ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2008 թվականի N 138-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժզ» ենթակետն ու 18-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման վերնագիրը «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)» բառերով.
2) որոշման 1-ին կետը «(բացառությամբ բանկերի» բառերից հետո լրացնել «և ապահովագրական ընկերությունների)» բառերով.
3) որոշման հավելվածի վերնագիրը «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)» բառերով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետը «(բացառությամբ բանկերի» բառերից հետո լրացնել «և ապահովագրական ընկերությունների)» բառերով.
5) որոշման հավելվածի ձևի վերնագիրը «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. փետրվարի 25 Երևան
Ս. Սարգսյան