«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
31 մայիսի 2007 թվականի N 653-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի սեփականությունը հանդիսացող 3 ավտոմեքենան` համաձայն հավելվածի:
2. Որպես նվիրատվություն ընդունած մեքենաներից 1997 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` V0201082, թափք` 0060158) նվիրել «Նաիրի» բարեգործական ընկերություն» հասարակական կազմակերպությանը, 2002 թվականի արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 7056973, թափք` 1663246) ամրացնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և 2002 թվականի արտադրության «ՎԱԶ-21213» մակնիշի մեկ ավտոմեքենան (շարժիչ` 7056963, թափք` 1663189) նվիրել «Հաղարծին» երիտասարդական հասարակական կազմակերպությանը:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին կնքել սույն որոշումից բխող անհրաժեշտ պայմանագրերը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN ը/կ |
Տրանսպորտային միջոցի տեսակը |
Գրանցման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Շարժիչը | Թափքը |
1. |
Ավտոմեքենա |
603 ՍԼ 62 | 1997 թ. | V0201082 | 0060158 |
2. |
Ավտոմեքենա |
284 ՍԼ 62 | 2002 թ. | 7056973 | 1663246 |
3. |
Ավտոմեքենա |
283 ՍԼ 62 | 2002 թ. | 7056963 | 1663189 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |