Գլխավոր տեղեկություն
Համար
N 1080-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.01.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 oգոստոսի 2003 թվականի N 1080-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների նվիրատվությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` համատեղ ստեղծել հանձնման-ընդունման հանձնաժողով, ընդունել, գույքագրել 2216035718.75 դրամ արժեքով Միացյալ հայկական հիմնադրամից նվիրատվություն ստացած խոր հորատման հաստոցը, օժանդակ սարքավորումներն ու, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը:

(1-ին կետը փոփ. 31.03.05 N 374-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի տնօրինությանը հանձնված խոր հորատման հաստոցի և օժանդակ սարքավորումների գույքային համալիրից մնացած` 648498956.16 դրամ հաշվեկշռային արժեքով գույքի ի պահ հանձնումը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված գույքի պահպանման ծախսերն անհատույց կատարելով ընկերության հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2072-Ն որոշման N 3 հավելվածում փոփոխություն կատարելու վերաբերյալ.

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 18.01.07 N 37-Ա)

(2-րդ կետը խմբ., փոփ. 18.01.07 N 37-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 5
Երևան