«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 270-Ա
«ՍԵՎԱԿ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«ՍԵՎԱԿ ԴԵՂԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` ՀՀ Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Կիրովի փող., N 196) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիա` 3 տարի գործողության ժամկետով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մարտի 11 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|