ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«06» հունիս 2024 թ. |
N 3115-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ԵՐԵՎԱՆԻ «ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 3-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2004 թվականի հուլիսի 22-ին տրված թիվ Կ-XX-000593, 2006 թվականի ապրիլի 5-ին տրված թիվ Կ-XX-000762, 2007 թվականի հունիսի 4-ին տրված թիվ Կ-XX-001009, 2013 թվականի մայիսի 14-ին տրված թիվ Կ-ԲՕ-001832, 2019 թվականի նոյեմբերի 28-ին տրված թիվ Կ-ԲՕ-002648, 2020 թվականի նոյեմբերի 25-ին տրված թիվ Կ-ԲՕ-002798, 2021 թվականի օգոստոսի 30-ին տրված թիվ Կ-ԲՕ-002994, 2023 թվականի փետրվարի 16-ին տրված թիվ Կ-ԲՕ-003420 և թիվ Կ-ԲՕ-003424 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել ԵՐԵՎԱՆԻ «ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերության անվամբ, 2004 թվականի հուլիսի 22-ին տրված թիվ Կ-XX-000593 և 2007 թվականի հունիսի 4-ին տրված թիվ Կ-XX-001009 լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել` ք. Երևան, Արաբկիր, Բաղրամյան/ 51ա:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ԵՐԵՎԱՆԻ «ԲԱՂՐԱՄՅԱՆ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |