«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2002 թվականի N 1300-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝
ա) առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման կազմակերպումը, սանիտարական նորմերի ու կանոնների մշակումը և հաստատումը.
բ) իր իրավասության սահմաններում համակարգի գործունեության կազմակերպումը, կառավարումը և ֆինանսավորումը.
գ) առողջապահության բնագավառին առնչվող օրենսդրական ու իրավական ակտերի նախագծերի մշակումը և ընդունված իրավական ակտերի նկատմամբ վերահսկողության ապահովումը.
դ) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը.
ե) բնակչության առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպումը.
զ) մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քաղաքականության իրականացման միջոցառումների իրականացումը.
է) բնակչության առողջության բարելավման միջոցառումների կազմակերպումը.
ը) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման կազմակերպումը.
թ) բժշկական պարտադիր և կամավոր ապահովագրական համակարգի ներդրումը.
ժ) առողջապահության բնագավառում միջազգային և միջգերատեսչական համագործակցության ապահովումը.
ժա) բնակչության առողջական վիճակի ուսումնասիրությունը, հաշմանդամության ու մահացության նվազեցման ծրագրերի մշակումը և իրագործումը.
ժբ) երեխաների և կանանց կեցության ու առողջության իրավիճակային վերլուծության ապահովումը, ոլորտի գերակա խնդիրների սահմանումը, նպատակային ծրագրերի մշակումը և ներդրումը:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) բժշկական օգնության կազմակերպման և բուժօգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակումը, ներդրման ապահովումը և դրանց նկատմամբ վերահսկողության կազմակերպումը.
բ) իր իրավասության սահմաններում լիցենզավորման և որակավորման գործընթացների կազմակերպումն ու լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
գ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող, իր գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկումն ու համապատասխան եզրակացություններ ներկայացնելը.
դ) առողջապահական կազմակերպությունները կազմակերպամեթոդական օգնությամբ ապահովելը.
ե) պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական պատվերի տեղադրումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա նկատմամբ վերահսկողության իրականացումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում կնքված պայմանագրերի համաձայն բժշկական օգնություն իրականացնողների փաստացի կատարված աշխատանքների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման կազմակերպումը.
զ) իր ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների՝ սահմանված կարգով ֆինանսավորման կազմակերպումը, դրանց հաշվապահական հաշվեկշիռների ընդունումն ու ամփոփումը.
է) բնագավառում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, գիտական նվաճումների ներդրումը, նյութատեխնիկական հագեցվածության, տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
ը) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
թ) հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ծառայության) միջոցով՝
սանիտարական նորմերի ու կանոնների նկատմամբ վերահսկողությունը,
հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների մշակումն ու դրանց նկատմամբ վերահսկողությունը,
բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գործոնների հիգիենիկ հետազոտությունների կազմակերպումը,
վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
ժ) բնակչության առողջության բարելավմանը, հաշմանդամության և մահացության նվազեցման նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժա) բնակչության հանրային իրազեկության և առողջապահական կրթության կազմակերպումը, այդ ուղղությամբ ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժբ) մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերի մշակումն ու միջոցառումների իրականացումը.
ժգ) մանկական և մայրական մահացության ցուցանիշների նկատմամբ հսկողության սահմանումն ու այդ ցուցանիշների իջեցման միջոցառումների իրականացումը.
ժդ) արտակարգ իրավիճակներում բնակչության առաջնահերթ բժշկական օգնության միջոցառումների կազմակերպումը.
ժե) բժշկական կադրերի պատրաստման, մասնագիտացման շարունակական կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
ժզ) առողջապահական համակարգի և բնակչության առողջության վիճակի մասին տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունն ու գնահատումը.
ժէ) պետական պատվերի շրջանակներում իրականացվող կենտրոնացված գնումներին մասնակցությունը և դրանց նկատմամբ վերահսկողությունը, իր իրավասության սահմաններում գնումների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման ապահովումը.
ժը) հանրապետությունում արտադրվող և հանրապետություն ներմուծվող դեղորայքի տեսակների ու որակի նկատմամբ պետական վերահսկողության և դեղերի պետական գրանցման կազմակերպումը.
ժթ) դեղային պետական քաղաքականության մշակումը, իրականացումը և դեղագործական գործունեության նկատմամբ հսկողությունը.
ի) իր իրավասության սահմաններում համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության կառավարումը.
իա) իր իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված սուբյեկտների գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը, առողջապահության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների (ընկերությունների) գործունեության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
իբ) իր իրավասության սահմաններում մարզային առողջապահական կազմակերպությունների (տարածքային կառավարման մարմինների առողջապահական ծառայությունների) գործունեության համակարգումը.
իգ) արտաքին կամ վարկային ֆինանսավորմամբ իրականացվող առողջապահական ծրագրերի և միջոցառումների համակարգումը.
իդ) իր իրավասության սահմաններում միջազգային պայմանագրերի մշակումը և դրանք ներկայացնելը.
իե) առողջապահության բնագավառում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ սահմանված կարգով համագործակցության իրականացումը.
իզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը.
իէ) oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկանքներ և այլն) ներդրումը և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.
իը) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպումն ու իրականացումը:
(8-րդ կետը լրաց. 20.01.05 N 22-Ն)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը՝
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) եռօրյա ժամկետում oրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ.
զ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում.
է) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, նախարարության ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.
ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժա) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժբ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության՝ իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ՝ կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
(26-րդ կետը խմբ. 20.01.05 N 22-Ն)
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՄԶԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը՝ նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
46. Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը համակարգում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության բնագավառում նախարարության աշխատանքները, նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գործունեությունը ու կատարում օրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունները:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
47. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Բժշկական օգնության կազմակերպման վարչություն
Առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչություն
Գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժին
Միջազգային կապերի բաժին
Իրավական ապահովման բաժին
Լիցենզավորման բաժին
Առաջին բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Պետական առողջապահական գործակալություն
Պետական առողջապահական գործակալության տարածքային մարմիններ
Արագածոտնի մարզային կենտրոն
Արարատի մարզային կենտրոն
Արմավիրի մարզային կենտրոն
Գեղարքունիքի մարզային կենտրոն
Լոռու մարզային կենտրոն
Կոտայքի մարզային կենտրոն
Շիրակի մարզային կենտրոն
Սյունիքի մարզային կենտրոն
Վայոց ձորի մարզային կենտրոն
Տավուշի մարզային կենտրոն
Երևանի քաղաքային կենտրոն
2. Պետական հիգիենիկ եվ հակահամաճարակային հսկողության տեսչություն
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններ
Արագածոտնի մարզային կենտրոն
Արարատի մարզային կենտրոն
Արմավիրի մարզային կենտրոն
Գեղարքունիքի մարզային կենտրոն
Լոռու մարզային կենտրոն
Կոտայքի մարզային կենտրոն
Շիրակի մարզային կենտրոն
Սյունիքի մարզային կենտրոն
Վայոց ձորի մարզային կենտրոն
Տավուշի մարզային կենտրոն
Երևանի Արաբկիրի տարածքային կենտրոն
Երևանի Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոն
Երևանի Էրեբունու և Նուբարաշենի տարածքային կենտրոն
Երևանի Շենգավիթի տարածքային կենտրոն
Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային կենտրոն
Երևանի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոն
Երևանի Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոն
Օդային և գծային հաղորդակցության կենտրոն
Հայկական ատոմային էլեկտրակայանի կենտրոն
(Կառուցվածքը փոփ. լրաց. 21.11.02 N 1812-Ն, փոփ., լրաց. 01.09.05 N 1472-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
NN ը/կ |
Գույքի անվանումը | Քանակը | Արժեքը (դրամ) |
1 | 2 | 3 | 4 |
1 | Գրամեքենա «ԷՐԻԿԱ» | 1 | 14158.80 |
2 | Գրամեքենա «Օպտիմա» | 3 | 71332.20 |
3 | Գրամեքենա «Օլիմպիա» | 1 | 10773.00 |
4 | Գրամեքենա «Դարո» | 1 | 49248.00 |
5 | Գրամեքենա «Էրիկա» | 1 | 24624.00 |
6 | Գրամեքենա «Ռոբոտրոն» | 1 | 49248.00 |
7 | Գրամեքենա «Էրիկա» | 1 | 24777.90 |
8 | Գրամեքենա «ՈՒնիսոն» | 1 | 20353.30 |
9 | Գրամեքենա «Օպտիմա» | 1 | 49555.80 |
10 | Գրամեքենա «Ռոբոտրոն» | 1 | 40706.50 |
11 | Գրամեքենա «Ռոբոտրոն» | 1 | 49555.80 |
12 | Գրամեքենա «Յատրան» | 1 | 61944.79 |
13 | Գրամեքենա «Յատրան» | 2 | 120349.80 |
14 | Գրամեքենա «Օպտիմա» | 1 | 22123.10 |
15 | Գրամեքենա «Օրտեք» | 1 | 13273.90 |
16 | Գրամեքենա լատ. տառ. | 1 | 35397.00 |
17 | Գրամեքենա «Յատրան» | 1 | 3917.60 |
18 | Գրամեքենա «ՈՒկրաինա» | 1 | 23085.00 |
19 | Սառնարան «Սնայգե» | 1 | 14066.50 |
20 | Սառնարան «Սվյագա» | 1 | 25308.80 |
21 | Սառնարան «Սնեժինկա» | 1 | 26547.70 |
22 | Սառնարան «Զիլ-Մոսկվա» | 1 | 32742.20 |
23 | Սառնարան «Ապշերոն» | 1 | 29641.10 |
24 | Սառնարան «Արագած» | 1 | 21238.20 |
25 | Սառնարան «Սնեժինկա» | 2 | 4917.00 |
26 | Սառնարան «Չինար» | 1 | 31411.00 |
27 | Սառնարան «Չինար» | 1 | 31164.70 |
28 | Սառնարան «Սուպեր» | 1 | 193000.00 |
29 | Հեռուստացույց «Սլաուտիչ» | 1 | 58843.70 |
30 | Հեռուստացույց «Վիտյազ» | 1 | 57073.80 |
31 | Հեռուստացույց «Սադկո-380» | 1 | 57073.80 |
32 | Հեռուստացույց «Սլաուտիչ» | 1 | 10003.50 |
33 | Հեռուստացույց «Ռեկորդ» | 1 | 3732.10 |
34 | Մագնիտոֆոն «Մայակ» | 2 | 45785.20 |
35 | Մագնիտոֆոն «Էլ. 320» | 1 | 13627.80 |
36 | Սիստեմի պլատա | 1 | 27000.00 |
37 | Էլ. տաքացուցիչ «Էկպ» | 2 | 22561.70 |
38 | Էլ. տաքացուցիչ «Էկպ» | 1 | 11927.20 |
39 | Սարքավորում «ՈՒԴ-40» | 1 | 175446.00 |
40 | Կամուտատոր «ՈՒԴ» | 1 | 87723.00 |
41 | Կամուտատոր «ԿԴ» | 1 | 24239.20 |
Ընդամենը | 47 | 1688898.69 | |
42 | ՈՒժեղացուցիչ սարք. | 1 | 287508.30 |
43 | Կոմուտատոր | 1 | 22046.20 |
44 | Կոմուտատոր | 5 | 66946.50 |
45 | Կրկնող լոկալ ցանց | 1 | 400140.00 |
46 | Կապի հանգույց «ԱՏՍ» | 1 | 55556.00 |
47 | Կոմուտատոր «ԿԴ-12» | 1 | 36166.50 |
48 | Կոնդիցիոներ 1500 | 5 | 160158.60 |
49 | Կոնդիցիոներ «ԲԿ-2000» | 4 | 123889.00 |
50 | Կոնդիցիոներ | 2 | 15890.20 |
51 | Կոնդիցիոներ «ԲԿ-1500» | 1 | 39140.12 |
52 | Կոնդիցիոներ «ԲԿ 2000» | 2 | 64122.40 |
53 | Կոնդիցիոներ «ԲԿ 1120» | 5 | 195703.10 |
54 | Օդափոխիչներ | 5 | 2172370.50 |
55 | Օդափոխիչ «ՆԻՆԱ» | 2 | 58000.00 |
56 | Բազմացնող մեքենա | 1 | 1217656.80 |
57 | Բազմացնող մեքենա | 1 | 1923.70 |
58 | Բազմացնող մեքենա | 1 | 28471.50 |
59 | Բազմացնող մեքենա | 1 | 700000.00 |
60 | Բազմացնող մեքենա «Քանոն» | 1 | 973000.00 |
61 | Բազմացնող մեքենա «Քանոն» | 1 | 698895.00 |
62 | Ֆոտոպատճեհանող | 1 | 3993219.80 |
63 | Բազմացնող մեքենա սարք | 1 | 469572.90 |
64 | Ֆաքս | 1 | 80797.50 |
65 | Ֆաքս «Տետա» | 1 | 230850.00 |
66 | Ֆաքս «Մյուրետ» | 1 | 8849.20 |
67 | Ֆաքս | 1 | 94200.00 |
68 | Ֆաքս մոդեմ | 1 | 71640.00 |
69 | Ֆաքս հեռախոս «ԿԽՖ-230» | 1 | 201000.00 |
70 | Ֆաքս | 1 | 479397.10 |
71 | Ֆաքս «Սիմենս» | 1 | 659566.12 |
72 | Ֆաքս «Քանոն» | 1 | 179915.00 |
73 | Մոդեմ «Սմարտեմ» | 1 | 19684.00 |
74 | Համակարգիչ 286 | 2 | 3462750.00 |
75 | Համակարգիչ 386 | 2 | 884925.00 |
76 | Համակարգիչ 286 | 3 | 1129000.80 |
77 | Համակարգիչ 386 և տպիչ | 1 | 1259671.50 |
78 | Համակարգիչ 386 և տպիչ | 1 | 679468.50 |
79 | Համակարգիչ 386 | 1 | 269325.00 |
80 | Համակարգիչ 286 «ԻԲՄՊՍ» | 1 | 703000.00 |
81 | Համակարգիչ 286 | 2 | 304680.20 |
82 | Համակարգիչ 486 | 1 | 460000.00 |
83 | Համակարգիչ 386 | 1 | 273890.70 |
Ընդամենը | 69 | 23232987.74 | |
84 | Համակարգիչ 486 | 1 | 680000.00 |
85 | Համակարգիչ 486 | 1 | 333333.00 |
86 | Համակարգիչ | 17 | 6268565.04 |
87 | Մոնիտոր | 17 | 2083482.60 |
88 | Համակարգիչ | 2 | 2903472.00 |
89 | Համակարգիչ «Ֆիլիպս 120» | 2 | 1285920.00 |
90 | Համակարգիչ «Պենտիում 133» | 1 | 559447.00 |
91 | Համակարգիչ | 3 | 1441276.80 |
92 | Համակարգիչ «Պենտիում 166» | 1 | 605640.00 |
93 | Համակարգիչ «Ֆիլիպս» | 3 | 3074754.00 |
94 | Համակարգիչ | 1 | 515111.50 |
95 | Համակարգիչ | 1 | 525465.50 |
96 | Համակարգիչ | 5 | 5491994.25 |
97 | Համակարգիչ | 7 | 4616962.84 |
98 | Համակարգիչ | 1 | 1314390.25 |
99 | Համակարգիչ | 8 | 8715544.64 |
100 | Մոնիտոր | 1 | 1319025.00 |
101 | Համակարգիչ «Այ Բ Մ 3000L» | 1 | 712273.50 |
102 | Համակարգիչ 433 ՄՀԶ | 1 | 712273.50 |
103 | Համակարգիչ 64 ՄԲ | 1 | 712273.50 |
104 | Համակարգիչ 8.4 ԳԲ | 1 | 712273.50 |
105 | Համակարգիչ սերվեր | 1 | 263805.00 |
106 | Համակարգիչ Նուբուկ | 1 | 1348100.00 |
107 | Համակարգիչ | 1 | 162570.00 |
108 | Համակարգիչ | 1 | 108380.00 |
109 | Համակարգիչ | 1 | 125475.00 |
110 | Համակարգիչ | 1 | 243855.00 |
111 | Տպիչ` լայն | 2 | 303952.50 |
112 | Տպիչ ՍՊՖ | 1 | 75609.00 |
113 | Տպիչ ՍՊՖ Հ-80 | 1 | 27720.00 |
114 | Տպիչ | 6 | 1262878.20 |
115 | Տպիչ | 1 | 387922.08 |
116 | Տպիչ ԼՋ ՀՊ 5L | 1 | 296400.00 |
117 | Տպիչ ԼՋ ՀՊ 5L | 1 | 279722.40 |
118 | Տպիչ | 1 | 449964.00 |
119 | Տպիչ` լազերային | 3 | 590178.00 |
120 | Տպիչ | 1 | 247600.70 |
121 | Տպիչ | 4 | 1917588.40 |
122 | Տպիչ | 1 | 146068.60 |
124 | Տպիչ | 1 | 321354.10 |
125 | Տպիչ | 8 | 2591905.20 |
Ընդամենը | 115 | 56216022.25 | |
126 | Տպիչ ՀՊԼ 5110 | 1 | 215264.90 |
127 | Տպիչ ՀՊ | 1 | 685890.00 |
128 | Տպիչ ՀԼ 1250 | 1 | 245354.20 |
129 | Սիստեմնի բլոկ | 1 | 624.00 |
130 | Տպիչ 6ՊԿՕ | 1 | 83333.00 |
131 | ՅՈՒՊՍ ԲԱՍԿ 400 ՎԱ | 1 | 114480.00 |
132 | ՅՈՒՊՍ | 9 | 1390764.60 |
133 | ՅՈՒՊՍ ԲԱՍԿ 250 ՎԱ | 1 | 85920.00 |
134 | ՅՈՒՊՍ 400 ՎԱ | 1 | 91492.00 |
135 | ՅՈՒՊՍ 600 ՎԱ | 1 | 149408.00 |
136 | ՅՈՒՊՍ ԱԲՍ 300 | 5 | 271792.50 |
137 | ՅՈՒՊՍ | 6 | 395107.50 |
138 | ՅՈՒՊՍ | 2 | 295013.60 |
139 | ՅՈՒՊՍ | 8 | 615314.08 |
140 | ՅՈՒՊՍ | 3 | 712273.50 |
141 | Դրոշմանիշ մեքենա | 1 | 24239.20 |
142 | Էկրան 5.8 x 2.45 | 1 | 8695.30 |
143 | Էկրան պրոժեկտոր | 1 | 229162.35 |
144 | Ակումուլյատոր սարք | 1 | 806051.25 |
145 | Էլ. հաշվիչ «Օրտեքս» | 1 | 2812.00 |
146 | Էլ. հաշվիչ «ՍԻՏԻԶԵՆ» | 8 | 100313.60 |
147 | Կերոգազ «Ճապոնիա» | 2 | 115425.00 |
148 | Վառարան «Ալլադի» | 15 | 225078.75 |
149 | Դաշնամուր «Կոմիտաս» | 1 | 151945.00 |
150 | Էլ. հեռախոս ԿԽՏ-6161013 | 1 | 351000.00 |
151 | Հեռախոս «ՍՈՆԻ» | 2 | 46550.00 |
152 | Հեռախոսակայան «ՊԱՆԱՍՈՆԻԿ» | 1 | 369400.00 |
153 | Հեռախոս «ՅԱԿՈԲՍ 818» | 5 | 56947.00 |
154 | Հեռախոս «Սիմենս» | 1 | 479397.10 |
155 | Թուղթ կտրող սարք | 1 | 75795.70 |
156 | Մոդեմ ՅՈՒՍՌ 33600 | 2 | 102360.00 |
157 | Ցանցային քարտ | 2 | 40320.00 |
158 | Միացման լար «ՊԻԼՈՏ» | 2 | 26800.00 |
159 | Փոշեկուլ | 1 | 50715.00 |
160 | Վարդակ | 5 | 89557.00 |
161 | Վարդակ | 8 | 168579.20 |
162 | Սկաներ | 1 | 130122.07 |
163 | Միկրոկասետ ձայնագրիչ | 1 | 36618.56 |
164 | Ցանցային բաշխիչ սարք | 1 | 60583.15 |
165 | Կամերա ֆոտոապարատ | 1 | 319773.67 |
166 | Անվադողեր | 5 | 155646.00 |
167 | Գրատախտակ | 1 | 120850.21 |
Ընդամենը | 114 | 9696849.69 | |
168 | Մոդեմ | 2 | 36932.70 |
169 | Կաբել | 500 | 184665.00 |
170 | Ցանցային բաշխիչ սարք «ՀՈՒԲ» | 1 | 26380.50 |
171 | Ցանցի միացման սարք | 20 | 7386.40 |
172 | ՍԴ ՌՈՄ | 4 | 138864.00 |
173 | Տպիչի միացման սարք | 2 | 56894.00 |
174 | Տպիչի միացման սարք | 1 | 15747.00 |
175 | Երկաթե ճաղերով դռներ | 2 | 192000.00 |
176 | Ծրագրային փաթեթ | 1 | 741818.93 |
177 | Էմբլեմա «Ընտանեկան բժշկի» | 1 | 157065.00 |
178 | Ծրագրային փաթեթ «ԻՐՏԵԿ» | 1 | 262500.00 |
179 | Ծրագրային փաթեթ «ԻՐՏԵԿ» | 1 | 131250.00 |
180 | ՍԴ «ՎՌԱԳԼԵՌ» | 1 | 155991.00 |
181 | Բազմացնող մեքենա «Քանոն» | 1 | 1147200.00 |
182 | Բազմացնող մեքենա «ԴՍ 1560» | 3 | 2866325.28 |
183 | Համակարգիչ Պ2331 | 1 | 473081.76 |
184 | Տպիչ ՀՊ ԴԵՍԿՋԵՏ 640 Ս | 1 | 63141.18 |
185 | Համակարգիչ «Պենտիում III» | 3 | 1715303.10 |
186 | Տպիչ ՀԼ 1250 | 2 | 490708.00 |
187 | ՅՈՒՊՍ ԱՊՍ 420/620 սմարտ | 2 | 291190.00 |
188 | Հեռուստացույց «Ֆիլիպս» | 1 | 146329.00 |
189 | Տեսամագնիտոֆոն «Ֆիլիպս» | 1 | 120315.00 |
190 | Մինի ԱՏՍ «Պանասոնիկ» | 1 | 284529.00 |
191 | Ցանցային քարտ «ԼԱՆԴՔԱՐՏ» | 1 | 13700.00 |
192 | Հեռախոս | 1 | 15400.00 |
193 | Հեռախոս | 1 | 11000.00 |
194 | Սայլակ` թղթապանակների | 1 | 23385.00 |
195 | Համակ. հիշող. սարք | 1 | 77700.00 |
196 | Հեռախոս «ՍՏԱՌԵՔՍ ՍԶ-1000» | 1 | 11911681.00 |
197 | Հեռախոս «ԼԿԴ 8 ԴՍ» | 9 | 572199.30 |
198 | Հեռախոս «ԼԿԴ 30-ԴՍ» | 3 | 340893.90 |
199 | Հեռախոս «ՋՍ-472 Լ» | 90 | 1156772.70 |
200 | Համակարգչային պրոյեկտոր LB-340 | 1 | 4046317.00 |
201 | Համակարգիչ «ՊԵՆՏԻՈՒՄ II» | 1 | 220800.00 |
202 | Համակարգիչ «ՊԵՆՏԻՈՒՄ II» | 1 | 220800.00 |
203 | Կպիչ | 1 | 195600.00 |
204 | ՅՈՒՊՍ ԱՊՋ 500 ՎԱ | 1 | 72800.40 |
205 | Ֆաքս - մոդեմ 56.6 Կ Վոյսենտ | 1 | 19599.60 |
206 | Համակարգիչ | 1 | 481040.40 |
207 | Տպիչ ՀՊ Դեսկջետ 930 Ջ | 1 | 117600.00 |
208 | Մոնիտոր 17 «ՍՈՆԻ ՏՐԻՆԻՏՐՈՆ» | 1 | 285600.00 |
209 | Տեսախցիկ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ ԾՋԴեոքարն | 1 | 44799.60 |
Ընդամենը | 671 | 29533305.75 | |
210 | Պաշտպանիչ ապակի «Ռուսսկի» | 1 | 28560.00 |
211 | Բազմացնող մեքենա «ՔԱՆՈՆ» | 1 | 1126220.00 |
212 | Կոնդիցիոներ «ՍԱՄՍՈՒՆԳ ԱԿ» | 2 | 1828893.00 |
213 | Ավտոմեքենա «Վազ 21099» | 2 | 9714000.00 |
214 | Ավտոմեքենա «Գազ» | 1 | 5945845.00 |
215 | Ավտոմեքենա «ՎԱԶ 21213» | 1 | 3654210.00 |
216 | Դրամարկղ` չհրկիզվող | 1 | 15928.60 |
217 | Պահարան` երկաթյա | 15 | 166833.90 |
218 | Պահարան` երկաթյա | 5 | 68985.70 |
219 | Պահարան «Գորկի» | 1 | 14689.70 |
220 | Պահարան` կոմբինացված | 1 | 66369.40 |
221 | Գրապահարան | 5 | 59113.00 |
222 | Պահարան` ֆորտե | 2 | 31149.60 |
223 | Պահարան երկաթյա | 2 | 26547.70 |
224 | Պահարան | 1 | 2193.10 |
225 | Գրապահարան | 6 | 726367.50 |
226 | Մետաղյա ֆայլ կաբինետ | 2 | 505767.00 |
227 | Մետաղյա ֆայլ կաբինետ | 1 | 65366.00 |
228 | Գրապահարան | 1 | 64800.00 |
229 | Գրապահարան | 1 | 239000.00 |
230 | Գրապահարան | 1 | 103002.00 |
231 | Պահարան` ապակյա | 4 | 212963.76 |
232 | Պահարան | 2 | 96042.48 |
233 | Կահույքի մաս ՎՆ ԲԱԶԵ | 1 | 5784.36 |
234 | Պահարան` քարտի | 1 | 19699.20 |
235 | Բազկաթոռ` գերմանական | 5 | 76873.00 |
236 | Բազկաթոռ` խոլի | 2 | 15659.30 |
237 | Բազկաթոռ` հանգստի | 1 | 15774.70 |
238 | Բազկաթոռ | 2 | 73271.80 |
273 | Սեղան` համակարգչի համար | 6 | 278731.98 |
274 | Սեղան` նիստերի համար | 1 | 168710.50 |
275 | Սեղան` ամբիոնի վարիչի | 2 | 241316.00 |
276 | Գրասենյակային հավաքածու | 1 | 103974.80 |
277 | Գրասենյակային հավաքածու | 1 | 27963.60 |
278 | Հավաքածու /2 բազկաթոռ, է | 3 | 13004.49 |
279 | Ամբիոն | 1 | 12650.60 |
280 | Նկար «Նատյուրմորտ» | 1 | 44246.20 |
281 | Նկար «Սիրեն» | 1 | 44246.20 |
282 | Նկար «Պեյզաժ» | 1 | 44246.20 |
283 | Նկար «Նատյուրմորտ» | 1 | 53095.50 |
284 | Նկար «Ծաղկած ծառ» | 1 | 53065.90 |
285 | Գորգ 23 | 2 | 142649.90 |
Ընդամենը | 93 | 26197841.27 | |
286 | Բազմոց | 1 | 76103.50 |
287 | ՈՒղեգորգ | 98 | 1235787.84 |
288 | Տումբա | 1 | 9110.90 |
289 | Գրատախտակ | 4 | 139893.60 |
290 | Աթոռ` մուգ շականակագույն | 15 | 225981.00 |
291 | Աթոռ | 3 | 44100.00 |
292 | Աթոռ` ՄՈՒՆ | 7 | 641095.00 |
293 | Աթոռ | 15 | 22033.00 |
294 | Տաքացուցիչ | 2 | 42024.00 |
295 | Վարագույր | 6 | 9618.72 |
296 | Պահարան` երկաթյա | 1 | 235000.00 |
297 | Սեղան | 6 | 215712.00 |
298 | Աթոռ` փայտյա թիկնակով | 10 | 91769.00 |
299 | Գրապահարան` մետաղյա | 8 | 512000.00 |
300 | Հովացուցիչ | 1 | 8000.00 |
301 | Հովացուցիչ | 1 | 8000.0 |
302 | Մետաղյա պահարան | 1 | 27600.00 |
303 | Գրքեր | 28 | 116000.08 |
304 | Գրքեր | 40 | 724900.00 |
305 | Սեղանի կշեռք | 1 | 77.00 |
306 | Սեղան` ամսագրի | 1 | 77.00 |
239 | Բազկաթոռ | 1 | 22207.80 |
240 | Բազկաթոռ | 14 | 127606.22 |
241 | Բազկաթոռ | 10 | 92032.20 |
242 | Բազկաթոռ | 1 | 10265.1 |
243 | Բազկաթոռ 359 | 1 | 10265.10 |
244 | Բազկաթոռ | 3 | 2856.00 |
245 | Բազկաթոռ | 2 | 1292.50 |
246 | Բազկաթոռ | 8 | 559572.00 |
247 | Բազկաթոռ | 2 | 102612.00 |
248 | Բազկաթոռ | 2 | 153600.00 |
249 | Բազկաթոռ | 3 | 203568.30 |
250 | Սեղան 6446 | 14 | 175168.98 |
251 | Սեղան Ս-1 | 1 | 27317.20 |
252 | Սեղան` կցորդ | 1 | 55042.30 |
253 | Սեղան` նիստի | 1 | 21857.65 |
254 | Սեղան` քարտերի | 1 | 9072.00 |
255 | Սեղան` հատուկ | 1 | 66369.40 |
256 | Գրասեղան-կցորդ | 1 | 35397.00 |
257 | Սեղան` ղեկավարի | 1 | 42207.10 |
258 | Սեղան` տնօրենի | 1 | 355200.00 |
259 | Սեղան 65/46 | 1 | 12512.00 |
Ընդամենը | 320 | 6669202.89 | |
260 | Սեղան` 3-դարականի | 14 | 715606.50 |
261 | Սեղաններ | 2 | 69946.50 |
262 | Սեղան` 3-դարականի | 1 | 72636.75 |
263 | Սեղան` մեծ | 2 | 129600.00 |
264 | Սեղան` լրագրային | 1 | 57600.00 |
265 | Սեղան | 1 | 122000.00 |
266 | Սեղան` անկյունային | 1 | 189000.00 |
267 | Սեղան` համակարգչի համար | 1 | 75900.00 |
268 | Սեղան | 6 | 798240.00 |
269 | Սեղան | 2 | 154248.00 |
270 | Սեղան | 1 | 137860.00 |
271 | Սեղան | 1 | 133040.00 |
272 | Սեղան | 1 | 67484.20 |
307 | Աթոռ` հարավսլավական | 50 | 8681.40 |
308 | Թուղթ կտրող գործիք | 1 | 154.00 |
309 | Գրամեքենայի լիսեռ | 1 | 154.00 |
310 | Պահարան` փոքր | 2 | 308.00 |
311 | Պահարան` միջին | 1 | 154.00 |
312 | Սեղան | 1 | 77.00 |
313 | Բազկաթոռ ֆիննական | 13 | 2475.98 |
314 | Ծաղկաման «Սևան» | 3 | 924.00 |
315 | Ծաղկաման | 6 | 156.00 |
316 | Ծաղկաման | 6 | 769.80 |
317 | Ամսագրի սեղան | 9 | 2156.40 |
318 | Սեղան` գրամեքենայի համար | 6 | 1462.80 |
319 | Սեղան | 1 | 231 |
320 | Բազկաթոռ | 10 | 2002.00 |
321 | Դրոշ | 1 | 385.00 |
322 | Բազկաթոռ «Վիլեց» | 7 | 1386.00 |
323 | Պահարան` երկաթյա | 4 | 770.00 |
324 | Պահարան` սեյֆ | 4 | 1232.00 |
325 | Բազկաթոռ` ֆիննական | 8 | 2540.96 |
326 | Բազկաթոռ` խոլի | 14 | 5005.00 |
327 | Սեղան | 3 | 770.10 |
328 | Սեղան` ամսագրի | 4 | 770.10 |
329 | Պահարան երկաթյա | 11 | 1001.00 |
330 | Գիշերային լամպ | 5 | 154.00 |
331 | Աթոռ` լեհական | 34 | 2849.20 |
332 | Պահարան` երկաթյա | 1 | 154.00 |
333 | Էկրան | 1 | 77.00 |
334 | Երկաթյա պահարան | 1 | 77.00 |
335 | Բազկաթոռ` փայտյա | 1 | 154.00 |
Ընդամենը | 243 | 2761093.59 | |
336 | Էլ. տաքացուցիչ «Կվարց» | 2 | 77.00 |
337 | Լուսամփոփ | 1 | 231.00 |
338 | Էլ. պլիտա «Ռոսիա» | 1 | 154.00 |
339 | Աստիճան | 2 | 77.00 |
340 | Բազկաթոռ Հ-39 | 49 | 17709.58 |
341 | Սեղան` գործիքների համար | 1 | 77.00 |
342 | Աթոռ | 40 | 3850.00 |
343 | Բաժակակալ | 6 | 76.80 |
344 | Սեղան | 7 | 770.00 |
345 | Տումբա | 7 | 1386.00 |
346 | Պահարան 249 | 4 | 616.00 |
347 | Պահարան 252 | 2 | 308.00 |
348 | Սեղան | 1 | 77.00 |
349 | Սեղան | 1 | 77.00 |
350 | Սեղան | 1 | 77.00 |
351 | Պահարան 244 | 1 | 308.00 |
352 | Պահարան 249 | 3 | 462.00 |
353 | Պահարան 250 | 2 | 154.00 |
354 | Պահարան 252 | 1 | 154.00 |
355 | Հեռախոս ԲԷՖ | 5 | 1078.00 |
356 | Բարձրախոս «Հրազդան» | 16 | 1956.00 |
357 | Պահարան 244 | 42 | 10548.72 |
358 | Պահարան 250 | 65 | 6006.00 |
359 | Պահարան 249 | 81 | 12158.10 |
360 | Պահարան 252 | 66 | 9876.90 |
361 | Պահարան 248 | 28 | 3686.20 |
362 | Սեղան | 47 | 5428.50 |
363 | Սեղան | 5 | 539.00 |
364 | Սեղան` ամսագրի | 10 | 1001.00 |
365 | Տումբա | 79 | 15499.80 |
366 | Հեռախոս «ԲՌԵՏԵԿ» | 14 | 3542.00 |
367 | Բազկաթոռ | 10 | 2310.00 |
368 | Սեղան` ղեկավարի | 1 | 154.00 |
369 | Սեղան | 1 | 77.00 |
370 | Տումբա | 2 | 385.00 |
371 | Պահարան 245 | 1 | 308.00 |
372 | Պահարան 249 | 1 | 154.00 |
373 | Պահարան 252 | 3 | 462.00 |
374 | Պահարան 122 | 2 | 462.00 |
375 | Վարագույր | 151 | 17775.72 |
376 | Սեղան` ղեկավարի | 1 | 154.00 |
377 | Սեղան | 1 | 77.00 |
Ընդամենը | 764 | 120281.12 | |
378 | Սեղան` ամսագրի | 1 | 77.00 |
379 | Տումբա 173 | 2 | 385.00 |
380 | Բազկաթոռ 122 | 2 | 462.00 |
381 | Բազկաթոռ 131 | 4 | 924.00 |
382 | Տումբա | 40 | 7854.00 |
383 | Սեղան | 12 | 1421.40 |
384 | Տումբա | 3 | 577.50 |
385 | Սեղան` երկաթյա | 2 | 231.00 |
386 | Սեղանի լամպ | 1 | 154.00 |
387 | Պահարան` բժշկական | 6 | 2155.80 |
388 | Սեղան` բժշկական | 2 | 462.00 |
389 | Վարագույր | 2 | 154.00 |
390 | Վարագույր | 1 | 77.00 |
391 | Բազկաթոռ «Միկկո» | 1 | 231.00 |
392 | Սեղան` ամսագրի | 1 | 77.00 |
393 | Կախիչ` փայտյա | 1 | 77.00 |
394 | Սեղան | 1 | 231.00 |
395 | Տումբա | 1 | 77.00 |
396 | Հեռախոս «Տյուլպան» | 1 | 154.00 |
397 | Աթոռ` փափուկ | 12 | 1386.00 |
398 | Էլ. հաշվիչ ՄԿ-22 | 4 | 50820.00 |
399 | Էլ. հաշվիչ ՄԿ-22 | 1 | 8470.00 |
400 | Օդափոխիչ | 2 | 23100.00 |
401 | Ստենոֆոդոսկոպ | 1 | 6930.00 |
402 | Գրամեքենա «ՈՒկրաինա» | 1 | 13090.00 |
403 | Գրամեքենա «Լիստվիցա» | 1 | 13090.00 |
404 | Միկրոհաշվիչ | 2 | 3850.00 |
405 | Սեղան | 1 | 9240.00 |
406 | Սեղան` ղեկավարի | 1 | 10010.00 |
407 | Սեղան | 1 | 14630.00 |
408 | Ստաբիլիզատոր | 4 | 27000.00 |
409 | Էլ. հաշվիչ | 3 | 35715.00 |
410 | Պահարան` երկաթյա | 1 | 1009.50 |
411 | Կառնիզ (քիվ) | 104 | 3744.00 |
412 | Վարագույր | 65 | 15501.20 |
413 | Աթոռ` կիսափափուկ | 26 | 1456.00 |
414 | Օդափոխիչ | 30 | 1971.20 |
415 | Հեռախոս «Սպեկտոր» | 5 | 423.50 |
416 | Հեռախոս ՏԱ-900 | 17 | 1963.50 |
417 | Հեռախոս «Տյուլպան» | 10 | 1155.00 |
418 | Անտեննա | 1 | 77.00 |
419 | Աթոռ` կիսափափուկ | 154 | 9178.4 |
Ընդամենը | 521 | 269592 | |
420 | Սեղան` բժշկական | 6 | 1155.00 |
421 | Դիոպրոյեկտոր | 1 | 385.00 |
422 | Հաշվիչ մեքենա ՄԿ-59 | 1 | 308.00 |
423 | Ուղեգորգ | 50.20 | 4901.03 |
424 | Սեղան` բժշկական | 8 | 2184.00 |
425 | Պահարան` երկաթյա | 1 | 154.00 |
426 | Տումբա | 3 | 615.90 |
427 | Պահարան` երկաթյա | 1 | 231.00 |
428 | Աթոռ` երկաթյա | 1 | 77.00 |
429 | Թախտ | 1 | 154.00 |
430 | Պահարան | 12 | 2848.80 |
431 | Ծածկոց` կիսաբրդյա | 2 | 385.00 |
432 | Հավաքածու «ՄԱԴ» | 1 | 308.00 |
433 | Ժամացույց | 1 | 77.00 |
434 | Պահարան | 3 | 394.80 |
435 | Տումբա | 5 | 981.00 |
436 | Աթոռ` հարավսլավական | 1 | 173.60 |
437 | Բազկաթոռ` 04-1 | 3 | 615.90 |
438 | Աթոռ | 1 | 59.60 |
439 | Գրապահարան | 1 | 17088.00 |
440 | Գրասեղան | 1 | 552.00 |
441 | Կովռոլետ (ուղեգորգ) | 12.45 | 68475.00 |
442 | Ժալյուզի (շերտավարագույր) | 4.83 | 62299.76 |
Ընդամենը | 121.48 | 164423.39 | |
Ընդամենը | 3078.48 | 156550498.38 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |