Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.02.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.01/5(182)
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.02.2005
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 փետրվարի 2005 թվականի N 12-Ա
ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ք. Նոյեմբերյան` 106.1 ՄՀց, ք. Բերդ` 105.5 ՄՀց, ք. Ամասիա` 105.9 ՄՀց, ք. Գորիս` 105.1 ՄՀց, ք. Կապան` 114.7 ՄՀց, ք. Մեղրի` 102.9 ՄՀց հաճախականություններով ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակից «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը համապատասխանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 14.09.2004 թ. թիվ 24-Ա որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններին` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է .

1. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությունը ճանաչել Եղեգնաձոր քաղաքի տարածքում 22-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությանը տալ  ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 


 Նախագահ`

Գ. Ամալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան