ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 400-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, որպես առանձին տարրեր, օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել որոշման N 1 հավելվածում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2008 թվականի մարտի 14-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի ցանկի:
3. Որոշման N 2 հավելվածում նշված գույքի աճուրդի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 761-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված հինգ աճուրդներից վերջին աճուրդի մեկնարկային գնի չափով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ 10-օրյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
5. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։
6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) oտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ 13 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը | Շարժիչի համարը |
Թափքի համարը |
Թողարկման տարեթիվը |
Ձեռքբերման տարեթիվը |
Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ) | Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ) |
1. | «ԳԱԶ-31029», 070 ԼԼ 50 | 049313 | 0080730 | 1993 թ. | 1993 թ. | 1411.92 | 1059.00 |
2. | «ԳԱԶ-2410», 072 ԼԼ 50 | 51171 | 1199345 | 1988 թ. | 1994 թ. | 857.93 | 643.00 |
3. | «ՌԱՖ-220321», 054 ԼԼ 50 | 33685 | 237376 | 1992 թ. | 1995 թ. | 1643.90 | 1233.00 |
4. | «ԳԱԶ-31029», 046 ԼԼ 50 | 96155 | 0224069 | 1994 թ. | 1999 թ. | 1041.11 | 781.00 |
5. | «ԳԱԶ-31029», 079 ԼԼ 50 | 0121799 | 0057273 | 1996 թ. | 1997 թ. | 2269.30 | 1702.00 |
6. | «ԳԱԶ-31029», 013 ԼԼ 50 | 0084656 | 0451619 | 1996 թ. | 2002 թ. | 313.50 | 235.00 |
7. | «ԳԱԶ-31029», 032 ԼԼ 50 | 0312350 | 0510741 | 1997 թ. | 1999 թ. | 1512.16 | 1134.00 |
8. | «ԳԱԶ-3110», 043 ԼԼ 50 | 3345161 | 0003751 | 1997 թ. | 1999 թ. | 1973.40 | 1480.00 |
9. | «ԳԱԶ-3110», 001 ԼԼ 50 | 3384635 | 0179546 | 1998 թ. | 1998 թ. | 1138.00 | 854.00 |
10. | «ԳԱԶ-3110», 016 ԼԼ 50 | 3334856 | 0111008 | 1998 թ. | 1999 թ. | 1666.50 | 1250.00 |
11. | «ԳԱԶ-3110», 042 ԼԼ 50 | 3324737 | 0100633 | 1998 թ. | 1998 թ. | 1927.50 | 1446.00 |
12. | «ՎԱԶ-21061», 023 ԼԼ 50 | 5053481 | 4025517 | 1998 թ. | 2000 թ. | 750.00 | 563.00 |
13. | «ԳԱԶ-3110», 075 ԼԼ 50 | 3388430 | 01886854 | 1999 թ. | 2007 թ. | 870.00 | 653.00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ 4 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Ավտոմեքենայի մակնիշը | Շարժիչի համարը | Թափքի համարը | Ձեռքբերման տարեթիվը | Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ) |
1. | «ԳԱԶ-2410» | 51171 | 1199345 | 1988 թ. | 985.13 |
2. | «ԳԱԶ-31029» | 0049313 | 0080730 | 1993 թ. | 1504.39 |
3. | «ԳԱԶ-31029» | 96155 | 0224069 | 1994 թ. | 1314.44 |
4. | «ՌԱՖ-2203» | 33685 | 027376 | 1992 թ. | 1643.90 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |