«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2006 թվականի N 559-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Երևանի Մովսես Խորենացու փողոցի N 22 հասցեում գտնվող շենքը և շինությունը` 446.7 քառ. մետր ըմդհանուր մակերեսով, ինչպես նաև դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` 0,10456 հեկտար մակերեսով (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայ օգնության ֆոնդին (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել`
ա) գույքի վաճառքի գինը` 288 մլն 235 հազ. դրամ, որից` 225 մլն 500 հազ. դրամը (որը համարժեք է 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին) կազմում է շենքի և շինության արժեքը, իսկ 62 մլն 735 հազ. դրամը շենքով և շինությամբ զբաղեցված ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը.
(ա ենթակետը լրաց. 16.06.06 N 877-Ա)
բ) որ գնորդը պարտավոր է երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վճարել սույն կետի «ա» ենթակետով սահմանված գումարը, ինչպես նաև իր միջոցների հաշվին իրականացնել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի վճարումն իրականացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել շենքով և շինությամբ զբաղեցված ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 6 |