«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 49-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» ձև թիվ 49-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։
Նախագահ |
Ս. Մնացականյան |
|
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2008 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 17-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 49-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» ձև թիվ 49-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. «Արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» ձև թիվ 49-ԳՏՀ (տարեկան) հաշվետվությունում գյուղատնտեսական մթերքների, հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների պահեստարանների, անասնապահական շենքերի, շինությունների և կառույցների վերաբերյալ տվյալները լրացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:
5. Հաշվետվությունում լրացվում են ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասամբ շահագործման հանձնված բոլոր արտադրական կառույցների ու շինությունների տվյալները: Ընդ որում, մասամբ շահագործման հանձնված կառույցների տվյալները լրացվում են շահագործման հանձնված մասով:
6. Գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի պահպանման համար նախատեսված կառույցների և շինությունների տարողությունը հաշվարկվում է արտադրական տարածքների ամբողջական օգտագործման մակերեսը բազմապատկելով մեկ քառակուսի մետր արտադրանքի միջին քաշով:
7. Թիվ 001-004 տողերի համար «Կառույցների թիվը, միավոր», «ընդամենը» թիվ 1 սյունակում լրացվում է ընդամենը կառույցների և շինությունների թիվը անկախ նրանց ձևից, իսկ «այդ թվում՝ կապիտալ» թիվ 2 սյունակում լրացվում են միայն կապիտալ շինությունների թիվը:
8. Կապիտալ շինությունների թվին են պատկանում տիպային կամ անհատական նախագծերով, ինչպես նաև այլ կապիտալ շինություններից ձևափոխված (պահպանելով տեխնոլոգիական նորմաները) կառույցները կամ շինությունները:
9. Թիվ 001-004 տողերի թիվ 3 և 4 սյունակներում, ինչպես նաև թիվ 005-010 տողերի թիվ 1 և թիվ 2 սյունակներում լրացվում են համապատասխան կառույցի տարողությունը, որը հաշվարկվում է վերը նշված կարգով:
10. Անասնապահական շենքերի տարողությունը, անասնատեղերը (թռչնատեղերը) որոշվում են անասնաշենքերի տեխնոլոգիական նախագծերի նորմաներին համապատասխան: Կապիտալ շինություններում այն համապատասխանում է ըստ նախագծի շահագործման հանձնված կառույցի կամ շինության նախագծահաշվարկային փաստաթղթերին:
11. Թիվ 011 տողի «Շենքեր խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար, ընդամենը», «անասնապահական շենքերի տարողությունը, անասնա(թռչնա)տեղեր ընդամենը» թիվ 1 սյունակում լրացվում է խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար բոլոր շենքերի տարողությունը (կովանոցներ, հորթանոցներ և այլն), իսկ «այդ թվում՝ կապիտալ» թիվ 2 սյունակում միայն կապիտալ շինությունների տարողությունը:
12. «Դրանցից՝ կովանոցներ» թիվ 012 տողով լրացվում են բոլոր կովանոցների տվյալները, ներառյալ՝ մսային ուղղություն ունեցող կովերի համար նախատեսված կովանոցները:
13. Թիվ 013 և 014 տողերը լրացվում են թիվ 011 տողի սկզբունքներին համապատասխան:
14. «Թռչնանոցներ (ներառյալ թռչնաֆաբրիկաները), հազար թռչնատեղ» թիվ 015 տողով լրացվում են բոլոր տեսակի թռչունների համար նախատեսված շենքերի թռչնատեղերի քանակը:
15. Թիվ 011-015 տողերի թիվ 3 սյունակում, լրացվում է համապատասխան կապիտալ կառույցների բալանսային արժեքը:
|
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Առ 1-ը հունվարի 200__ թ.
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Առկա է առ 1 հունվարի 200 թ. | ||||||
կառույցների թիվը, |
նրանց տարողությունը, տոննա | |||||||
ընդամենը |
այդ թվում՝ |
ընդամենը |
այդ թվում՝ | |||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 | |||
Բանջարեղենի պահեստարաններ |
001 |
|||||||
Մրգի պահեստարաններ |
002 |
|||||||
Կարտոֆիլի պահեստարաններ |
003 |
|||||||
Ջերմոցային կոմբինատներ |
004 |
X |
X |
(տոննա, միաժամանակյա պահպանման)
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Կառույցի տարողությունը | |
ընդամենը |
այդ թվում՝ | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Հացահատիկի պահեստարաններ |
005 |
||
Արմատապտուղների պահեստարաններ |
006 |
||
Սիլոսի և սենաժի կառույցներ (ներառյալ աշտարակներ) առանց հողային խրամատների |
007 |
||
Հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների պահեստներ |
008 |
||
Պահեստարաններ խոտալյուրի բրիկետավորված և հատիկավորված կերախառնուրդների համար |
009 |
||
Խոտի պահեստարաններ (պահեստներ և ծածկարաններ) |
010 |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Առ 01. 01. 200 թ. | ||
անասնապահական շենքերի տարողությունը, անաս- |
կապիտալ | |||
ընդամենը |
այդ թվում՝ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Շենքեր խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար, ընդամենը |
011 |
|||
Դրանցից՝ կովանոցներ |
012 |
|||
Խոզանոցներ |
013 |
|||
Ոչխարանոցներ |
014 |
|||
Թռչնանոցներ (ներառյալ թռչնաֆաբրիկաները), հազար թռչնատեղ |
015 |
Ղեկավար |
_______________________ |
_______________________ |
Լրացնող |
_______________________ |
_______________________ |
|
|
Էլեկտրոնային փոստ __________________@__________________
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2014, թիվ 18-Ն | 01.01.2015, թիվ 17-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|