Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.10.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-187

Քաղաքացիական գործ թիվ 3-535(ՎԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

               Ե. Խունդկարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աբրահամ Աբրահամյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ջեմմա Տեփանոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) և Աբրահամ Աբրահամյանի՝ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին և ըստ Վանիկ Աթանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ջեմմա Տեփանոսյանի և Աբրահամ Աբրահամյանի՝ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ջեմմա Տեփանոսյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը Երևանի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1 և 26/2 տնատիրությունների տնամերձ 540 քմ մակերեսով հողատարածքից:

Դիմելով դատարան՝ Վանիկ Աթանյանը պահանջել է առանձնացնել իր բաժինը հավասար բաժնով Երևանի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1 և 26/2 տնատիրությունների տնամերձ 540 քմ մակերեսով հողատարածքից:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 27.12.2007 թվականի վճռով Ջեմմա Տեփանոսյանի հայցը և Վանիկ Աթանյանի հակընդդեմ հայցը բավարարվել են:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.04.2008 թվականի որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 27.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աբրահամ Աբրահամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ջեմմա Տեփանոսյանը և Վանիկ Աթանյանը:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 30.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ կից հատակագիծ հավելվածով և խնդրել են այն հաստատել:

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Ուսումնասիրելով 30.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը՝ կարճել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել 30.09.2008 թվականի հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

   

ք. Երևան

30 սեպտեմբերի 2008թ.

 

ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի` Ջեմմա Տեփանոսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Շենգավիթի» տարածքային ստորաբաժանման և Աբրահամ Աբրահամյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1 և 26/2 տնատիրությունների տնամերձ 540 քմ մակերեսով հողատարածքից Ջեմմա Տեփանոսյանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին և Վանիկ Աթանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ջեմմա Տեփանոսյանի և Աբրահամ Աբրահամյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1, 26/2 տնատիրությունների տնամերձ 540քմ մակերեսով հողատարածքից բնեղենով, հավասար բաժնեմասերով, Վանիկ Աթանյանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով, կողմերս եկանք փոխադարձ համաձայնության` հետևյալի մասին.

1. Կողմերս ի գիտություն ենք ընդունում, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26, 26/1 և 26/2 տնատիրությունների տնամերձ 540քմ մակերեսով հողամասի 1/2-րդ մասը սեփականության իրավունքով պատկանում է Աբրահամ Աբրահամյանին, 1/3-րդ մասը` Ջեմմա Տեփանոսյանին և 1/6-րդ մասը Վանիկ Աթանյանին:

2. Կողմերս շինություններից ազատ հողամասը համաձայն ենք բաժանել ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 03.09.2007 թվականի թիվ 14850707 եզրակացության թիվ 3 հավելվածի հիմքով` հետևյալ վերապահումով.

Ջեմմա Տեփանոսյանին սեփականության իրավունքով հատկացնել Աբրահամ Աբրահամյանի օգտագործման ներքո գտնվող հողամասի վերջնամասից 3,3մ լայնությամբ և 12,5մ երկարությամբ հողամասը, որը հավելվածում նշված է Ա, Բ, Գ, Դ կետերով և Ջեմմա Տեփանոսյանի ննջարանի պատուհանների տակ գտնվող 1մ լայնությամբ և 3մ երկարությամբ հողամասը, որը հավելվածում նշված է Ե, Զ, Է, Ը կետերով: Հավելվածում նշված մնացած մակերեսները ըստ սեփականատերերի փաստացի օգտագործման` մնում են անփոփոխ և սեփականատերերից յուրաքանչյուրը ճանաչվում է իր օգտագործման ներքո գտնվող հողամասի սեփականատեր:

ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 03.09.2007 թվականի թիվ 14850707 եզրակացության թիվ 3 հավելվածը նշված վերապահումների նշումներով, կցվում է սույն հաշտության համաձայնությանը և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

3. Ջեմմա Տեփանոսյանը պարտավորվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի սույն գործով կայացված վճռից հետո տեղադրած հողամասը բաժանող պատը իր միջոցներով քանդել և այն տեղափոխել Բ, Գ հատված` որպես իրեն հատկացված Ա, Բ, Գ, Դ հողամասի և Աբրահամ Աբրահամյանի հողամասը բաժանող ցանկապատ:

Ջեմմա Տեփանոսյանը իր միջոցներով պետք է առանձնացնի նաև սույն հաշտության համաձայնության 2-րդ կետում նշված Ե, Զ, Է, Ը կետերով անջատված հողամասը:

4. Աբրահամ Աբրահամյանը անվճար սերվիտուտով թույլ է տալիս Ջեմմա Տեփանոսյանին, խոհանոցի պատուհանը և գազի ծխնելույզը, կամ կառույցի այդ մասը վերանորոգելու անհրաժեշտության դեպքում, մուտք գործել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածք:

Նույն կարգով (անվճար սերվիտուտով) Ջեմմա Տեփանոսյանը թույլ է տալիս Աբրահամ Աբրահամյանին, վերջինիս պատուհանները, կամ կառույցը վերանորոգելու անհրաժեշտության դեպքում, մուտք գործել իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածք:

5. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է երկու տարվա ընթացքում իր նյութական միջոցներով առանձնացնել ջրի, գազի և կոյուղու գծերը այնպես, որ դրանք մեկը մյուսի տարածքով չանցնեն և լրիվ մեկուսացվեն:

Հաշտության համաձայնության կնքման և դատական կարգով հաստատման օրենքով նախատեսված հետևանքներին կողմերս տեղյակ ենք:

Ջ.Տեփանոսյան ստորագրություն Ջեմմա Տեփանոսյան

Վ.Աթանյան Վ.Աթանյանի ներկայացուցիչ Կարեն Աթանյան ստորագրություն

Ա.Աբրահամյան ստորագրություն Աբրահամ Աբրահամյան»:

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2008 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան