Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.08.2009-04.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.08.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2009 թվականի N 678-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 2-ի նիստի 14-րդ արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության իրականացման հայեցակարգի 7-րդ կետի՝ մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին զեկուցագրերը յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին` քննարկման:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 11-ի N 678-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ն. Երիցյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար, (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Պ. Ղալթախչյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Է. Նանյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող

Ա. Օսիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ս. Պետրոսյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ն. Առուստամյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ն. Մկրտչյան

- Հայաստանի Հանրապետությունում «Մայքրոսոֆթ» ընկերության իրավունքների և օրինական շահերի լիազոր ներկայացուցիչ, «ԲիԷսԷյ» ընկերության փորձագետ, իրավախորհրդատու (համաձայնությամբ)

Գ. Բարսեղյան

- «Մայքրոսոֆթ ԱրԷյ» Հայաստանի ներկայացուցչության
տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գալոյան

- Հայաստանի Հանրապետության «Արտոնագրային հավատարմատարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Ներսիսյան

- «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ազիզյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ

Լ. Մաքսուդյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գիտելիքի տնտեսության, նորարարության և ձեռներեցության խթանման վարչության նորարարության, չափագիտության և ստանդարտացման բաժնի պետ, միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան