«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2000 թվականի N 861
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 26810 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով «Ճամբարակի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության։
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 17157 հազ. դրամ, որը համապատասխանում է 17157 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 17157 հազ. դրամ, որը համապատասխանում է 17157 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը՝ 8578 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին։
1.5. «Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 9653,4 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 7042 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1394 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 221,4 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 996 հազ. դրամ։
1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը։
1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։
1.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով։ Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։
1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
2.1. Հաշվեկշռային մեթոդով 62412 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անիպեմզա կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Անիպեմզա կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության։
2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը 61116 հազ. դրամ, որը համապատասխանում է 61116 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 61116 հազ. դրամ, որը համապատասխանում է 61116 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը 30558 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին։
2.5. «Անիպեմզա կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1296 հազ. դրամ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 1296 հազ. դրամ։
2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը։
2.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։
2.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով։ Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
2.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։
2.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
3.1. Հաշվեկշռային մեթոդով 129743 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով՝ վերակազմակերպելով Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության։
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը՝ 118039 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 118039 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 118039 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոսմերի 118039 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
3.4. «Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 11704 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 3744 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 3232 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1557 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1226 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1945 հազ. դրամ։
3.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝
ա) Արարատի բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում.
բ) ազդագրի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը։
3.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
4.1. Հաշվեկշռային մեթոդով 96425 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության։
4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 89286 հազ. դրամ, որը համապատասխանում է 89286 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 89286 հազ. դրամ, որը համապատասխանում է 89286 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը 22322 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին։
4.5. «Հրազդանի ուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6111 հազ. դրամ, այդ թվում՝
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 2173 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 807 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1839 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրների (մասնակիցների) նկատմամբ` 89 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստ` 343 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք սոցիալական ապահովագրության գծով` 860 հազ. դրամ։
4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը։
4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։
4.8. Սրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով։ Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։
4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
5.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 58659 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձոր հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Վանաձոր» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության։
5.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 56025 հազ. դրամ, որը համապատասխանում է 56025 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 56025 հազ. դրամ, որը համապատասխանում է 56025 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը 14006 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին։
5.5. «Վանաձոր հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2634,4 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 27,7 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 2561 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 45,7 հազ. դրամ։
5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը։
5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։
5.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով։ Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
5.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։
5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
6.1. Հաշվեկշռային մեթոդով 129845 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զվարթնոց» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Զվարթնոց» բաց բաժնետիրական ընկերության։ Ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմել է 55,52 տոկոս։
6.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը 92569 հազ. դրամ, որը համապատասխանում է 92569 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 51394 հազ. դրամ, որը համապատասխանում է 51394 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը 12849 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին։
6.5. «Զվարթնոց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 37276 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 23210 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 7547 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 3 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 72 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ` 3000 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով՝ 3444 հազ. դրամ։
6.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում ապահովել ընկերության բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի սահմանված կարգով հանձնումը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությանը։
6.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։
6.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով։ Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
6.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։
6.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
7.1. 38020.0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 38220.0 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ապարանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով։
7.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 12920,0 հազ. դրամ, որը համապատասխանում է 1292 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
7.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1500 դրամ։
7.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ապարանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4322 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 3064 հազ. դրամ.
մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 830 հազ. դրամ.
ստացված կանխավճարների գծով՝ 50 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 218 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 160 հազ. դրամ։
7.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ապարանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում։
7.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ապարանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի։
7.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 21-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |