«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2007 թվականի N 3-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 732-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը հրաժարվել է իրեն տրամադրված հողամասից, ինչպես նաև «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության հայտը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելու մասին» N 732-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման վերնագրում և 1-ին կետում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերը փոխարինել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. հունվարի 13 |