Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋև` 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋև ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ուկրաինայի Նախարարների կաբինետը, այսուհետ՝ Կողմեր, համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Նախարարների կաբինետի միջև 1999 թվականի հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքում ստորագրված՝ կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Իրավասու մարմիններ» - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Ուկրաինայի հատուկ կապի ու տեղեկատվության պաշտպանության պետական ծառայություն։
Հոդված 2
Սույն Արձանագրությունը հանդիսանում է 1999 թ. հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքում կնքված՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Նախարարների կաբինետի միջև կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի անբաժանելի մասը։
Հոդված 3
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է Կիև քաղաքում 2011թ. հուլիսի 1-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են։
Արձանագրության մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը կդիմեն ռուսաց լեզվով շարադրված տեքստին։
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 30-ին
