ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2009 թվականի N 576-Ա
Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2009 թվականի հուլիսի 9-11-ը գործուղել Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն)` Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի` Ալմաթի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրասիական զարգացման բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ի. Իսայանի` Ալմաթի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ալմաթի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 10 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|