ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 829-Ա
Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին 2009 թվականի հոկտեմբերի 5-9-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Հեռահաղորդակցության միջազգային միության շրջանակներում կայանալիք «Հեռահաղորդակցության աշխարհ 2009» համագումարին մասնակցելու համար:
2. Վ. Մարությանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Մարությանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |