ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
27 մայիսի 2022 թ. ք. Երևան |
N 167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 342-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 342-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Հրամանի հավելվածի ցանկում «92000000 00 00 0» ծածկագրին համապատասխանող տողի «Թափոնների անվանումը» սյունակը «թափոններ՝» բառից հետո լրացնել «մեքենաների,» բառով,
2) Հրամանի հավելվածի ցանկը.
ա. «92110102 13 01 3» ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
բ. «92310100 01 99 5» ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
3) Հրամանի հավելվածի ցանկից «92360000 13 00 5» և «92360100 13 00 5» ծածկագրերի տողերը հանել.
4) Հրամանի հավելվածը ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝
«1. Սույն ցանկում թափոնի ծածկագրի վերջին նիշը ներկայացնում է թափոնատեսակի վտանգավորության դասն՝ ըստ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության աստիճանի.
1-ը՝ I-ին դասի վտանգավորության (չափազանց վտանգավոր) թափոն,
2-ը՝ II-րդ դասի վտանգավորության (բարձր վտանգավորության) թափոն,
3-ը՝ III-րդ դասի վտանգավորության (չափավոր վտանգավոր) թափոն,
4-ը՝ IV-րդ դասի վտանգավորության (նվազ վտանգավոր) թափոն,
5-ը՝ V-րդ դասի (ոչ վտանգավոր) թափոն։
2. Սույն ցանկում թափոնների խումբը կամ ենթախումբը ներկայացնող ծածկագրի վերջում նշված 0 թիվը թափոնի վտանգավորության աստիճանը բնութագրող ցուցիչ չի հանդիսանում։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
27 մայիսի 2022 թ. ք. Երևան |
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական: