«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 ապրիլի 2014 թ. |
թիվ 269-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված N 8 հավելվածի աղյուսակի՝
1) «1 715000 ՀԱՐԿԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ 1151» և «1 715100 Ներմուծման հարկեր 1151» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
2) «1 715110 Ներմուծման մաքսատուրքեր 1151» և «1 715111 Ներմուծման մաքսատուրքեր 1151» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
3) «1 715111 Ներմուծման մաքսատուրքեր 1151» տողից հետո լրացնել տողեր հետևյալ բովանդակությամբ.
« |
|
»: |
2. Սույն հրամանի 1-ի կետի`
1) 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից,
2) 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու օրվանից,
3) 3-րդ ենթակետը 715112 ենթաանալիտիկ հաշվին և 715120-715130 անալիտիկ հաշիվներին վերաբերող տողերի մասով ուժի մեջ է մտնում` «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագիրը, իսկ 715150-715170 անալիտիկ հաշիվներին վերաբերող տողերի մասով` «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու օրվանից:
Նախարարի պաշտոնակատար |
Դ. Սարգսյան |