ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 օգոստոսի 2005 թ. |
N 170/05 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 63 հոդվածի 1-ին մասով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիայի դիմումը՝ տրամադրելով բրոքերային (դիլերային) գործունեության ԲԳ 0055 լիցենզիան։
2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպություն և «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։
ՀՀ արժեթղթերի |
Օ. Եսայան |