ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2009 թվականի N 303-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 820-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 820-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի ցանկի 2-րդ կետի 4-րդ սյունակում «2009 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին կետի 4-րդ սյունակում «2009 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2009 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|