«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 934-Ա
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ու Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) միջև կնքվող ուղղակի պայմանագրի կնքման առաջարկությանը։
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու նշված պայմանագիրը։
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 11 |