Գլխավոր տեղեկություն
Համար
N 1003-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (14.07.2006-26.10.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2005 թվականի N 1003-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով և Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծել կառավարման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմում ընդգրկված երկաթուղային տրանսպորտի բնագավառի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխվում են ռոտացիոն կարգով:

3. Հաստատել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող երկաթուղային տրանսպորտի բնագավառի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 15
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1003-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Մանուկյան

-

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Լ. Գևորգյան

-

ՀՀ Նախագահի օգնական
Ս. Ղոնաղչյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ
Հ. Դավթյան

-

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական
Ս. Մարտիրոսյան

-

«Տրանսալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Ս. Մելիքյան

-

«Մելտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Ա. Ղազարյան

-

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ

(Կազմը խմբ. 13.07.06 N 941-Ա)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1003-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

 

«Ապավեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի նախագահ

«Տրանսալյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Ռեյլ էքսպրես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Սենրակո Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Մոբտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Արմտրանսէքսպեդիտոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Տրանսիմպեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Մելտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն

«Ավտովազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն