ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-6-Ո-13
2008թ.
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Գ. Բադիրյանի, Ն. Տավարացյանի, Տ. Պետրոսյանի, Հ. Մովսեսյանի, |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի հուլիսի 31-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, Արդարադատության խորհուրդը, քննարկելով առաջին ատյանի դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման 2007 թվականի ցուցակում լրացում կատարելու մասին հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով`
Ո Ր Ո Շ Ե Ց
Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել առաջին ատյանի դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման 2007 թվականի ցուցակի լրացումը` համաձայն հավելվածի:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
Հավելված ՀՀ արդարադատության խորհրդի 2008 թ. հուլիսի 31-ի N ԱԽ-6-Ո-13 որոշման |
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՑՈՒՑԱԿԻ ԼՐԱՑՈՒՄԸ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
ՄԿՐՏՉՅԱՆ Արսեն Սամվելի |
1973թ., ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ |
Ղեկավար |