«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 543-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
2006 թվականի սեպտեմբերին Երևանում կայանալիք` Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի նախապատրաստման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 72862.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`
Գրասենյական ապրանքներ և նյութեր` 1900.0 հազ. դրամ,
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ` 22000.0 հազ. դրամ,
Տրանսպորտային ծառայությունների վճարներ` 3000.0 հազ. դրամ,
Այլ ծախսեր` 9500.0 հազ. դրամ, այդ թվում` շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր` 2000.0 հազ. դրամ, ներկայացուցչական ծախսեր` 7500.0 հազ. դրամ,
(7-րդ պարբերությունը հանված է 03.08.06 N 1135-Ա)
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ` 36462.5 հազ. դրամ:
(Որոշումը փոփ. 03.08.06 N 1135-Ա)
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 4 |