Գլխավոր տեղեկություն
Համար
N 1598-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.02.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.02.06/8(598) Հոդ.117
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2007 թվականի N 1598-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա քննարկել Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ապահովման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2008-2009 թվականներին հատկացումներ կատարելու հնարավորության հարցը:

3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. հունվարի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Ներածություն
 

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման վիճակը Հայաստանի Հանրապետությունում

 

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպումը` որպես միջազգայնորեն բնորոշված ժամանակակից ստրկության տեսակներից մեկը, պայմանավորված մարդկանց անօրինական տեղափոխմամբ և հարկադրական շահագործմամբ, Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2002 թվականի հոկտեմբերից, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիքինգ) հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով: Այն գործում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարությամբ և ընդգրկում բոլոր շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի փորձագետներին, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի նախագահությամբ, և ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշումը: Խորհրդի անդամներ են բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև աշխատանքային խումբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից մշակված` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման հայեցակարգը և ազգային ծրագիրը` 2004-2006 թվականների համար: Ազգային ծրագիրն ընդգրկում էր գործունեության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով օրենսդրական դաշտի կատարելագործումը, հանրապետությունում և դրանից դուրս մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) տարածման աստիճանի ուսումնասիրումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին աջակցելու և նրանց պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Անցած ժամանակահատվածում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի նպատակով օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքները ծավալվել են երկու հիմնական ուղղությամբ` ներպետական` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելով, և միջազգային պայմանագրերին միանալու եղանակով: Վավերացվել են ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան և դրան կից 2 կամընտիր արձանագրությունները` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» ու «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ», վավերացվել է նաև ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունը: Հայաստանի կողմից ստորագրված է նաև Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների մասին» կոնվենցիան: 2003 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում մտցվել է նոր` 132-րդ` «Մարդկանց առևտուր» հոդվածը: Ներպետական օրենսդրական դաշտում` 2006 թվականի հունիսից վերախմբագրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածը` նոր տարբերակով, որով առավել հստակ և ամբողջական է սահմանվում թրաֆիքինգի հանցատեսակը, «մարդկանց առևտուր» բառերը փոխարինվել են «շահագործում» բառով: Ավելացել է նաև նոր` 132-րդ հոդվածը, որը սահմանում է առավել խիստ պատժամիջոցներ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կազմակերպիչների նկատմամբ:

Աշխատանքային շահագործման դեմ պայքարի համատեքստում հարկ է նշել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում ներառված այն հոդվածները, որոնք արգելում են հարկադիր աշխատանքը, բռնությունն աշխատողի նկատմամբ, մինչև 14 տարեկան երեխային աշխատանքային գործունեության մեջ ներգրավելը, ինչպես նաև այն հոդվածները, որոնք ապահովում են գործատուի գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ստեղծվել են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ:

Եթե մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և կավատության վերաբերյալ 2004 թվականի 16 քրեական գործից միայն մեկով է դատարանն առաջնորդվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջներով, ապա 2005 թվականի` 31 բացահայտված թրաֆիքինգի և կավատության դեպքերից նույն հոդվածով հարուցվել է 11 քրեական գործ, և քրեական հետապնդում է իրականացվել 15 անձի նկատմամբ: 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ հարուցվել է 39 քրեական գործ` 46 անձի նկատմամբ, հայտնաբերվել է 121 թրաֆիքինգի զոհ` նրանցից 42-ը` Հայաստանում, և 70-ը` արտերկրում: Փաստացիորեն, առաջին անգամ բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի կազմակերպման մեկ դեպք, որի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով:

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման համար ձեռնարկվել են տարբեր միջոցներ: Դրանք են անօրինական միգրացիայի հարցերի, արտագնա աշխատանքների կազմակերպման օրենսդրական կարգավորումը, թրաֆիքինգի վտանգի մասին բնակչության իրազեկության բարձրացումը, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով զբաղվողների ուսուցման կազմակերպումը, ռիսկային խմբերի տնտեսական խթանումը, ինչպես նաև հասարակության հետ անմիջական աշխատանքը` զոհերի հայտնաբերման և նրանց նկատմամբ բնակչության հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի առումով Հայաստանը հիմնականում ելքի երկիր է, արտերկրում զոհերի հայտնաբերման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Հայ առաքելական եկեղեցու, մշակութային կենտրոնների և սփյուռքահայ համայնքների կազմակերպությունների միջոցով: Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին հիմնական տեղեկատվության աղբյուրներն օպերատիվ և տարբեր պետական ու ոչ կառավարական կազմակերպություններից ստացված տեղեկություններն են:

2004-2006 թվականների ընթացքում հայտնաբերվել են 143 մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհեր: Նրանց տրամադրվել է հոգեբանական, բժշկական, սոցիալական և իրավաբանական անհրաժեշտ օգնություն` հասարակական կազմակերպություններում ստեղծված երկու վերականգնողական և աջակցության կենտրոններում: Բացի դրանից, աշխատանքներ են իրականացվել հասարակության մեջ նրանց վերաինտեգրման համար:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի` 2004-2006 թվականների ազգային ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Չնայած կատարված մեծածավալ աշխատանքներին` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը 2004-2006 թվականների ազգային ծրագրի իրականացման գործում բացահայտեց որոշակի բացթողումներ:

Միջնաժամկետ ֆինանսավորման հայտի մեխանիզմի բացակայության պատճառով, որը պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդունումից հետո ազգային ծրագրի հաստատմամբ, փաստորեն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առանձնացված ֆինանսավորում չի իրականացվել ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների համար: Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ միջոցառումների հիմնական մասը կատարվել է հասարակական ու միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող այլ համադրելի միջոցառումների հաշվին:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին չէր վերապահված կառավարական կառույցների աշխատանքները համակարգելու իրավասությունը, նրա որոշումները չէին կարող պարտադիր լինել նախարարությունների համար, իսկ դրանք ներկայացնող Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի անդամների ոչ բարձր կարգավիճակը թույլ չէր տալիս զգալիորեն ազդել միջոցառումների կատարման գործընթացի վրա: Ազգային ծրագիրը հիմնականում ուղղված էր սեռական թրաֆիքինգի դեմ պայքարին, դրանում նախատեսված չէին աշխատանքային թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումները: Ակնհայտ դժվարություններ կային մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին աջակցություն ցուցաբերելու հարցում: Ազգային ծրագրի իրականացման ընթացքում պարզորոշ դարձավ զոհերի ուղղորդման մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաև պետական հովանավորությունը զոհերին ժամանակավոր ապաստանի տրամադրման գործում: Չնայած մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ ձեռնարկված միջոցներին` դեռևս մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հանցագործների բացահայտման և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներն զգալիորեն բարելավման կարիք ունեն:

Հաշվի առնելով ազգային ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումները և «ԱՄԿՈՐ» (UMCOR) միջազգային կազմակերպության հետ համատեղ անցկացված «կլոր սեղանների» քննարկման արդյունքները` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից մշակվել է 2007-2009 թվականների ազգային ծրագրի նախագիծ:

Ներկայացված ռազմավարություններն ու գործողություններն ուղղված են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառում են 7 հիմնական բաժին`

1) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) քրեականացում. օրենսդրության և օրենքների կիրառում,

2) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում,

3) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանություն և աջակցություն,

4) համագործակցություն,

5) ուսումնասիրությունների կատարում,

6) կառավարում և համակարգում,

7) մոնիթորինգ և գնահատում:

 

I. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) քրեականացում. օրենսդրության ԵՎ օրենքների կիրառում

 

Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում

 

Ռազմավարություն 1. Կատարել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Նպատակ 2. Միջազգային պայմանագրերին միացում, երկկողմանի պայմանագրերի ստորագրում

 

Ռազմավարություն 1. Ընթացք տալ Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների մասին» կոնվենցիայի վավերացման գործընթացին:

Ռազմավարություն 2. Շարունակել աշխատանք իրականացնել աշխատուժի միգրացիայի հարցերի կարգավորման և աշխատանքային միգրանտների շահերը պաշտպանելու նպատակով երկկողմանի միջկառավարական համաձայնագրեր կնքելու համար:

Ռազմավարություն 3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի` անօրինական միգրանտների վերադարձի, նրանց վերաինտեգրման կազմակերպման, ինչպես նաև կրկնամեկնման կանխարգելման նպատակով շարունակել աշխատանքներ իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հավանական նպատակակետ հանդիսացող երկրների հետ` երկկողմանի միջկառավարական համաձայնագրեր ստորագրելու համար:

 

Նպատակ 3. Օրենքների կիրառելիության ապահովում

 

Ռազմավարություն 1. Կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրներին առնչվող դրույթների կիրառման վերլուծություն և ներկայացնել առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ:

Ռազմավարություն 2. Չխախտելով ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման հարցում ստանձնած միջազգային պարտավորությունները` առավել արդյունավետ դարձնել սահմանային վերահսկողությունը` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) բացահայտման համար, այդ թվում նաև՝ տեխնիկական հագեցվածությունն ավելացնելու միջոցով:

Ակնկալվող արդյունքները

1. Կկատարելագործվի Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտը, այն կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին:

2. Կապահովվի ընդունված օրենքների առավել արդյունավետ կիրարկումը, կհստակեցվեն դատական մարմինների մոտեցումները մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կազմակերպիչների նկատմամբ` համապատասխան պատժամիջոցների կիրառման գործում:

3. Կգործեն աշխատանքային միգրանտների հարցերի կարգավորման և անօրինական միգրանտների անվտանգ վերադարձի ու վերաինտեգրման կազմակերպման վերաբերյալ օրենքներն ու երկկողմանի միջկառավարական համաձայնագրերը:

 

II. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

 

Նպատակ 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում

 

Ռազմավարություն 1. Շարունակել կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ լայնածավալ քարոզարշավներ, հատկապես ռիսկային խմբերում (գործազուրկներ, արտագնա աշխատանքի մեկնողներ, փախստականներ, կանայք, երիտասարդություն):

Ռազմավարություն 2. Բնակչությանը տրամադրել արժանահավատ տեղեկատվություն օտար պետություններ մուտքի, կացության, աշխատանքային գործունեության իրականացման կարգերի, ներգաղթային օրենսդրության, ապաստանի տրամադրման հարցերի ներկայացման առնչությամբ:

Ռազմավարություն 3. Օգտագործել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության միգրանտների սպասարկման կետի հնարավորությունները` տրամադրելով համապատասխան տեխնիկական օժանդակություն հեռախոսային «թեժ գծի» գործարկմանը:

Ռազմավարություն 4. Մշակել և տարածել միգրանտների իրավական կողմնորոշման վերաբերյալ գրքույկներ և թերթոններ:

Ռազմավարություն 5. Հաշվի առնելով Հայաստանից մեկնողների հիմնական ուղղվածությունը դեպի Ռուսաստանի Դաշնություն` բնակչությանը լայնորեն պարզաբանել այդ պետության ներգաղթային և աշխատանքային օրենսդրության փոփոխությունները, ինչպես նաև անօրինական միգրացիայի և դրա հետ անմիջականորեն կապված աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) հնարավոր վտանգները:

Ռազմավարություն 6. Միջազգային հանրության կողմից իրականացվող մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի վերաբերյալ գրքույկների, թերթոնների, տեղեկագրերի պատրաստում, հրատարակում և տարածում հանրապետության բնակչության շրջանում:

Ռազմավարություն 7. Միգրանտներին անհրաժեշտ հակաթրաֆիքինգային տեղեկատվական նյութերի տրամադրման նպատակով` անձնագրերում ներդիրների օգտագործման շարունակում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թռիչքների հաշվառման ժամանակ:

Ռազմավարություն 8. Պատրաստել և տարածել միգրացիայի օրինականությունն ապահովելու, օրինական ճանապարհով տարբեր երկրներ մուտք գործելու համար և այնտեղ կացության պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվական նյութեր:

Ռազմավարություն 9. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում տարածել հակաթրաֆիքինգային նյութեր:

Ռազմավարություն 10. Հաստատել և իրականացնել անօրինական միգրացիայի և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարին ուղղված կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը:

Ռազմավարություն 11. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ երիտասարդության իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ:

Ռազմավարություն 12. Աջակցել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը և մասնագիտական կողմնորոշմանը, իրականացնել երիտասարդի կարողությունների, ունակությունների և հակումների ախտորոշում, տրամադրել խորհրդատվություն ու տեղեկատվություն կրթության, ուսուցման և աշխատանքի շուկայում մասնագիտական գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ, աջակցել երիտասարդի` աշխատանքային կյանք մուտք գործելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմանը:

 

Նպատակ 2. Բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական կառույցների աշխատողների` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկության բարձրացում

 

Ռազմավարություն 1. Անցկացնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից մշակված և հրատարակված ձեռնարկից օգտվելու մեթոդաբանության վերապատրաստման դասընթացներ:

Ռազմավարություն 2. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակեպությունների համար, որոնք աշխատում են խոցելի խմբերի, հատկապես` երիտասարդության հետ, կազմակերպել ուսուցողական ծրագրերի իրականացում` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման նյութերի տրամադրմամբ:

Ռազմավարություն 3. Բնակչության դիմելիության ավելացման նպատակով լայնորեն տարածել տեղեկատվություն հանրապետությունում տրամադրվող սոցիալական աջակցության, զբաղվածության հարցերով և առողջապահական անվճար ծառայությունների մասին:

Ռազմավարություն 4. Շարունակել կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի վերաբերյալ դասընթացներ` Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատողների, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների և զբաղվածության պետական մարմինների աշխատողների, ինչպես նաև բուժաշխատողների համար:

Ռազմավարություն 5. Արդարադատության բնագավառի աշխատողների իրազեկության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում շարունակել անցկացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով դասընթացներ:

Ռազմավարություն 6. Միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել սեմինարներ, «կլոր սեղաններ», տարբեր ռազմավարական քննարկումներ:

 

Նպատակ 3. Անչափահասների շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

 

Ռազմավարություն 1. Շարունակել իրականացնել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որը ներառում է, մասնավորապես, շրջանավարտների` բնակարաններով ապահովում, առաջնահերթության կարգով զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկում:

Ռազմավարություն 2. Դպրոցականների համար մշակել և տարածել կրթական նյութեր, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը և դրա կործանարար հետևանքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը:

Ռազմավարություն 3. Մանկատների ու հատուկ դպրոցների սոցիալական աշխատողների և անչափահասների գործերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատողների համար կազմակերպել հատուկ դասընթացներ:

Ռազմավարություն 4. Ուսումնական հաստատություններում ուսանողների և աշակերտների համար կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասախոսություններ:

Ռազմավարություն 5. Երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժինների հետ մշակել և իրականացնել երեխաների չգրանցված ծնունդների գրանցման միջոցառումներ:

 

Նպատակ 4. Սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում

 

Ռազմավարություն 1. Աղքատությունը և գործազրկությունը դիտելով որպես Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) նպաստող կարևոր գործոններ`

1) զարգացնել բնակչութան շրջանում իրականացվող ծրագրերի սոցիալ-տնտեսական ուղղվածությունը,

2) Հայաստանի Հանրապետությունում աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում որպես բաղադրիչ մաս ընդգրկել նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի միջոցառումները, հատկապես առավել խոցելի խմբերի համար: Թրաֆիքինգի հետ կապված հարցերը ներառել նաև կոռուպցիայի դեմ պայքարի, գենդերային, զարգացման և այլ ծրագրերում:

Ռազմավարություն 2. Գործազուրկ և փախստական կանանց համար իրականացնել ձեռներեցությամբ զբաղվելուն նպաստող աջակցության ծրագրեր:

Ռազմավարություն 3. Գործազուրկներին, հատկապես երիտասարդներին և կանանց աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցերում, նրանց համար կազմակերպել մասնագիտական ուսուցման դասընթացներ` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով:

Ռազմավարություն 4. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում ներառել և իրականացնել «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց տեղեկացվածության բարձրացման, փախստականների հիմնախնդիրներով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների հզորությունների ուժեղացման մասին» և «Առավել անապահով փախստականներին պետական աջակցության մասին» ծրագրերը:

Ռազմավարություն 5. Շարունակել իրականացնել խոցելի խումբ կազմող, գյուղական վայրերում բնակվող կանանց զբաղվածության ապահովման ծրագրերը` դրանք զուգակցելով իրազեկության բարձրացման ծրագրերով ու հրապարակումներով:

 

Նպատակ 5. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացումը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման գործընթացում

 

Ռազմավարություն 1. Պետական և մասնավոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների հետ համատեղ մշակել երկարաժամկետ կայուն աշխատանքային կանոնակարգ` ուղղված հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արտացոլմանը, այդ թվում` հատուկ հաղորդումների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ հայտարարությունների, թեմատիկ ֆիլմերի անվճար հեռարձակման միջոցով:

Ռազմավարություն 2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար արտացոլել զանգվածային լրատվամիջոցներում, կանոնավոր դարձնել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի անդամների մասնակցությունը ռադիոհաղորդումներին, հեռուստահաղորդումներին, մամլո ասուլիսներին, ինչպես նաև` հոդվածներով:

Ռազմավարություն 3. Կազմակերպել հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հատուկ հաղորդաշարերի հեռարձակումը` ցուցադրելով թեմատիկ տեսահոլովակներ: Օգտագործել մամուլը և գովազդային միջոցները` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և դրա վտանգների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման համար:

Ռազմավարություն 4. Արդիականացնել համացանցի www antitraficking. am կայքը, մշտապես թարմացնել դրանում զետեղված` հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարն արտացոլող նյութերը:

Ռազմավարություն 5. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման, այդ երևույթի մասին մատուցվող տեղեկատվության էթիկական և մասնագիտական մոտեցումների կազմավորման նպատակով կազմակերպել սեմինարներ, դասընթացներ:

Ակնկալվող արդյունքները

1. Կբարձրանա բնակչության, հատկապես նրա ռիսկային խմբերի` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգների մասին տեղեկացվածության մակարդակը, հետևապես կփոքրանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկվելու հավանականությունը:

2. Կբարձրացվի բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական և հասարակական կառույցների աշխատողների իրազեկությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերում:

3. Կաշխուժացվեն աշխատանքներն անչափահասների շրջանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման ուղղությամբ: Մանկատներում և հատուկ դպրոցներում կիրականացվեն սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:

4. Կզարգացվի բնակչության շրջանում իրականացվող ծրագրերի սոցիալ-տնտեսական ուղղվածությունը:

5. Գյուղական բնակավայրերում, ռիսկային խմբերում, հատկապես` կանանց և երիտասարդության համար կիրականացվեն զբաղվածության ու տնտեսական աջակցության ծրագրեր, ինչը կանխարգելիչ դեր կխաղա:

6. Հատուկ ուշադրություն կդարձվի աշխատանքային թրաֆիքինգի կանխարգելման հարցերին, աջակցություն կցուցաբերվի արտագնա աշխատանքների համար հանրապետությունից մեկնել ցանկացողներին ճիշտ կողմնորոշելու, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգից զերծ պահելու ուղղությամբ:

7. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման գործընթացում կբարձրանա զանգվածային լրատվամիջոցների դերը, կկազմավորվեն մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին մատուցվող տեղեկատվության էթիկական և մասնագիտական մոտեցումները:

 

III. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանություն ԵՎ աջակցություն

 

Նպատակ 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի բացահայտում և վերադարձի կազմակերպում

 

Ռազմավարություն 1. Քննարկել սահմանային անցակետերում ժամանակավոր կացարաններ ստեղծելու հնարավորությունը:

Ռազմավարություն 2. Մշակել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին վերականգնողական և աջակցության կենտրոններ ուղղորդելու մեխանիզմներ և հրատարակել հատուկ ձեռնարկ:

Ռազմավարություն 3. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի հայտնաբերման և նույնացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով անցկացնել ոստիկանության, սահմանապահ մարմինների աշխատողների, հարցազրույց վարողների մասնագիտական մակարդակը բարձրացնող դասընթացներ:

Ռազմավարություն 4. Հիմնվելով կատարված ուսումնասիրությունների և դրական փորձի վրա` մշակել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի նույնացման չափանիշների ցանկ` զոհերին առնչվող մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառման համար:

Ռազմավարություն 5. Շարունակել աշխատանքները Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների հետ` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի բացահայտման և նրանց` հայրենիք վերադարձն ապահովելու համար:

Ռազմավարություն 6. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի ինքնության պարզաբանման գործընթացում սահմանապահների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով կազմակերպել հատուկ դասընթացներ:

 

Նպատակ 2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին օգնության և աջակցության իրականացում

 

Ռազմավարություն 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին տրամադրել առաջնային օժանդակություն և կազմակերպել նրանց վերականգնողական աշխատանքները` տրամադրելով բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն և խորհրդատվություն:

Ռազմավարություն 2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն իրենց իրավունքների վերաբերյալ, աջակցել նրանց փաստաթղթային կամ այլ իրավաբանական հարցերի հետ կապված խնդիրների լուծմանը:

Ռազմավարություն 3. Կատարելագործել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի անվտանգության, անձնական տվյալների գաղտնիության և օրենքով նախատեսված մյուս պաշտպանական միջոցների ապահովման մեխանիզմները:

Ռազմավարություն 4. Վերականգնողական գործընթացի ավարտից հետո իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին և նրանց ընտանիքի անդամներին հասարակության մեջ վերաինտեգրվելուն ուղղված ծրագրեր:

Ռազմավարություն 5. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին հասարակության մեջ վերաինտեգրելու համար, ինչպես նաև նրանց կրկնակի զոհ դառնալը կանխելու նպատակով կազմակերպել նրանց մասնագիտացման և վերամասնագիտացման դասընթացներ:

Ռազմավարություն 6. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի վերամասնագիտացումը զուգորդել նրանց հետագա աշխատանքի տեղավորմանն աջակցությանը:

Ակնկալվող արդյունքները

1. Կմշակվի ու կհրատարակվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին վերականգնողական և աջակցության կենտրոններ ուղղորդելու մեխանիզմների վերաբերյալ ձեռնարկ:

2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի նույնացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով կբարձրացվի հարցազրույց վարողների մասնագիտական մակարդակը:

3. Կկիրառվեն մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի հայտնաբերման համար մշակված նույնացման, ինքնության հաստատման չափանիշները:

4. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին կտրամադրվեն առաջնային օժանդակություն և բժշկական, սոցիալական, հոգեբանական աջակցություն, կկազմակերպվեն նրանց վերականգնողական աշխատանքները:

5. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին կտրամադրվի իրավաբանական խորհրդատվություն, կցուցաբերվի աջակցություն նրանց փաստաթղթային կամ այլ իրավաբանական հարցերի հետ կապված խնդիրների լուծմանը:

6. Կապահովվեն մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի անվտանգությունն ու անձնական տվյալների գաղտնիությունը:

7. Կկազմակերպվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի` հասարակության մեջ վերաինտեգրումը, աջակցություն կցուցաբերվի նրանց աշխատանքով ապահովելու համար:

8. Կավելանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի դիմելիությունը` օգնություն և աջակցություն ստանալու նպատակով, հետևաբար, կդյուրացվի նրանց հայտնաբերումը:

 

IV. Համագործակցություն

 

Նպատակ 1. Միջազգային համագործակցություն

 

Ռազմավարություն 1. Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև շարունակել համագործակցությունը «Հակաթրաֆիքինգային ծրագիր. օժանդակություն կարողությունների զարգացմանը, աջակցություն թրաֆիքինգի զոհերին» ծրագրի իրականացման ուղղությամբ:

Ռազմավարություն 2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման նպատակով լայնորեն համագործակցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ:

Ռազմավարություն 3. Զարգացնել պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների համագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի ուղղորդման, նրանց պաշտպանության, վերականգնողական և աջակցության կենտրոնների աշխատանքների բարելավման ուղղությամբ:

Ռազմավարություն 4. Մարդկանց շահագործում (թրաֆիկինգ) հանցագործություն իրականացնողների և զոհերի հայտնաբերման նպատակով ընդլայնել և բարելավել համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների (Ինտերպոլ, Եվրապոլ) հետ:

 

Նպատակ 2. Տարածաշրջանային և միջգերատեսչական համագործակցություն

 

Ռազմավարություն 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ համատեղ պայքարում ամրապնդել գործնական կապերը տարածաշրջանային մակարդակով, մասնավորապես, վրաց գործընկերների հետ` հետագա ընդլայնման հեռանկարով:

Ռազմավարություն 2. Ընդլայնել համագործակցությունը սահմանային վերահսկողության մարմինների միջև, այդ թվում նաև՝ ուղիղ կապ հաստատելու և ամրապնդելու միջոցով:

Ռազմավարություն 3. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ընդլայնման համար արդյունավետորեն օգտագործել ստեղծված և գործող տեղական ու տարածաշրջանային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ցանցերը:

Ակնկալվող արդյունքները

1. Ազգային ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կշարունակվի համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ` «Հակաթրաֆիքինգային ծրագիր. օժանդակություն կարողությունների զարգացմանը, աջակցություն թրաֆիքինգի զոհերին» ծրագրի միջոցով:

2. Կհաստատվեն և կընդլայնվեն կապերը տարածաշրջանի իրավապահ, սահմանային վերահսկման մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների միջև:

3. Կապահովվի մարդկանց շահագործում (թրաֆիքինգ) հանցագործությունների հետաքննման և բացահայտման մասին տեղեկատվության փոխանակումը:

4. Կապահովվեն միջազգային և հասարակական կազմակերպությունների օգնությունն ու օժանդակությունը հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպմանը:

5. Կհստակեցվի աշխատանքային կապը` միջգերատեսչական մակարդակով:

 

V. Ուսումնասիրությունների կատարում

 

Ռազմավարություն 1. Կատարել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության պետական կառույցների աշխատանքների կատարման ժամանակ առաջացած խնդիրների վերլուծություն և ներկայացնել առաջարկություններ դրանք բարելավելու վերաբերյալ:

Ռազմավարություն 2. Իրականացնել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ընտրանքային ուսումնասիրություններ:

Ռազմավարություն 3. Իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ուսումնասիրություններ:

Ակնկալվող արդյունքները

1. Կհստակեցվեն մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության պետական համակարգի կառույցների աշխատանքների շրջանակները, ծագած խնդիրները, և ուղիներ կնախանշվեն` դրանց լուծում տալու համար:

2. Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում կօգտագործվի լավագույն միջազգային փորձը:

3. Կստացվեն հավաստի տվյալներ հանրապետությունում աշխատանքային թրաֆիքինգի խնդրի և, դրա առկայության պարագայում, դրա չափերի ու բնութագրերի մասին:

4. Կստեղծվի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի տվյալների բանկ, կտրամադրվեն վերլուծական-տեղեկատվական բնույթի տեղեկանքներ, որոնք հիմք կդառնան մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

 

VI. Կառավարում, համակարգում

 

Ռազմավարություն 1. Քննարկել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցչական մակարդակի բարձրացման հարցը:

Ռազմավարություն 2. Քննարկել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչներով համալրելու հնարավորությունը:

 

VII. Մոնիթորինգ ԵՎ գնահատում

 

Ռազմավարություն 1. Քննարկել մոնիթորինգի և գնահատման ազգային համակարգի ու դրա տարրերի մշակման նպատակահարմարությունը:

Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից` հասարակական ու մասնավոր ոլորտների հատկացումներից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN ը/կ

Միջոցառումները

Պատասխանատու և համագործակցող կազմակերպությունները

Կատարման ժամկետը

Հնարավոր ֆինանսավորման աղբյուրները

1

2

3

4

5

I. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) քրեականացում. օրենսդրության և օրենքների կիրառում

Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում

1.1.1.

Կատարել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ՀՀ արդարադատության նախարարություն

2008 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Նպատակ 2. Միջազգային պայմանագրերին միացում, երկկողմանի պայմանագրերի ստորագրում

1.2.1. Ընթացք տալ Եվրախորհրդի 2005 թ. մայիսի 16-ի «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների մասին» կոնվենցիայի վավերացման գործընթացին ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2007 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

1.2.2. Շարունակել իրականացնել աշխատանք աշխատուժի միգրացիայի հարցերի կարգավորման և աշխատանքային միգրանտների շահերը պաշտպանելու նպատակով երկկողմանի միջկառավարական համաձայնագրեր կնքելու ուղղությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
1.2.3.

ՀՀ քաղաքացի` անօրինական միգրանտների վերադարձի, նրանց վերաինտեգրման կազմակերպման, ինչպես նաև կրկնամեկնման կանխարգելման նպատակով շարունակել իրականացնել աշխատանքներ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հավանական նպատակակետ հանդիսացող երկրների հետ երկկողմանի միջկառավարական համաձայնագրեր ստորագրելու ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Նպատակ 3. Օրենքների կիրառելիության ապահովում

1.3.1.  

Կատարել ՀՀ օրենսդրության` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խնդիրներին առնչվող դրույթների կիրառման վերլուծություն և ներկայացնել դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ

ՀՀ գլխավոր դատախազություն

2008-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)
1.3.2.

Չխախտելով ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման հարցում ստանձնած միջազգային պարտավորությունները` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) բացահայտման համար առավել արդյունավետ դարձնել սահմանային վերահսկողությունը, այդ թվում նաև՝ տեխնիկական հագեցվածությունն ավելացնելու միջոցով

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

II. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

Նպատակ 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում
2.1.1. Շարունակել կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի վերաբերյալ լայնածավալ քարոզարշավներ` հատկապես ռիսկային խմբերում (գործազուրկներ, արտագնա աշխատանքի մեկնողներ, փախստականներ, կանայք, երիտասարդություն) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2.1.2. Բնակչությանը տրամադրել արժանահավատ տեղեկատվություն օտար պետություններ մուտքի, կացության, աշխատանքային գործունեության իրականացման կարգերի, ներգաղթային օրենսդրության, ապաստանի տրամադրման հարցերի ներկայացման մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.1.3. Օգտագործել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության միգրանտների սպասարկման կետի հնարավորությունները` տրամադրելով համապատասխան տեխնիկական օժանդակություն հեռախոսային «թեժ գծի» գործարկմանը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2008 թ.
1-ին կիսամյակ

 

2.1.4. Մշակել և տարածել միգրանտների իրավական կողմնորոշման վերաբերյալ գրքույկներ և թերթոններ: ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

2.1.5. Հաշվի առնելով Հայաստանից մեկնողների հիմնական ուղղվածությունը դեպի Ռուսաստանի Դաշնություն` բնակչությանը լայնորեն պարզաբանել այդ պետության ներգաղթային և աշխատանքային օրենսդրության փոփոխությունները, ինչպես նաև անօրինական միգրացիայի և դրա հետ անմիջականորեն կապված աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) հնարավոր վտանգները ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2.1.6. Միջազգային հանրության կողմից իրականացվող` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի վերաբերյալ գրքույկների, թերթոնների, տեղեկագրերի պատրաստում, հրատարակում և տարածում հանրապետության բնակչության շրջանում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2.1.7. Միգրանտներին անհրաժեշտ հակաթրաֆիքինգային տեղեկատվական նյութերի տրամադրման նպատակով, շարունակել անձնագրերում ներդիրների օգտագործման կիրառումը` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թռիչքների հաշվառման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
2.1.8. Պատրաստել և տարածել միգրացիայի օրինականությունն ապահովելու, օրինական ճանապարհով տարբեր երկրներ մուտք գործելու և այնտեղ կացության պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվական նյութեր: ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

2.1.9. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շրջանում տարածել հակաթրաֆիքինգային նյութեր ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.1.10. Հաստատել և իրականացնել անօրինական միգրացիայի և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարին ուղղված կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2008 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.1.11. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ երիտասարդության իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ ՀՀ մշակույթի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
2.1.12. Աջակցել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը և մասնագիտական կողմնորոշմանը, իրականացնել երիտասարդի կարողությունների, ունակությունների և հակումների ախտորոշում, տրամադրել խորհրդատվություն և տեղեկատվություն կրթության, ուսուցման ու աշխատանքի շուկայում մասնագիտական գործունեության տարբեր ոլորտների մասին, աջակցել երիտասարդի` աշխատանքային կյանք մուտք գործելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2008 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

Նպատակ 2. Բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական կառույցների աշխատողների` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկության բարձրացում

2.2.1. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների համար անցկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից մշակված և հրատարակված ձեռնարկից օգտվելու մեթոդաբանության վերապատրաստման դասընթացներ ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2007 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

2.2.2. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների համար, որոնք աշխատում են խոցելի խմբերի, հատկապես` երիտասարդության հետ, կազմակերպել ուսուցողական ծրագրերի իրականացում` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման նյութերի տրամադրմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

պարբերաբար

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
2.2.3. Բնակչության դիմելիության ավելացման նպատակով լայնորեն տարածել տեղեկատվություն հանրապետությունում տրամադրվող սոցիալական աջակցության, զբաղվածության հարցերով և առողջապահական անվճար ծառայությունների մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու անհրաժեշտություն չկա:

2.2.4.

Շարունակել կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի վերաբերյալ դասընթացներ`
1) ՀՀ սահմանապահ ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատողների համար
2) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների և զբաղվածության պետական մարմինների աշխատողների համար
3) բուժաշխատողների համար

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

տարեկան 2 անգամ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
2.2.5. Արդարադատության բնագավառի աշխատողների իրազեկության բարձրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում շարունակել անցկացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով դասընթացներ ՀՀ արդարադատության նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.2.6. Միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել սեմինարներ, «կլոր սեղաններ», տարբեր ռազմավարական քննարկումներ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007-2009 թթ.

միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ

Նպատակ 3. Անչափահասների շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

2.3.1. Շարունակել իրականացնել «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որը ներառում է, մասնավորապես, շրջանավարտների` բնակարաններով ապահովումը, առաջնահերթության կարգով զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջե
2007 թ.` 379100.1 հազ. դրամ
2008 թ.` 391030.5 հազ. դրամ
2009 թ.` 326814.7 հազ. դրամ

2.3.2. Դպրոցականների համար մշակել և տարածել կրթական նյութեր, որոնք արտացոլում են մարդու իրավունքները, ընդգծում սեռային խտրականության անթույլատրելիությունը և դրա կործանարար հետևանքները, գենդերային հավասարությունը և յուրաքանչյուր մարդու արժանապատվության ու ամբողջական կերպարի կարևորությունը ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2007 թ. 2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.3.3. Մանկատների և հատուկ դպրոցների սոցիալական աշխատողների և անչափահասների գործերով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների աշխատողների համար կազմակերպել հատուկ դասընթացներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տարեկան 2 անգամ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
2.3.4. Ուսումնական հաստատություններում` ուսանողների և աշակերտների համար կազմակերպել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ դասախոսություններ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

2.3.5. Երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժինների հետ մշակել և իրականացնել երեխաների չգրանցված ծնունդների գրանցման միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
Նպատակ 4. Սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում
2.4.1.

-  Աղքատությունը և գործազրկությունը դիտելով որպես մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգին) նպաստող կարևոր գործոններ`
-  1) զարգացնել բնակչության շրջանում իրականացվող ծրագրերի սոցիալ-տնտեսական ուղղվածությունը

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2007-2009 թթ.










2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:







ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ, լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
2) Հայաստանի Հանրապետությունում աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում որպես բաղադրիչ մաս ընդգրկել նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի միջոցառումները` հատկապես առավել խոցելի խմբերի համար: Թրաֆիքինգին վերաբերող հարցերը ներառել նաև կոռուպցիայի դեմ պայքարի, գենդերային, զարգացման այլ ծրագրերում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ
2.4.2. Գործազուրկ և փախստական կանանց համար իրականացնել ձեռներեցությամբ զբաղվելուն նպաստող աջակցության ծրագրեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
2.4.3. Գործազուրկներին, հատկապես երիտասարդներին և կանանց աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցերում, նրանց համար կազմակերպել մասնագիտական ուսուցման դասընթացներ` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
2.4.4. Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում ներառել և իրականացնել «1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց տեղեկացվածության բարձրացման, փախստականների հիմնախնդիրներով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների հզորությունների ուժեղացման մասին» և «Առավել անապահով փախստականներին պետական աջակցության մասին» ծրագրերը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

2.4.5. Շարունակել իրականացնել խոցելի խումբ կազմող, գյուղական վայրերում բնակվող կանանց զբաղվածության ապահովման ծրագրերը` դրանք զուգակցելով իրազեկության բարձրացման ծրագրերով ու հրապարակումներով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Նպատակ 5. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացումը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման գործընթացում
2.5.1. Պետական և մասնավոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների հետ համատեղ մշակել երկարաժամկետ կայուն աշխատանքային կանոնակարգ` ուղղված հանրապետությունում իրականացվող մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արտացոլմանը, այդ թվում` հատուկ հաղորդումների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) մասին հայտարարությունների, թեմատիկ ֆիլմերի անվճար հեռարձակման միջոցով Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007 թ. 2-րդ կիսամյակ և 2008 թ. 1-ին կիսամյակ

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

2.5.2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման նպատակով իրականացվող միջոցառումները պարբերաբար արտացոլել զանգվածային լրատվամիջոցներում, կանոնավոր դարձնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամների մասնակցությունը ռադիոհաղորդումներին և հեռուստահաղորդումներին, մամլո ասուլիսներին, ինչպես նաև` հոդվածներով Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

պարբերաբար

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

2.5.3. Կազմակերպել հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հատուկ հաղորդաշարերի հեռարձակումը` ցուցադրելով թեմատիկ տեսահոլովակներ: Օգտագործել մամուլը և գովազդային միջոցները` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) և դրա վտանգների վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման համար Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

2.5.4. Արդիականացնել համացանցի www. antitraficking.am կայքը, մշտապես թարմացնել դրանում զետեղված` հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարն արտացոլող նյութերը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

2.5.5. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերի վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման, այդ երևույթի մասին մատուցվող տեղեկատվության էթիկական և մասնագիտական մոտեցումների կազմավորման նպատակով կազմակերպել սեմինարներ, դասընթացներ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

պարբերաբար

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

 III. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանություն և աջակցություն

Նպատակ 1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի բացահայտում և վերադարձի կազմակերպում

3.1.1. Քննարկել սահմանային անցակետերում ժամանակավոր կացարաններ ստեղծելու հնարավորությունը ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2007-2008 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
3.1.2. Մշակել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին վերականգնողական և աջակցության կենտրոններ ուղղորդման մեխանիզմները և հրատարակել դրա վերաբերյալ հատուկ ձեռնարկ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007 թ. 2-րդ կիսամյակ և 2008 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

3.1.3. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի հայտնաբերման և նույնացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով անցկացնել ոստիկանության, սահմանապահ մարմինների աշխատողների, հարցազրույց վարողների մասնագիտական մակարդակը բարձրացնող դասընթացներ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
3.1.4.  Մշակել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի նույնացման չափանիշների ցանկ` հիմնվելով կատարված ուսումնասիրությունների և դրական փորձի վրա, զոհերին առնչվող մարմինների ու կազմակերպությունների կողմից կիրառման համար Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007 թ. 2-րդ կիսամյակ և 2008 թ. 1-ին կիսամյակ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

3.1.5. Շարունակել աշխատանքները ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների հետ` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի բացահայտման և նրանց` հայրենիք վերադարձն ապահովելու ուղղությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

3.1.6. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի ինքնության պարզաբանման գործընթացում սահմանապահների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով կազմակերպել հատուկ դասընթացներ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

տարեկան 2 անգամ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

 Նպատակ 2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին օգնության և աջակցության իրականացում

3.2.1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին ցուցաբերել առաջնային օժանդակություն և կազմակերպել նրանց վերականգնողական աշխատանքները` տրամադրելով բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով, ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով

ՀՀ առողջապահության նախարարություն
3.2.2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն իրենց իրավունքների վերաբերյալ, աջակցել նրանց փաստաթղթային կամ այլ իրավաբանական հարցերի հետ կապված խնդիրների լուծմանը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

3.2.3. Կատարելագործել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի անվտանգության, անձնական տվյալների գաղտնիության և օրենքով նախատեսված մյուս պաշտպանական միջոցների ապահովման մեխանիզմները ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
3.2.4 Վերականգնողական գործընթացի ավարտից հետո իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին և նրանց ընտանիքի անդամներին հասարակության մեջ վերաինտեգրվելուն ուղղված ծրագրեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
3.2.5. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին հասարակության մեջ վերաինտեգրելու համար, ինչպես նաև նրանց կրկնակի զոհ դառնալը կանխելու նպատակով կազմակերպել նրանց մասնագիտացման և վերամասնագիտացման դասընթացներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
3.2.6. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի վերամասնագիտացումը զուգորդել նրանց հետագա աշխատանքի տեղավորմանն աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2007-2009 թթ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

IV. Համագործակցություն

Նպատակ 1. Միջազգային համագործակցություն

4.1.1. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև շարունակել համագործակցությունը «Հակաթրաֆիքինգային ծրագիր. օժանդակություն կարողությունների զարգացմանը, աջակցություն թրաֆիքինգի զոհերին» ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007 թ.

Միջազգային կազմակերպությունների միջոցներով

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
4.1.2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման նպատակով լայնորեն համագործակցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

4.1.3. Զարգացնել պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների համագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի ուղղորդման, նրանց պաշտպանության, վերականգնողական և աջակցության կենտրոնների աշխատանքների բարելավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

4.1.4. Մարդկանց շահագործում (թրաֆիքինգ) հանցագործություն իրականացնողների և զոհերի հայտնաբերման նպատակով ընդլայնել ու բարելավել համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների (Ինտերպոլ, Եվրապոլ) հետ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2007-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Նպատակ 2. Տարածաշրջանային և միջգերատեսչական համագործակցություն

4.2.1. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ համատեղ պայքարում ամրապնդել գործնական կապերը տարածաշրջանային մակարդակով, մասնավորապես, վրաց գործընկերների հետ` հետագա ընդլայնման հեռանկարով Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

4.2.2. Ընդլայնել համագործակցությունը սահմանային վերահսկողության մարմինների միջև, այդ թվում նաև՝ ուղիղ կապ հաստատելու և ամրապնդելու միջոցով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2007-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

4.2.3. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ընդլայնման համար արդյունավետորեն օգտագործել ստեղծված և գործող տեղական ու տարածաշրջանային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ցանցերը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007-2009 թթ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

V. Ուսումնասիրությունների կատարում
5.1.1. Կատարել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով զբաղվող ՀՀ պետական կառույցների աշխատանքների կատարման ժամանակ առաջացած խնդիրների վերլուծություն և ներկայացնել առաջարկություններ դրանք բարելավելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2008 թ. 1-ին կիսամյակ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

5.1.2. Իրականացնել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ընտրանքային ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

սկսած 2008 թ. 2-րդ կիսամյակից

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
5.1.3. Իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) չափերի և բնութագրերի վերաբերյալ ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

սկսած 2008 թ.

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ և այլ ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)
VI. Կառավարում և համակարգում
6.1.1. Քննարկել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի ներկայացուցչական մակարդակի բարձրացման հարցը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007 թ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

6.1.2. Քննարկել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչներով համալրելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2007 թ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

VII. Մոնիթորինգ և գնահատում

7.1.1. Քննարկել մոնիթորինգի և գնահատման ազգային համակարգի ու դրա տարրերի մշակման նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ

2008 թ.

Լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չի պահանջում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան