Գլխավոր տեղեկություն
Համար
N 509-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2008 թվականի N 509-Ա

 

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 889-Ա, 890-Ա, 891-Ա, օգոստոսի 14-ի N 1032-Ա և 1054-Ա որոշումներով «Մխչյան», «Արարատ», «Ջրվեժ-Ձորաղբյուր», «Սև-ջուր-Ախթամար» ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է համապատասխան գույք և ոռոգման համակարգեր` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված 1593765614 դրամ արժեքով ոռոգման համակարգերի մասով` համաձայն N 1 հավելվածի, և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված 226066944 դրամ արժեքով ոռոգման համակարգերի մասով` համաձայն N 2 հավելվածի, կատարել համապատասխան ճշգրտումներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 31
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 29-ի N 509-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

 

NN ը/կ Ոռոգման համակարգերի անվանումները Ոռոգման համակարգերի հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. Բուրաստանի պոմպակայան 26541195
2. Բաղրամյանի պոմպակայան 20044721
3. Արաքսավանի պոմպակայան 4206654
4. Նոյակերտի պոմպակայան 10985362
5. Խոր-Վիրապի պոմպակայան 360539797
6. Ավշար-Այգավանի պոմպակայան 714479365
7. Արազատի 1-ին աստիճանի պոմպակայան 167427520
8. Արմաշի պոմպակայան 107265597
9. Ձախ ճյուղի (Արազափի) պոմպակայան 108913235
10. Հացավանի պոմպակայան 17131314
11. Գեղադիրի պոմպակայան 44170554
12. Պտղնու N 1 պոմպակայան 5870100
13. Պտղնու N 2 պոմպակայան 6190200
  Ընդամենը 1593765614

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
մայիսի 29-ի N 509-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

 

NN ը/կ Ոռոգման համակարգերի անվանումները Ոռոգման համակարգերի հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. Զարթոնքի պոմպակայանի հեռացնող ջրանցք 12148960
2. Տանձուտի դոտացիոն ջրանցքի վերջնամաս 1429881
3. Արտաշարի պոմպակայան 7459838
4. Զարթոնքի պոմպակայան 205028265
  Ընդամենը 226066944

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան