Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.1993-till now)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Դրամաշրջանառության կարգավորման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.1993
Ստորագրման ամսաթիվ
25.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա արժույթով գործառնություններ իրականացնելու համար լիազորված բոլոր բանկերը պարտավոր են 15-օրյա ժամկետում ապահովել առնվազն մեկական շարժական փոխանակման կետի բացումը և գործունեությունը ՀՀ կենտրոնական բանկի 1993թ. հուլիսի 20-ի «Արտասահմանյան վալյուտայի փոխանակման կետերի ստեղծման և գրանցման կարգին» համապատասխան և շարժական փոխանակման կետեր տեղադրել Երևանի քաղխորհրդի գործկոմի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից որոշված վայրերում:

2. Սահմանել, որ այն լիազորված բանկերից, որոնք չեն ապահովի շարժական փոխանակման կետերի ստեղծումը և գործունեությունը, ետ են վերցվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա արժույթով գործառնություններ իրականացնելու համար տրված լիցենզիաները:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել շարժական փոխանակման կետերի անվտանգ աշխատանքը:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1993 թ. հոկտեմբերի 25-ից:

 

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ և ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`


Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ` Լ.ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ