«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2006 թվականի N 1101-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի պահանջներին համապատասխան` հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի աշխատանքային խմբի կազմում ընդգրկված` քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միանվագ պարգևատրումներ, ինչպես նաև նշված աշխատանքային խմբի կազմում ընդգրկված` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ վարձատրություն տրամադրելու նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 4426,1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 3800,0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 626,0 հազ. դրամ).
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 877,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 700,0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 177,0 հազ. դրամ)։
(1-ին կետը փոփ. 28.12.06 N 1866-Ա)
2. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի աշխատանքային խմբի կազմում ընդգրկված` քաղաքացիական ծառայող չհանդիսացող և հայեցողական պաշտոն չզբաղեցնող փորձագետներին վարձատրություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 3515,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերում» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 28.12.06 N 1866-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 4 |