«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2006 թվականի N 1017-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալների թվի ավելացման հետ կապված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացնել 1312.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ» հոդվածով` 1170.0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 142.5 հազ. դրամ):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 24 |