«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2006 թվականի N 1563-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1747-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» և «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1747-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) որոշման երկրորդ պարբերությունը «վերակազմակերպել» բառից առաջ լրացնել «ա» տառով.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ» ենթակետով.
«բ) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով` 1 մլն 428 դրամով` բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն փոքրացման ձևով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցումը»:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 7 |