Գլխավոր տեղեկություն
Համար
N 1402-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.10.25/55(510) Հոդ.1125
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2006 թվականի N 1402-Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ (2006-2020 ԹԹ.) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը (2006-2020 թթ.) հաստատելու մասին» N 2330-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի` յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցառումները (աշխատանքները) ապահովելու նպատակով համատեղ քննարկել դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջը և ներառել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի նախագծում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1402-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ (2006-2020 ԹԹ.) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Աղյուսակ N 1

NN
ը/կ
Միջոցառման անվանումը Պատասխանատու կատարողը Կատարման ժամկետը
1 2 3 4
1. «Երևանի քաղաքամերձ գոտու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը (նայել N 2 աղյուսակի 30-րդ կետի հետ միասին) Երևանի քաղաքապետ

ՀՀ քաղաքաշինության նախարար

2007 թ.
2. «Հասարակական ենթակառուցվածքների ստեղծմանն աջակցելու գործում կառուցապատողների բաժնեմասային մասնակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ

ՀՀ քաղաքաշինության նախարար 

2007 թ. 
3. «Գլխավոր հատակագծի իրացման համար Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարությունների, պետական մարմինների և այլ կազմակերպությունների միջև համատեղ գործունեության և տեղեկատվության համակարգված փոխանակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը Երևանի քաղաքապետ 2006 թ.


ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 2

1. «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրացման մոնիթորինգի վարման կարգի մասին» Երևանի քաղաքապետի որոշման ընդունումը Երևանի քաղաքապետ 2006 թ.
2. Երևան քաղաքի քաղաքաշինական կանոնադրության մշակումը և հաստատումը Երևանի քաղաքապետ 2006 թ.
3. «Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և դրանցում քաղաքաշինական գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2007 թ.
4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ քաղաքաշինության նախարար
Երևանի քաղաքապետ
2007 թ.
5. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների մոնիթորինգի աշխատանքների իրականացումը Երևանի քաղաքապետ 2006-2008 թթ.
6. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրացման վերլուծությունը և մինչև 2020 թ. շինարարության ծրագրի կազմումը Երևանի քաղաքապետ 2009 թ.
7. Երևան քաղաքի ագլոմերացիայի տարածքային հատակագծման նախագծի մշակման աշխատանքների իրականացումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2006 թ.
8. Երևան քաղաքի հասցեագրման հատակագծի կազմման աշխատանքների իրականացումը Երևանի քաղաքապետ 2006 թ.
9. Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի և առաջնահերթ շինարարության կառուցապատման էսքիզների մշակման աշխատանքների իրականացումը Երևանի քաղաքապետ 2006-2008 թթ.
10. Երևան քաղաքում օտարված տարածքներում կառուցապատման, ճանապարհային և ինժեներական ցանցերի նախագծման աշխատանքների իրականացումը Երևանի քաղաքապետ 2006 թ.
11. Երևան քաղաքի արտաքին ձևավորման ծրագրի կազմումը Երևանի քաղաքապետ 2006 թ.
12. Երևան քաղաքի մայրուղիների կարմիր գծերի նախագծերի կազմումը (կառուցապատման կարգավորումը) Երևանի քաղաքապետ 2006-2009 թթ.
13. Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանման հիմնավորման ծրագրի և սխեմայի կատարման աշխատանքների իրականացումը Երևանի քաղաքապետ
ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարար
ՀՀ քաղաքաշինության նախարար
2006-2007 թթ.
14. Երևան քաղաքի առավել վտանգված պատմամշակութային հուշարձանների հետազոտման աշխատանքների իրականացումը Երևանի քաղաքապետ
ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարար
2006 թ.
15.

2005 թ. ընթացքում էսքիզային փուլն անցած կառուցապատման նախագծերի մշակումը,
այդ թվում`

Երևանի քաղաքապետ

2006 թ.
15.1. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից տարածք
15.2. Գինու կոմբինատին հարող տարածք
15.3. «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր գլխավոր պողոտայի տարածքում
15.4. Շինարարների փողոցի վերակառուցում
15.5. 30-րդ թաղամաս

15.6. Պետական կրկեսին հարող տարածք

16. Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը  Երևանի քաղաքապետ 2006 թ.
17. Աջափնյակ թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2007 թ.
18. Դավթաշեն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2007 թ.
19. Արաբկիր թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2007 թ.
20. Նորք-Մարաշ թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2007 թ.
21. Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2008 թ.
22. Շենգավիթ թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2008 թ.
23. Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2008 թ.
24. Նոր Նորք թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2008 թ.
25. Ավան թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2009 թ.
26. Էրեբունի թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2009 թ.
27. Նուբարաշեն թաղային համայնքի գոտիավորման նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ 2009 թ.
28. Քաղաքային գերեզմանատների տարածքների և դրանց սանիտարական գոտիների կարգավորման ծրագրի մշակումը Երևանի քաղաքապետ 2007 թ.
29. Երևան քաղաքի արդյունաբերական և պահեստային տարածքների հատակագծման ծրագրի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2007 թ.
30. Երևան քաղաքի քաղաքամերձ գոտու տարածքային հատակագծման նախագծի մշակումը (նայել N 1 աղյուսակի 1-ին կետի հետ միասին) Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2007 թ.
31. Երևան քաղաքի բնածին և տեխնածին վտանգավոր երկրաբանական ազդեցությունների ենթարկված տարածքների ճարտարագիտական պաշտպանության համալիր ծրագրի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀՀ տարածքային կառավարման նախարար
2008 թ.
32. Երևան քաղաքի քաղաքաշինական տվյալների տեղեկատվական բանկի վարման և արդիականացման կարգի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2006 թ.
33. Քաղաքաշինական տվյալների ավտոմատացված բանկի ստեղծումը և քաղաքաշինական կադաստրի վարումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2006-2020 թթ.
34. Երևան քաղաքի հերթապահ հատակագծի ստեղծումը և վարումը Երևանի քաղաքապետ 2006-2020 թթ.


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 3

1. Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատման տարածքների (անտառներ, անտառպուրակներ, զբոսայգիներ, պուրակներ, փողոցներ, մայրուղիներ և այլ կանաչ ազատ տարածքներ) էսքիզային նախագծերի (սխեմաների) մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՀՀ բնապահպանության նախարար
ՀՀ քաղաքաշինության նախարար
2008 թ.
2. Երևան քաղաքում գոյություն ունեցող կանաչ տարածքների (ներառյալ կանաչ տնկարկներ
և ոռոգման ցանց) հասցեագրված համալիր գույքագրումը
Երևանի քաղաքապետ
 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
ՀՀ բնապահպանության նախարար
2007 թ.
3. Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված և մշակված համալիր կանաչապատման սխեմայի հիման վրա` ըստ առանձին օբյեկտների կանաչապատման աշխատանքային նախագծերի մշակումը
(1824 հա)
Երևանի քաղաքապետ 2008-2009 թթ.
4. Երևան քաղաքի վարչական տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկի մշակումը, տարածքների սահմանազատումը և օգտագործման ռեժիմների սահմանումը ՀՀ քաղաքաշինության նախարար
Երևանի քաղաքապետ
ՀՀ բնապահպանության նախարար
2007-2009 թթ.
5. Երևանի քաղաքային տնկարանի և ջերմատնային տնտեսության վերակառուցման (արդիականացման) համալիր ծրագրի և աշխատանքային նախագծի մշակումը և իրականացումը Երևանի քաղաքապետ 2006-2007թթ.
6. Երևան քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի մշակումը, հողերի ծանր մետաղներով աղտոտվածության հետազոտումը և քարտեզի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ կրթության և գիտության նախարար
ՀՀ բնապահպանության նախարար 
2007-2008 թթ.
7. «Բնակավայրերի հողերում կանաչ տարածքների կայուն կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ բնապահպանության նախարար
2007 թ.
8. Ըստ մշակված կանաչապատման սխեմայի և աշխատանքային նախագծերի` Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների հիմնումը (ներառյալ ոռոգման համակարգի ստեղծումը) Երևանի քաղաքապետ 2009-2020 թթ.
9. Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատման սխեմայով հաստատված կանաչ տարածքների հիմնադրումը (անտառներ, փողոցներ, մայրուղիներ, սանիտարապաշտպանական գոտիներ) Երևանի քաղաքապետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար
ՀՀ բնապահպանության
նախարար
2009-2020 թթ.
10. Երևան քաղաքում արդյունաբերական կեղտաջրերի արտահոսքը մակերևութային ջրընդունիչներ կանխարգելելու նպատակով համալիր միջոցառումների մշակումը և իրականացումը ՀՀ տարածքային կառավարման նախարար
Երևանի քաղաքապետ
ՀՀ բնապահպանության նախարար
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
2007-2020 թթ.
11. Երևան քաղաքում արդյունաբերական կեղտաջրերի նախնական մաքրման կայանների վերագործարկմանը,
արդիականացմանը և կառուցմանն ուղղված միջոցառումների մշակումը և իրականացումը 
Երևանի քաղաքապետ
ՀՀ բնապահպանության
նախարար
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
2007-2020 թթ.


ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 4

1. Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված տրանսպորտային սխեմայի հիման վրա նախագծային աշխատանքների իրականացումը Երևանի քաղաքապետ
ՀՀ ոստիկանության պետ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
2007-2009 թթ.
2. Երևան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի, կանգառների ուսումնասիրության, չափագրման, առկա վիճակի գնահատման աշխատանքների իրականացումը և ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի, կանգառների կազմակերպման սխեմայի մշակումը Երևանի քաղաքապետ 2007 թ.
3. Երևան քաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտի կանգառների կառուցումը և կահավորումը  Երևանի քաղաքապետ 2007 թ.
4. Երևան քաղաքի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը և շարժակազմի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը Երևանի քաղաքապետ 2009-2011 թթ.
5. Երևան քաղաքում միկրոավտոբուսները քաղաքային մոդիֆիկացիայի ավտոբուսներով փոխարինելու գործընթացին ուղղված միջոցառումների ծրագրի մշակումը և իրականացումը Երևանի քաղաքապետ 2006-2009 թթ.
6. Երևան քաղաքում էկոլոգիապես մաքուր վերգետնյա տրանսպորտի զարգացման նպատակով նոր տրոլեյբուսների ձեռքբերումը և տրոլեյբուսային տնտեսության բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը Երևանի քաղաքապետ 2007-2009 թթ.


ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 5

1. Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված գազամատակարարման սխեմայի հիման վրա նախագծային աշխատանքների իրականացումը ՀՀ էներգետիկայի նախարար
Երևանի քաղաքապետ
2006 թ.
2. Երևան քաղաքի գազամատակարարման գլխավոր սխեմայի հիման վրա հեռանկարային նոր թաղամասերի գազաֆիկացման և գոյություն ունեցող ցանցերի վերակառուցման աշխատանքային նախագծերի մշակումը ՀՀ էներգետիկայի նախարար
Երևանի քաղաքապետ
2006-2007թթ.
3. Երևան քաղաքի ջերմամատակարարման հայեցակարգի մշակումը Երևանի քաղաքապետ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախագահ 2007 թ.
4. Երևան քաղաքի ջրամատակարարման ցանցի սխեմայի մշակումը և գոտիավորման աշխատանքների իրականացումը, այդ թվում` մի շարք օրվա կարգավորման (ՕԿՋ) վերանորոգումը ՀՀ տարածքային կառավարման նախարար Երևանի քաղաքապետ 2007-2016 թթ.
5. Երևան քաղաքի կենցաղային կոյուղու ցանցի սխեմայի մշակումը և իրականացումը, այդ թվում` կոլեկտորների վերակառուցումը ՀՀ տարածքային կառավարման նախարար Երևանի քաղաքապետ 2007-2010 թթ.
6. Երևան քաղաքի հեղեղատար կոյուղու ցանցի սխեմայի մշակումը և իրականացումը ՀՀ տարածքային կառավարման նախարար
Երևանի քաղաքապետ
2007-2010 թթ.
7. Աէրացիայի մաքրման կայանի վերագործարկման նախագծերի մշակումը և իրականացումը ՀՀ տարածքային կառավարման նախարար

Երևանի քաղաքապետ

2007-2010 թթ.
8. Երևան քաղաքի էլեկտրամատակարարման սխեմայի մշակումը ՀՀ էներգետիկայի նախարար
Երևանի քաղաքապետ
2007 թ.
9. Երևան քաղաքի արտաքին լուսավորության ծրագրի և սխեմայի մշակումը Երևանի քաղաքապետ 2007 թ.
10. Երևանյան լճի հենապատնեշի ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը Երևանի քաղաքապետ 2006 թ.
11. Երևանյան լճի հատակի մաքրման-վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը Երևանի քաղաքապետ 2006 թ.
12. Երևան քաղաքի վարչական տարածքում 3-րդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան վթարային շենքերի վերականգնման-ամրացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և ամրացումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2006-2010 թթ.
13. Երևան քաղաքի ստորգետնյա անցումների, տրանսպորտային ուղեանցերի կառուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման սխեմաների հիման վրա նախագծային փաստաթղթերի մշակումը Երևանի քաղաքապետ 2006-2007 թթ.
14.  Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգման նախագծային փաստաթղթերի մշակումը Երևանի քաղաքապետ 2007թ.
15. Երևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ծրագրի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ բնապահպանության նախարար
ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀՀ առողջապահության նախարար
2007-2009 թթ.


ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 6

1. Հասարակական սպասարկման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքների և սպասարկման ծառայություններ մատուցող օբյեկտների տեղաբաշխման և ոլորտի զարգացման ծրագրի և սխեմայի մշակումը Երևանի քաղաքապետ 2007 թ.
2. Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակումը ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
Երևանի քաղաքապետ
2007 թ.
3. Երևան քաղաքի հասարակական զուգարանների տեղաբաշխման ծրագրի և սխեմայի մշակումը Երևանի քաղաքապետ 2006-2007 թթ.
4. Երևան քաղաքում դիակիզարան կառուցելու նպատակով նախագծային փաստաթղթերի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2007 թ.
5. Երևան քաղաքում դիակիզարանի կառուցումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2008-2011 թ.
6. Երևան քաղաքի գերեզմանատների սահմանների ճշտումը և նախագծային փաստաթղթերի լրամշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2006-2007 թթ.


ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 7

1. Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի իրականացումը (գազաֆիկացում, այգու տարածքի պարսպապատում, կացարանների
կառուցում) և այլն
Երևանի քաղաքապետ 2007-2012 թթ.
2. «Հրազդան» մարզադաշտից «Հաղթանակ» կամուրջն ընկած տարածքում «Մարզաառողջարարական համալիր» կենտրոնի (խաղային մարզաձևերի հրապարակներ, թիավարության ջրուղի, ժայռամագլցման ուղի և այլն) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և շինարարության իրականացումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ
2007-2010 թթ.
3. Ըստ թաղային համայնքների` պարզ տիպի մարզահրապարակների և արհեստական խոտածածկով մարզադաշտերի տեղադրումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ
2006-2015 թթ.


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 8

1. Հանրակրթական դպրոցների շենքերի ամրացման, հիմնանորոգման և արդիականացման համար նախագծային փաստաթղթերի մշակումը ՀՀ քաղաքաշինության նախարար
Երևանի քաղաքապետ
2006-2010 թթ.
2. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման, էլեկտրոնային գրադարանների ստեղծման ծրագրի մշակումը ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար
Երևանի քաղաքապետ
2006-2008 թթ.


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 9

1. Երևան քաղաքում գոյություն ունեցող պոլիկլինիկաների վերակառուցման, արդիականացման, նոր թաղամասերում դրանց զարգացման և բուժսպասարկման կետերից հեռու գտնվող թաղամասերում ընտանեկան բժիշկների գրասենյակների ստեղծման ծրագրի և սխեմայի մշակումը ՀՀ առողջապահության նախարար
Երևանի քաղաքապետ
2006-2009 թթ.
2. Շտապ բուժօգնության կայանների զարգացման և տեղաբաշխման ծրագրի և սխեմայի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ առողջապահության նախարար
2006-2009 թթ.
3. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, անօթևան և բռնության ենթարկված քաղաքացիների համար ժամանակավոր կացարանների կառուցումը Երևանի քաղաքապետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
2006-2009 թթ.
4. Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնարկների և կազմակերպությունների համար զարգացման ու տեղաբաշխման ծրագրի և սխեմայի մշակումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Երևանի քաղաքապետ
2006-2009 թթ.
5. «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» սկզբունքով սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնների ստեղծման ծրագրերի և սխեմաների մշակումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Երևանի քաղաքապետ
2007-2009 թթ.


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ

Աղյուսակ N 10

1. Երևան քաղաքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային շենքերի քանդման և վերաբնակեցման ծրագրի մշակումը և իրականացումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ
2006-2010 թթ.
2. Երևան քաղաքում անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման, գույքագրման և դրանց հետագա օգտագործման ծրագրի մշակումը Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարար
2006-2007 թթ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան