Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2006-02.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.01/28(237) Հոդ.419
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.11.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006389

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

10 նոյեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 266-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետև` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Կարգի 11. գլխի 1.3 կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա) 2400,0 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող, 0,1 Վտ-ից ոչ ավելի ճառագայթման հզորությամբ ռադիոմոդեմների շահագործման համար,»,

բ) Կարգի N 8 հավելվածի 2.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.4. Թույլտվությունը տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:

Անձին Թույլտվություն տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից 6 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվություն ստացած Անձի կողմից Թույլտվության տրամադրման վճարի մնացած գումարի վճարումը հավաստող անդորրագիրը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում Թույլտվություն տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած է համարվում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.04.2011, N 169-Ն 02.06.2011, N 266-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան