«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 սեպտեմբերի 2007 թ. |
N 293-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի «2008-2009 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 184-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2007 թվականի հոկտեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Այծեղջյուր» արծաթե հուշադրամը:
2. 2007 թվականի նոյեմբերի 26-ից շրջանառության մեջ դնել «Ջրհոս» արծաթե հուշադրամը:
3. 2007 թվականի դեկտեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Ձկներ» արծաթե հուշադրամը:
4. 2008 թվականի հունվարի 20-ից շրջանառության մեջ դնել «Խոյ» արծաթե հուշադրամը:
5. 2008 թվականի փետրվարի 20-ից շրջանառության մեջ դնել «Ցուլ» արծաթե հուշադրամը:
6. 2008 թվականի մարտի 20-ից շրջանառության մեջ դնել «Երկվորյակներ» արծաթե հուշադրամը:
7. 2008 թվականի ապրիլի 20-ից շրջանառության մեջ դնել «Խեցգետին» արծաթե հուշադրամը:
8. 2008 թվականի մայիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Առյուծ» արծաթե հուշադրամը:
9. 2008 թվականի հունիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Կույս» արծաթե հուշադրամը:
10. 2008 թվականի հուլիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Կշեռք» արծաթե հուշադրամը:
11. 2008 թվականի օգոստոսի 20-ից շրջանառության մեջ դնել «Կարիճ» արծաթե հուշադրամը:
12. 2008 թվականի սեպտեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Աղեղնավոր» արծաթե հուշադրամը:
13. Հաստատել «Կենդանակերպի նշանները» հուշադրամների շարքի նկարագրությունը, որը հուշադրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է հավելվածում (կցվում է):
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐ» արծաթե հուշադրամների շարքի
Կենդանակերպի նշանները պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում: Շարքում ներառվել են կենդանակերպի տասներկու նշանները պատկերող հուշադրամները:
Հուշադրամների դիմերեսը բաժանված է երեք շրջանակի: Առաջին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամների անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամների թողարկման տարեթվերն են` «2007» և «2008»: Երկրորդ շրջանակում պատկերված են կենդանակերպի տասներկու նշանների սիմվոլները: Հուշադրամների եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամների դարձերեսին պատկերված է յուրաքանչյուր հուշադրամի համար առանձին կենդանակերպի նշանի սիմվոլը` կապույտ էմալից պատրաստված երկնքի ֆոնի վրա: Նշանի վերևում պատկերված է ցիրկոնից պատրաստված հնգաթև աստղ: Հուշադրամների վերևի մասում կենդանակերպի առանձին նշանների անվանումն է լատիներեն, իսկ ներքևի մասում` ռուսերեն:
Թափանցիկ պատիճով հուշադրամները և դրանց իսկության հավաստագրերը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված կապույտ գույնի տուփերում:
Հուշադրամների ուրվագծերը ձևավորել է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը:
Հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ (Ag), 9250 ± 50 պղինձ (Cu) 750 ± 50 |
Ձևը |
կլոր |
Որակը |
արծաթ, փափուկ տպագրությամբ և ցիրկոնով, անսրքյուլեյթիդ |
Քաշը |
28,28 ± 0,25 գ |
Տրամագիծը |
38,61 ± 0,15 մմ |
Դրամաշուրթը |
հարթ |
Ձևը |
կլոր |
Տպաքանակը |
մինչև 144000 հատ |
1. «Այծեղջյուր» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
2. «Ջրհոս» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
3. «Ձկներ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
4. «Խոյ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
5. «Ցուլ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
6. «Երկվորյակներ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
7. «Խեցգետին» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
8. «Առյուծ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
9. «Կույս» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
10. «Կշեռք» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
11. «Կարիճ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
12. «Աղեղնավոր» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը