ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2003 թվականի թիվ 44
քաղ. Երևան
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 45-47, 95, 101, 107, 108-1102, 110, 113, 117, 134, 135, 141-144, 146, 149-156, 160, 162, 171, 173, 175, 176, 177, 178 ԵՎ 1791, 181, 183, 184, 186, 190-193, 195-199, 204, 205, 2051, 2052, 2053, 206, 208-212 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 219 հոդվածը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածը, որոշում եմ`
1. Հաստատել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 45-47, 95, 101, 107, 108-1102, 110, 113, 117, 134, 135, 141-144, 146, 149-156, 160, 162, 171, 173, 175, 176, 177, 178 և 1791, 181, 183, 184, 186, 190-193, 195-199, 204, 205, 2051, 2052, 2053, 206, 208-212 հոդվածներով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը (կցվում է):
2. Երևանի Աջափնյակ թաղային համայնքի աշխատակազմի քարտուղարին մեկամսյա ժամկետում կազմակերպել նշված ձևի տպագրումը:
3. Արձանագրության հատուկ համարակալված ձևերի հաշվառման և օգտագործման հսկողությունը դնել Երևանի Աջափնյակ համայնքի աշխատակազմի քարտուղարի վրա:
4. Հանձնարարել Երևանի Աջափնյակ համայնքի աշխատակազմի քարտուղարին և իրավաբանական բաժնի պետին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման գրանցումը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ թաղային համայնքի աշխատակազմի քարտուղարի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարը:
Թաղապետ` |
Ա. Խաչատրյան |
Հաստատում եմ ___ ___________ 2003 թ. |
Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավար
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ____
___ ____________ 2003 թ.
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 219 և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածներով. Ես _________________________________________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) ____________________________________________________________________________________________ (վայրը)
Հայտնաբերել եմ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի
Հայտնաբերված խախտման փաստի առթիվ կազմված է սույն արձանագրությունը |
Խախտումը կատարվել է |
_____________________________________________________________________ (տեղեկություններ խախտում կատարած անձի մասին) |
____________________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հասցեն) |
Խախտում կատարած անձի բացատրությունը կամ նշում բացատրությունից հրաժարվելու մասին __________________________________________________________________________________________________
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի ______________________________________ (տեղեկություններ խախտում կատարած անձի մասին) ____________________________________________________________________________________________ նկատմամբ վերը նշված խախտման համար նշանակում եմ վարչական տույժ` ____________________________________________________________________________________________ (վարչական տույժի տեսակը) ____________________________________________________________________________________________ (տուգանքը 15-օրյա ժամկետում ենթակա է գանձման) ____________________________________________________________________________________________ (բանկի անվանումը, հաշվի համարը) ____________________________________________________________________________________________
Տուգանքը չմուծելու դեպքում այն գանձվում է օրենքով սահմանված կարգով: (ցուցումի բովանդակությունը և կատարման ժամկետը) ____________________________________________________________________________________________
Ցուցումը նշված ժամկետում չկատարելու դեպքում, խախտում կատարած անձը սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության: Արձանագրությունը ներկայացվում է _____________________________________________________________ (դատարանի անվանումը) ____________________________________________________________________________________________ (տուգանքի գանձումը հարկադիր կատարելու համար կամ ____________________________________________________________________________________________ դատաքննչական մարմինների անվանումը) սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար: |
Արդյունքների մասին հայտնվում է Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարին:
Խախտում կատարած անձին բացատրվել է նրա իրավունքներն ու պարտականությունները:
Արձանագրությունը կազմված է երեք օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է խախտում կատարած անձին, մեկ օրինակն ուղղվում է կատարման, մեկ օրինակը պահվում է Երևանի Աջափնյակ թաղային համայնքում:
_________________________________________________________________________________
(արձանագրությունը կազմող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
______________________________________________________________________________
(խախտում կատարած անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) |