«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2006 թվականի N 1390-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 1105-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության անավարտ շինարարության օբյեկտների կարգավիճակը կանոնակարգելու մասին» N 1105-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 1 հավելվածի «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության օբյեկտների ցանկի 4-րդ կետի 4-րդ սյունակի «4623872369» և 7-րդ սյունակի «90» թվերը համապատասխանաբար փոխարինել «5103872369» և «99» թվերով:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 6 |