվության մերժումն արգելվում է:

26. Հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումն սկսվում է հրապարակված տեղեկատվության մեջ նշված ամսաթվից:

27. Հայտատուն իրավունք ունի հետ վերցնելու գրանցված հայտը` մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը:

28. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

1) մրցույթին մասնակցության համար հայտեր չեն տրվել կամ տրվել է մեկ հայտ.

2) մրցույթն անցկացվել է սույն կարգի դրույթների խախտմամբ:

Այդ դեպքում հայտարարվում է նոր մրցույթ` սույն կարգին համապատասխան:

 

IV. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

29. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերի փաթեթը հանձնաժողովի կողմից բացվում Է մրցույթի անցկացման համար սահմանված ժամկետում հրավիրված նիստում:

30. Հայտը և կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին են հանձնվում առձեռն կամ փոստով, հայտը` 2 օրինակից: Հայտի վրա նշագրվում են մուտքագրման ամսաթիվը և համարը, որը նրան է տրվում սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, այնուհետև նշագրված հայտերից մեկը վերադարձվում է հայտատուին:

31. Եթե մրցույթին մասնակցելու մասին հայտը տրվում է հայտատուի ներկայացուցչի կողմից, ապա պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը, որը հաստատում է հայտատուի անունից գործելու նրա իրավունքը:

32. Մրցույթի անցկացման մասին տեղեկատվության մեջ նշված հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ներկայացված` մրցույթին մասնակցելու մասին հայտերը և կից փաստաթղթերը չեն ընդունվում: Ուղեկցող գրության վրա կատարվում է նշագրում հայտի ընդունումը մերժելու մասին` նշելով մերժման պատճառը: Նշագրումը կատարում է փաստաթղթերն ընդունող և գրանցող անձը:

Նշված հայտերը և կից փաստաթղթերն ուղեկցող գրության հետ միասին նույն օրը վերադարձվում են հայտատուին կամ նրա լիազոր ներկայացուցչին` ստացականով, կամ ուղարկվում է փոստով` պատվիրված գրությամբ:

33. Հայտատուները և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները կարող են մասնակցել ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը:

34. Ծրարները` ներկայացման հերթականությամբ կարող են զննվել հանձնաժողովի բոլոր անդամների, մրցույթի մասնակցի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:

Առարկություններ չլինելու դեպքում ծրարը բացվում է, և ստուգվում են անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու իսկությունը: Արդյունքում կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում են ներկայացված բոլոր առաջարկությունները և դրանց համապատասխանությունը մրցույթի անցկացման պայմաններին:

35. Մրցույթի անցկացման պայմանները չբավարարող առաջարկություններ ներկայացրած մասնակիցները հանձնաժողովի որոշմամբ չեն մասնակցում մրցույթի հետագա ընթացքին:

36. Հանձնաժողովը մրցույթի առաջին փուլի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից երկշաբաթյա ժամկետում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին, կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը համարում է չկայացած:

37. Հայտատուների կողմից ներկայացված առաջարկությունները գնահատվում են N 4 ձևի ամփոփաթերթի վրա:

Ամփոփաթերթն ստորագրվում է նիստին մասնակցած հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

Մրցույթում հաղթող է ճանաչվում բոլորից շատ միավորներ հավաքած հայտատուն:

38. Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրվում է նիստին մասնակցող անդամների կողմից և եռօրյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին (այսուհետ` նախարար)` հաստատման:

Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունները կազմվում են` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի:

Նախարարը մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը հաստատում է ոչ ուշ, քան այն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում:

Մրցույթի արդյունքների մասին որոշումն ուժի մեջ է մտնում նախարարի կողմից հաստատվելու պահից:

Արձանագրության բնօրինակը մնում է հանձնաժողովի մոտ, իսկ մրցույթի հաղթողին տրամադրվում է արձանագրության պատճենը:

Մրցույթում հաղթող չճանաչված հայտատուները կարող են ստանալ արձանագրության պատճենները: Արձանագրության պատճենները հայտատուներին տրվում են` համաձայն իրենց դիմումի: Արձանագրության հանձնումը հաստատվում է ստացողի ստորագրությամբ:

39. Նախարարը հայտատուին մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչելու, երկրորդ փուլում լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու կամ մերժելու մասին որոշումներն ընդունում է հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

40. Հայտատուին մրցույթի առաջին փուլում արդյունքների մասին ծանուցումը տրամադրվում է ստացականով կամ ուղարկվում փոստով` պատվիրված նամակով, ոչ ուշ, քան մրցույթի արդյունքների մասին որոշումն ընդունելուց երեք օր հետո:

Մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչված հայտատուն ծանուցումն ստանալուց հետո տասն օրվա ընթացքում պետք է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարի իր հայտում նշված բոնուսի չափով գումարը և վճարման անդորրագրի պատճենը ներկայացնի հանձնաժողովին:

Սահմանված ժամկետում բոնուսի չվճարման դեպքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը գանձման է ներկայացնում բանկային երաշխիքը: Գանձման ներկայացնելուց 20 օրվա ընթացքում երաշխիքի գումարի չվճարման դեպքում հայտատուն զրկվում է հաղթողի իրավունքից և հաղթող է ճանաչվում հաջորդ` առավել միավորներ հավաքած հայտատուն:

41. Մրցույթի երկրորդ փուլի ժամկետը լրանալուց հետո առաջին փուլում հաղթող ճանաչված հայտատուն հանձնաժողովին ներկայացնում է տեղեկանքներ ստանձնած պարտավորությունների կատարման մասին:

42. Հանձնաժողովը քննարկում է ներկայացված նյութերը, կատարում տեղազննություն և գնահատում դրանց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին ու ստանձնած պարտավորություններին:

Տեխնիկական զննության կայանի տեղազննության ժամանակ շինարարական, բնապահպանական, հիգիենիկ ու սանիտարահամաճարակային անվտանգության և հակահրդեհային նորմերի ու կանոնների պահանջներից շեղումների հայտնաբերման դեպքում հայտատուին տրվում է լրացուցիչ ժամանակ` դրանք վերացնելու համար, բայց մեկ ամսվանից ոչ ավելի:

43. Տեխնիկական զննության կայանի կառուցման, անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով համալրման աշխատանքները սահմանված ժամկետներում չիրականացնելու դեպքում հայտատուն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարում տուգանք` յուրաքանչյուր հոսքագծի համար սահմանված պետական տուրքի հանրագումարի չափով` զրկվելով լիցենզիա ստանալու իրավունքից և հետ է ստանում բոնուսը:

Սահմանված տուգանքի գումարը հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում` տուգանքի գումարը գանձվում է երաշխիք տված բանկից` լիցենզավորող մարմնի գրավոր պահանջով:

44. Մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչված հայտատուին լիցենզիա տալը մերժելու դեպքում մրցույթի առաջին փուլում երկրորդ տեղը գրաված հայտատուին տրվում է մրցութի առաջին և երկրորդ փուլերի միջև սահմանված ժամանակահատվածին հավասար ժամանակ` տեխնիկական զննության կայանի ստեղծման համար:

45. Լիցենզիա տալու վերաբերյալ որոշման ընդունումից ոչ ուշ, քան յոթօրյա ժամկետում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագրի առկայության, իսկ ֆիզիկական անձինք, նաև որպես անհատ ձեռնարկատերեր, գրանցման փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա: Լիցենզիայի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀՍԿԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

46. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու նպատակով տեխնիկական զննության կայանները տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն կատարելու համար պետք է ունենան Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգով սահմանվող անվանացանկով անհրաժեշտ սարքավորումներ ու արտադրական գույք և N 1 աղյուսակում նշված չափերից ոչ պակաս չափերով արտադրամաս` դրանց տեղակայման համար: Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

47. Արտադրական բազան պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՀՇՆ IV-11.03.01-04 (ՄՍՆ 3.02.01-2002) «Արտադրական շենքեր» շինարարական նորմերի պահանջներին:

 

Աղյուսակ N 1

 

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական զննության արտադրամասի (բացի օժանդակ եվ աշխատանքային սենյակներից) նվազագույն մակերեսները` կախված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համար օգտագործվող սարքավորումների տեսակից

NN
ը/կ
Տրանսպորտային միջոցների տեխնիկական
զննության համար օգտագործվող
սարքավորումների տեսակը
Արտադրամասի
մակերեսը`
ոչ պակաս
1. Սռնու վրա մինչև 3 տ բեռնվածք ունեցող թեթև
մարդատար ավտոմոբիլների, փոքր և միջին
բեռնատարողությամբ բեռնատարների ու
ավտոբուսների ստուգման հոսքային գիծ
90 քառ. մ (5 x 18)
2. Սռնու վրա մինչև 10 տ բեռնվածք ունեցող
բեռնատարների ու ավտոբուսների ստուգման
հոսքային գիծ
144 քառ. մ (6 x 24)
3. Նույն արտադրամասում 1-ին տողում նշված
հոսքային գծից N 1 քանակի և 2-րդ տողում
նշված հոսքային գծից N 2 քանակի հոսքային
գծերի առկայության դեպքում
N 1 x 90  քառ. մ +
N 2 x 144 քառ. մ

48. Տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարները (պատասխանատու մասնագետները) պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշմամբ հաստատված մագիստրոսական և բակալավրական ճարտարագիտության, ինչպես նաև նախկինում սահմանված ավտոմոբիլային և դրան մոտ պրոֆիլի մասնագիտությունների գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմ (N 2 աղյուսակ), կամ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համաձայն կազմակերպվող ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման գծով վերապատրաստման դասընթացներ անցնելու և որակավորման քննություն հանձնելու վերաբերյալ վկայական, կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների ուսուցման դասընթացներն ավարտելու վերաբերյալ վկայական:

49. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների մասնագիտական ձեռնհասությունը հաստատվում է N 2 աղյուսակում նշված ավտոմոբիլային պրոֆիլի մասնագիտությունների գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմի կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման գծով վերապատրաստման դասընթացներ անցնելու և որակավորման քննություն հանձնելու վերաբերյալ վկայականի, կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական սպասարկումների ու նորոգումների գծով փականագործի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձի առկայությամբ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների հսկիչների ուսուցման դասընթացներն ավարտելու վերաբերյալ վկայական:

 

Աղյուսակ N 2

 

Ց Ա Ն Կ

 

ավտոմոբիլային պրոֆիլի մասնագիտությունների

NN ը/կ Մասնագիտությունների անվանումները
1. Վերգետնյա տրանսպորտային համակարգեր
2. Տրանսպորտային միջոցների շահագործում
3. Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
4. Ավտոմոբիլային տրանսպորտ
5. Ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն
6. Ավտոտրակտորաշինություն
7. Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում
8. Ճանապարհային երթևեկության կազմակերպում
9. Տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում (տրանսպորտի բնագավառ)
10. Ավտոմոբիլների և տրակտորների էլեկտրական սարքավորումներ
11. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ավտոմոբիլային տրանսպորտ)
12. Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարեն համակարգում
13. Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում, կառավարում
14. Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ

50. Տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական հսկիչները`

1) պետք է իմանան`

ա. տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերը,

բ. տրանսպորտային միջոցների կառուցվածքը,

գ. տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերով դրանց տեխնիկական վիճակին ներկայացվող հիմնական պահանջները և ստուգման եղանակները,

դ. տեխնիկական վիճակի ստուգման ժամանակ օգտագործվող սարքավորումներն ու սարքերը և դրանց աշխատանքի սկզբունքը,

ե. տեխնիկական զննության անցկացման տեխնոլոգիան.

2) պետք է կարողանան`

ա. կատարել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն,

բ. կատարել զննության արդյունքների համակարգչային մշակում և տեղեկատվությունը փոխանցել սերվերին,

գ. կազմակերպել պատվիրատուների ընդունումը և սպասարկումը:

 

VI. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

51. Լիցենզավորված անձինք, սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակն իրականացնելիս` պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ ու սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչպես նաև սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջները և պայմանները: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառքի, դրանց վարձակալության տրամադրման, դրանց վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման գործունեություն:

Լիցենզավորված անձինք գործունեության իրականացման վայրում պարտավոր են ունենալ հսկիչ-դրամարկղային մեքենաներ:

(51-րդ կետը լրաց. 11.06.09 N 686-Ն)

52. Լիցենզավորված անձինք պարտավոր են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացնել սույն կարգի 17-րդ և 46-րդ կետերում նշված կարգերի պահանջներին համապատասխան:

 

VII. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

53. Լիցենզիան վերաձևակերպվում է, դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է, և կրկնօրինակը տրամադրվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Լիցենզիայի հայտի մերժման հիմք է հանդիսանում նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաները կիրառողների (լիցենզառուների) գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքը:

(53-րդ կետը լրաց. 11.06.09 N 686-Ն)

 

VIII. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

54. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

55. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար տրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

     

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ________________________________________________________

 (իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության վայրը) ____________________________

Պետական գրանցման վկայականի համարը _____________________________________

Հարկային մարմիններում գրանցման (ֆիզիկական անձի սոցիալական քարտի)

համարը _____

Խնդրում եմ թույլատրել մասնակցել Հայաստանի Հանրապետության ______________________

________________________________________________________________

(տարածաշրջանի անվանումը)

 

տարածքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու համար լիցենզիայի տրամադրման մրցույթին:

Պարտավորվում եմ մրցույթի պայմաններով սահմանված ժամկետում ավարտել տեխնիկական զննության կայանի կառուցման, անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով համալրման աշխատանքները:

Հայտին կից` ներկայացնում եմ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը`

1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով)` __________ էջ,

2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` __________ էջ,

3) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը` __________ էջ,

4) պարտավորություն` մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում ծանուցումն ստանալուց հետո տասն օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե միանվագ բոնուսի չափի վերաբերյալ` __________ էջ,

5) արտադրական բազայի կառուցման համար հողամասի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի (հետագա տնօրինման համաձայնագրի) պատճենը` __________ էջ,

6) արտադրական բազայի սարքավորումների ձեռքբերման համաձայնագրի պատճենը` __________ էջ,

7) տեխնիկական զննության կայանի հաստիքացուցակի նախագիծը` __________ էջ,

8) տեխնիկական զննության կայանի գլխավոր հատակագծի նախագիծը` տրանսպորտի շարժման սխեմայով` __________ էջ,

9) բանկային երաշխիք` __________էջ,

10) ____________________________________________________________ :

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Հայտատու

________________

________________

_______________________

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

____ __________________ 200  թ.

   

Գործերն ընդունեց

_____________

_______________________________

(ստորագրությունը)

(պատասխանատու անձի անունը, ազգանունը)

                      
 
Կ.Տ.

____ __________________ 200  թ.

Ձև N 2

Բ Ա Ն Կ Ա Յ Ի Ն  Ե Ր Ա Շ Խ Ի Ք

Քանի որ _______________________________ (այսուհետ` կազմակերպություն)

(հայտատուի անվանումը)

պարտավորվում է Հայաստանի Հանրապետության _______________________

(տարածաշրջանի անվանումը)

տարածքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու
համար լիցենզիա ստանալու մրցույթի պայմաններով սահմանված  ժամկետում (մինչև 200__թ.
______ ___ -ը) ավարտել __________

(հոսքային գծերի թիվը)

                                                                                             
հոսքային գծերով տեխնիկական զննության _____________________________ կայանի կառուցման, անհրաժեշտ սարքավորումներով ու մասնագետներով համալրման աշխատանքները:
     Բանկը երաշխավորում է, որ ժամանակին ու պատշաճ կերպով համապատասխան աշխատանքների չկատարման համար լիցենզիա ստանալու մրցույթի պայմաններով սահմանված տուգանքի գումարը (յուրաքանչյուր հոսքային գծի համար` 5.0 մլն դրամ հաշվարկով) կազմակերպության կողմից 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում բանկը տուգանքի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կվճարի իր միջոցների հաշվին` կետանցի օրվանից 60 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից ներկայացված գրավոր պահանջի հիման վրա` նման պահանջն ստանալուց հետո 7 բանկային օրվա ընթացքում:
      Բանկը հավաստում է, որ սույն պարտավորությունը կվերաբերի նաև իր իրավահաջորդներին:

_____________________________________________
(բանկի անվանումը)
_____________________________________________
(բանկի ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)
____________________________________________
(բանկի անվանումը)
_____________________________________________
(բանկի ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կ.Տ.

Ձև N 3

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ

NN
ը/կ
Պաշտոնի,
զբաղմունքի անվանումը
Հաստիքների
թիվը
Մասնագիտական որակավորմանը
ներկայացվող պահանջը
Նախատեսվող
ամսական
աշխատավարձը
Ծանոթա-
գրություն

կրթությունը

աշխատանքային
փորձը

1. Կայանի ղեկավար          
2. Մասնագետ          
3. Տեխնիկական վիճակի հսկիչ          
4. Համակարգչային օպերատոր          
5.            
6.            

Հայտատու

________________

________________

_______________________

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ձև N 4

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Ա. Առաջադրված պայմանները և ներկայացվող պահանջները

1. Տեխնիկական զննության կայանի գտնվելու վայրը`
քաղ. ______________________________________________________
2. Տեխնիկական զննության կայանի գտնվելու հասցեն և տարածագնահատման գոտին _________________________________________________________
3. Տեխնիկական զննության կայանի հոսքային գծերի թիվը_____մարդատար ____ունիվերսալ
4. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող միանվագ վճարման համար առաջարկվող գումարի` բոնուսի չափը` __________________________________ դրամ

(տառերով և թվերով)

5. Տեխնիկական զննության կայանի շենքի նվազագույն չափերը` ______ մ X ______ մ

 

Բ. Հայտատուի կողմից ներկայացված առաջարկությունները և դրանց գնահատումը

 

NN
ը/կ
Անվանումները Հայտատու
N 1
Հայտատու
N 2
Հայտատու
N 3
1 2 3 4 5 6
1.
 
Բոնուսը
 
ա) Հայաստանի Հանրապետության
պետական բյուջե կատարվող միանվագ
վճարման համար առաջարկվող
գումարը` բոնուսի չափը
      
բ) առաջարկվող բոնուսի չափի համար
գնահատման գործակիցը (գնահատման
չափորոշիչների «Ա» բաժին)
     
գ) հատկացված միավորը (40 x «բ» տող)      
2.
 
Հողամասը
 

ա) տնօրինման ձևը (տնօրինման
իրավունքը հավաստող փաստաթղթի
ամսաթիվը և գործողության ժամկետը)

     
բ) տնօրինման իրավունքի գնահատման
գործակիցը (գնահատման
չափորոշիչների «Բ» բաժին)
     
գ) հատկացված միավորը (20 x «բ» տող)      
3.
 
 
Շենքը
 
 
ա) տնօրինման ձևը (տնօրինման
իրավունքը հավաստող փաստաթղթի
ամսաթիվը և գործողության ժամկետը)
     
բ) տնօրինման իրավունքի գնահատման
գործակիցը (գնահատման
չափորոշիչների «Գ» բաժին, 1-ին մաս)
     
գ) շենքի նպատակային նշանակության
գնահատման գործակիցը (գնահատման
չափորոշիչների «Գ» բաժին, 2-րդ մաս)
     
դ) հատկացված միավորը (20 x
«բ» տող x «գ» տող)
     
4. Կայանի
գլխավոր
հատակա-
գիծը
ա) լրացուցիչ մանևրների առկայությունը      
բ) մանևրների համար գնահատման
գործակիցը (գնահատման
չափորոշիչների «Դ» բաժին)
     
գ) հատկացված միավորը (10 x «բ» տող)      
5.
 
Կադրերը
 
ա) կադրերի որակավորումը      
բ) կադրերի որակավորման համար
գնահատման գործակիցը (գնահատման
չափորոշիչների Դ1)
     
գ) հատկացված միավորը (10 x «բ» տող)      
6. Ընդհանուր գնահատականը      

 

Գ Ն Ա Հ Ա Տ Մ Ա Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր Ը

 

Ա. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող միանվագ վճարի (բոնուսի) գումարի համար սահմանվող նոմինալ միավորը` 40 միավոր

 

1) առավելագույն չափի բոնուս առաջարկած
մասնակցի համար`

1,0

2) մնացած մասնակիցների համար` առաջարկվող բոնուսի
չափի և առաջարկած
առավելագույն չափի
հարաբերության մեծությամբ
 

Բ. Հողամասի համար սահմանվող նոմինալ միավորը`             20 միավոր

 

1. Հողամասի օգտագործման իրավունքի տեսակի և դրանց առկայության համար սահմանվող գնահատման գործակիցները`

1) սեփականության իրավունքով`

1,0

2) վարձակալության իրավունքով`

0,5

3) օգտագործման իրավունքի ձեռքբերման պայմանագիր`

0,2

 

Գ. Շենքի համար սահմանվող նոմինալ միավորը`                           20 միավոր

 

1. Շենքերի օգտագործման իրավունքի տեսակի և դրանց առկայության համար սահմանվող գնահատման գործակիցները`

 

1) սեփականության իրավունքով`

1,0

2) վարձակալության իրավունքով`

0,5

3) օգտագործման իրավունքի ձեռքբերման պայմանագիր`

0,2

2. Տեխնիկական զննության կայանի շենքի նպատակային նշանակության համար սահմանվող գնահատման գործակիցները`

1) տեխնիկական զննության կայանի համար հատուկ նախագծված (նոր կառուցված) շենքի համար`

1,0

2) նախկինում կառուցված և տեխնիկական զննության կայանի համար հարմարեցված շենքի համար`

0,5

 

Դ. Կայանի գլխավոր հատակագծի համար սահմանվող նոմինալ միավորը          10 միավոր

 

Կայանի գլխավոր հատակագծով շարժի սխեմայի համար սահմանվող գնահատման գործակիցը`

 

1) առանց լրացուցիչ մանևրների արտադրական մասնաշենք տրանսպորտային միջոցի մուտքն ու ելքն ապահովելու համար`

1,0

2) լրացուցիչ մանևր կատարելու միջոցով մուտքն ու ելքն ապահովելու համար`

0,5

 

Ե. Առաջարկվող հաստիքացուցակի համար սահմանվող նոմինալ միավորը`        10 միավոր

 

Առաջարկվող հաստիքացուցակի համար սահմանվող գնահատման գործակիցը`

1) բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ու աշխատանքային փորձ ունեցող և ուսուցում անցած
մասնագետների համար`

1,0

2) առանց աշխատանքային փորձի բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող և ուսուցում անցած
մասնագետների համար`

0,8

3) միայն աշխատանքային փորձ և ուսուցում
անցած մասնագետների համար`

0,5

 

Ձև N 5

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

200__թվականի ___ եռամսյակում ____________ տեխնիկական զննության
(տեխնիկական զննության կայանի անվանումը)

կայանի կողմից անցկացված տեխնիկական զննությունների մասին

 

Տեխնիկական զննության կայանի գործունեության վայրը __________________________

 

NN
ը/կ
Անվանումները Տրանսպորտային միջոցների տեսակը
  
թեթև
մարդատար
ավտոմոբիլ
ավտոբուսներ բեռնատար կողավոր և մասնագիտացված ավտոմոբիլներ կիսա-
կցորդներ
կցորդներ
մինչև 5
տոննա լրիվ
զանգվածով
5 տոննայից
ավելի լրիվ
զանգվածով
մինչև 5
տոննա լրիվ
զանգվածով
5-12 տոննա
լրիվ
զանգվածով
12 տոննայից
ավելի լրիվ
զանգվածով
1. Ներկայացվել են տեխնիկական
զննության
               
2. Ճանաչվել են սարքին, որոնցից
երկրորդ անգամ ստուգելուց հետո
               
3.
 
 
 
Սարքին տրանսպորտային միջոցների
թիվն ըստ օգտագործվող վառելիքի`
               
 1) բենզին                
 2) դիզելային վառելիք                
 3) սեղմված բնական գազ                
 4) հեղուկացված նավթային գազ                
4.                  
5.                  

Ձև N 6

Բ Ա Ն Կ Ա Յ Ի Ն  Ե Ր Ա Շ Խ Ի Ք

_____ ________________ 200 թ.

Քանի որ _______________________________ (այսուհետ` կազմակերպություն)

(հայտատուի անվանումը)

Հայաստանի Հանրապետության ______________________________________

(տարածաշրջանի անվանումը)

տարածքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստանալու մրցույթի պայմաններով պարտավորվում է _____________________ (բառերով) դրամ բոնուս վճարել հաղթող ճանաչվելու դեպքում, ______________ բանկը սույնով երաշխավորում է, որ լիցենզիա ստանալու մրցույթի պայմաններով սահմանված բոնուսի գումարը հաղթող ճանաչվելու մասին ծանուցումն ստանալուց հետո կազմակերպության կողմից 10-օրյա ժամկետում ՀՀ պետական բյուջե չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում, բանկը բոնուսի սույն երաշխիքում նշված գումարից չվճարված մասը ՀՀ պետական բյուջե կվճարի իր միջոցների հաշվին` կետանցի օրվանից 10 օրվա ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից ներկայացված գրավոր պահանջի դեպքում: Նման պահանջն ստանալուց 3 բանկային օրվա ընթացքում երաշխիքային գումարի չվճարման դեպքում` 7-օրյա ժամկետում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից ներկայացված գրավոր պահանջով (սույն երաշխիքի բնօրինակի ներկայացմամբ) պահանջվող գումարն անվիճելի կարգով գանձվում է ՀՀ կենտրոնական բանկում բանկի
NN __________________________________________________________

(թղթակցային հաշիվների համարները)

թղթակցային ցանկացած հաշվից` ըստ ՀՀ կենտրոնական բանկի ընտրության:
Բանկը հավաստում է, որ սույն երաշխիքով ստանձնած պարտավորությունը հաշվառված է ՀՀ կենտրոնական բանկում` կիրառելի կանոնակարգերի համաձայն: Սույն երաշխիքն ուժի մեջ է մտնում վերը նշված ամսաթվից և չի կարող միակողմանի հետ կանչվել բանկի կողմից:
Սույն երաշխիքին կցվում է ՀՀ կենտրոնական բանկում հաշվառվելու մասին հավաստումը:

____________________________________
(բանկի անվանումը)

_____________________________________
(բանկի ներկայացուցչի անունը, ազգանունը,  ստորագրությունը)

Կ.Տ.

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
փետրվարի 15-ի N 690-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N

Տրվում է _____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար`
անունը,  ազգանունը և բնակության վայրը)

 


Գործունեության տեսակը`

Հայաստանի Հանրապետությունում տրանսպոր-
տային միջոցների տեխնիկական զննության
անցկացում

Գործունեության իրականացման վայրը _____________________________

Լիցենզիայի գործողության վարչական տարածքը _______________________

Շահագործվող հոսքագծերի թիվը  _______ _________________________

Լիցենզիայի գործողության ժամկետը _______________________________ 

Լիցենզիան տալու ամսաթիվը ____________________________________

 

 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

_____________

_________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

_____ _______________ 200 թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան