Գլխավոր տեղեկություն
Համար
N 1215-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (26.01.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2004 թվականի N 1215-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հարավային Կովկասում մշակութային և բնական ժառանգության պահպանման ու պատմական քաղաքների կառավարման ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Ճարտարապետական և բնական ժառանգության վերականգնումը քաղաքաշինության քաղաքականության մեջ» ծրագրի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով:

(Որոշումը փոփ. 09.11.05 N 1902-Ա, 11.01.07 N 24-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 8
Երևան