Գլխավոր տեղեկություն
Համար
N 934-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 934-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և նկատի ունենալով Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների` 2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանող թուրք ֆուտբոլասերների աննախադեպ թիվը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 2008 թվականի սեպտեմբերի 1-11-ը կազմակերպել ուժեղացված ծառայություն և ձեռնարկել միջոցներ` հասարակական կարգի պահպանման համար:

2. Երևանի քաղաքապետին`

1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտին հարող տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման, ֆուտբոլասերներին ժամանակավոր կենցաղային պայմաններով ապահովելու հանրային սննդի ժամանակավոր օբյեկտներ տեղադրելու, ինչպես նաև շտապ օգնության, այլ քաղաքային կազմակերպությունների անխափան աշխատանքը և մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը կազմակերպելու համար.

2) զանգվածային հրապարակային միջոցառումների մասին իրազեկումները քննարկելիս` հաշվի առնել սույն որոշման 1-ին կետում նշված ժամանակահատվածի ընթացքում հասարակական կարգի առավել խիստ պահպանման անհրաժեշտությունը` պայմանավորված 2008 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղի նկատմամբ աննախադեպ հետաքրքրությամբ:

3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` 2008 թվականի սեպտեմբերի 1-11-ը ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` իրենց ղեկավարման ոլորտներում չնախատեսված հնարավոր իրավիճակները կանխելու, բնականոն գործունեությունը և մատուցվող ծառայությունների պատշաճ որակն ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 25
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան