Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2008 թվականի N 400-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, որպես առանձին տարրեր, օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել որոշման N 1 հավելվածում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2008 թվականի մարտի 14-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի ցանկի:

3. Որոշման N 2 հավելվածում նշված գույքի աճուրդի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 761-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված հինգ աճուրդներից վերջին աճուրդի մեկնարկային գնի չափով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ 10-օրյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

5. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) oտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 400-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ 13 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ
Ավտոմեքենայի մակնիշը և պետհամարանիշը Շարժիչի
համարը
Թափքի
համարը
Թողարկման
տարեթիվը
Ձեռքբերման
տարեթիվը
Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ) Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ)
1. «ԳԱԶ-31029», 070 ԼԼ 50 049313 0080730 1993 թ. 1993 թ. 1411.92 1059.00
2. «ԳԱԶ-2410», 072 ԼԼ 50 51171 1199345 1988 թ. 1994 թ. 857.93 643.00
3. «ՌԱՖ-220321», 054 ԼԼ 50 33685 237376 1992 թ. 1995 թ. 1643.90 1233.00
4. «ԳԱԶ-31029», 046 ԼԼ 50 96155 0224069 1994 թ. 1999 թ. 1041.11 781.00
5. «ԳԱԶ-31029», 079 ԼԼ 50 0121799 0057273 1996 թ. 1997 թ. 2269.30 1702.00
6. «ԳԱԶ-31029», 013 ԼԼ 50 0084656 0451619 1996 թ. 2002 թ. 313.50 235.00
7. «ԳԱԶ-31029», 032 ԼԼ 50 0312350 0510741 1997 թ. 1999 թ. 1512.16 1134.00
8. «ԳԱԶ-3110», 043 ԼԼ 50 3345161 0003751 1997 թ. 1999 թ. 1973.40 1480.00
9. «ԳԱԶ-3110», 001 ԼԼ 50 3384635 0179546 1998 թ. 1998 թ. 1138.00 854.00
10. «ԳԱԶ-3110», 016 ԼԼ 50 3334856 0111008 1998 թ. 1999 թ. 1666.50 1250.00
11. «ԳԱԶ-3110», 042 ԼԼ 50 3324737 0100633 1998 թ. 1998 թ. 1927.50 1446.00
12. «ՎԱԶ-21061», 023 ԼԼ 50 5053481 4025517 1998 թ. 2000 թ. 750.00 563.00
13. «ԳԱԶ-3110», 075 ԼԼ 50 3388430 01886854 1999 թ. 2007 թ. 870.00 653.00

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
ապրիլի 25-ի N 400-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ 4 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ
Ավտոմեքենայի մակնիշը Շարժիչի համարը Թափքի համարը Ձեռքբերման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ)
1. «ԳԱԶ-2410» 51171 1199345 1988 թ. 985.13
2. «ԳԱԶ-31029» 0049313 0080730 1993 թ. 1504.39
3. «ԳԱԶ-31029» 96155 0224069 1994 թ. 1314.44
4. «ՌԱՖ-2203» 33685 027376 1992 թ. 1643.90

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան