«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2006 թվականի N 1400-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) տրանսպորտային միջոցների խմբերն ըստ դրանց հատկացվող հաշվառման համարանիշերի տեսակների` համաձայն N 1 հավելվածի.
բ) հաշվառման համարանիշերում կիրառվող տառերի, թվանշանների և մակագրությունների տեսակները` համաձայն N 2 հավելվածի.
գ) հաշվառման համարանիշերի, առանձնացված հաշվառման համարանիշերում կիրառվող Հայաստանի Հանրապետության դրոշի և կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերների ու ժամանակավոր համարանիշերում գործողության ժամկետի նշման դաշտի եզրաչափերը` համաձայն N 3 հավելվածի.
դ) հաշվառման համարանիշերի հիմնագույները, տառերի, թվանշանների ու մակագրությունների գույները` համաձայն N 4 հավելվածի։
2. Սահմանել, որ`
ա) որոշման N 1 հավելվածում նշված 4-րդ, 5-րդ, 11-րդ և 12-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության կողմից.
բ) որոշման N 1 հավելվածում նշված 22, 22.1, 23, 24, 25, 26, 29.2 և 29.3-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.
գ) որոշման N 1 հավելվածում նշված մյուս տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմինների կողմից հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվում են միջազգային ստանդարտների պահանջներին ներդաշնակ` ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագրերով հաշվառման համարանիշեր:
Որոշման N 1 հավելվածում նշված 31-րդ և 32-րդ տեսակների հաշվառման համարանիշերը թղթե են, մյուս բոլոր տեսակների հաշվառման համարանիշերը պատրաստվում են մետաղից: Մետաղյա հաշվառման համարանիշերի նյութի հաստությունը լինում է առնվազն 0.8 միլիմետր։ Հաշվառման համարանիշերի վրա տառերի, թվանշանների, մակագրությունների և եզրակի դրոշմման տեխնոլոգիան պետք է բացառի դրանցում փոփոխությունների կատարման հնարավորությունը` առանց հաշվառման համարանիշի ամբողջականության կամ օգտագործվող նյութերի (մետաղ, սինթետիկ թաղանթ) կառուցվածքների փոփոխության։ Յուրաքանչյուր հաշվառման համարանիշի հակառակ երեսին նշվում է պատրաստող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը: Հաշվառման համարանիշերը, բացառությամբ 4, 5, 11, 12, 22-26, 31 և 32-րդ տեսակների, կրում են պաշտպանիչ տարր՝ հոլոգրամ:
Հաշվառման համարանիշերի պատրաստման եղանակը և տեխնիկական չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտով:
31. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձեռք բերված ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման համարանիշերը:
(31 կետը լրաց. 07.03.07 N 243-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված N 1 |
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԵՐՆ ԸՍՏ ԴՐԱՆՑ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Հաշվառման համարանիշերը (այսուհետ` համարանիշեր)` կախված տրանսպորտային միջոցների օգտագործման բնույթից, ըստ տեսակների հատկացվում են տրանսպորտային միջոցների հետևյալ խմբերին`
ա) ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցներ,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներ,
գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների և նրանց անձնակազմի տրանսպորտային միջոցներ,
դ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի և զորամիավորումների տրանսպորտային միջոցներ,
ե) առանձնացված համարանիշեր կրող տրանսպորտային միջոցներ,
զ) ճանապարհային երթևեկությանը ժամանակավորապես մասնակցող տրանսպորտային միջոցներ:
Տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերն ըստ խմբերի բաժանվում են հետևյալ տեսակների`
ա) ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշեր`
1-ին, 1.1-ին տեսակներ` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,
2-րդ տեսակ` մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
3-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,
4-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,
5-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների համարանիշեր`
6-րդ, 6.1-ին տեսակներ` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,
7-րդ, 7.1-ին տեսակներ` ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընդհանուր օգտագործման ավտոբուսների,
8-րդ, 8.1-ին տեսակներ` թեթև մարդատար և բեռնատար «Տաքսի» ավտոմոբիլների,
9-րդ տեսակ` մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
10-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,
11-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,
12-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.
գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների` դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցների համարանիշեր`
13-րդ, 13.1-ին տեսակներ` դիվանագիտական կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,
14-րդ, 14.1-ին տեսակներ` վարչատեխնիկական սպասարկող կազմի թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,
15-րդ, 15.1-ին տեսակներ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,
16-րդ տեսակ` դիվանագիտական կազմի մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
17-րդ տեսակ` վարչատեխնիկական սպասարկող կազմի մոտոսայլակների և մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
18-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
19-րդ տեսակ` դիվանագիտական կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,
20-րդ տեսակ` վարչատեխնիկական սպասարկող կազմի ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,
21-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների.
դ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի և զորամիավորումների տրանսպորտային միջոցների համարանիշեր`
22-րդ, 22.1-ին տեսակներ` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների,
23-րդ տեսակ` մոտոտրանսպորտային միջոցների (մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ),
24-րդ տեսակ` ավտոմոբիլների կցորդների (ներառյալ մոտոցիկլետների և մոտոռոլլերների հետնակցորդները) և կիսակցորդների,
25-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների,
26-րդ տեսակ` տրակտորների, գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինարարական և այլ ինքնագնաց մեխանիզմների կցորդների.
ե) առանձնացված համարանիշեր կրող տրանսպորտային միջոցների համարանիշեր`
27-րդ, 27.1-ին տեսակներ` Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,
28-րդ, 28.1-ին տեսակներ` Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի,
29-րդ, 29.1-ին տեսակներ` Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների,
29.2-րդ, 29.3-րդ տեսակներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակություններին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների.
զ) ճանապարհային երթևեկությանը ժամանակավոր մասնակցող տրանսպորտային միջոցների համարանիշեր`
30-րդ, 30.1-ին տեսակներ` թեթև մարդատար, բեռնատար, բեռնաուղևորատար ավտոմոբիլների և ավտոբուսների տարանցիկ համարանիշեր,
31-րդ տեսակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տրանսպորտային միջոցների շահագործման արգելման հիմք հանդիսացող պատճառների վերացման համար տրվող համարանիշեր,
32-րդ տեսակ` ֆիզիկական անձանց կողմից ինքնաշեն, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից տրանսպորտային միջոցների նախագծման և կառուցման փուլում ճանապարհային փորձարկումներին մասնակցող տրանսպորտային միջոցների համարանիշեր:ուղղ.
(Հավելվածը լրաց. 24.06.10 N 797-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 2 |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
L, U, S, O, Ո, Ա, Զ, Կ, Մ,
Ն, Պ, Շ, D, T, N, P
Համարանիշերում կիրառման համար թույլատրվող տառերի տեսակները
0, 1, 2, 3, 4, 5, 6,
7, 8, 9
Համարանիշերում կիրառման համար թույլատրվող թվանշանները
AM, ARM, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ»,
«ՓՈՐՁԱՐԿՈՒՄ»
Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակները
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 3 |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՆՇՄԱՆ ԴԱՇՏԻ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ
|
1. 1, 6, 7, 8, 13, 14, 15, 22, 27, 28, 29, 29.2-րդ տեսակներ` |
520 x 112 մմ |
2. 1.1, 2, 6.1, 7.1, 8.1, 9, 13.1, 14.1, 15.1, 16,17, 18, 27.1, 28.1, 29.1, 29.3-րդ տեսակներ` |
|
3. 3, 10, 19, 20, 21-րդ տեսակներ` |
|
4. 4, 5, 11, 12, 22.1-ին տեսակներ` |
|
5. 24, 25, 26-րդ տեսակներ` |
|
6. 23-րդ տեսակ` |
|
7. Ժամկետների նշման դաշտը` |
|
8. Հայաստանի Հանրապետության դրոշի չափսերը, գույնը, երկարության ու լայնության և գունավոր շերտերի հարաբերությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
9. Կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերի ձևը, չափսերը, գույնը պետք է համապատասխանեն չափանմուշ օրինակին:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Հավելված N 4 |
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԵՐԸ, ՏԱՌԵՐԻ, ԹՎԱՆՇԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
|
Տեսակները |
Համարանիշի |
Գույնի անվանումը | |
|
տառերի, |
Հայաստանի | ||
|
1, 1.1, 2, 3, 4, 5, 6, |
սպիտակ |
սև |
|
|
7, 7.1, 8, 8.1 |
դեղին |
սև |
|
| 13, 13.1, 14, 14.1, 16, 17, 19, 20 |
կարմիր |
սպիտակ |
|
| 15, 15.1, 18, 21 |
երկնագույն |
սպիտակ |
|
| 22, 22.1, 23, 24, 25, 26 |
սև |
սպիտակ |
|
| 27, 27.1 | սպիտակ | սև |
կարմիր, կապույտ, |
| 28, 28,1 | սպիտակ | սև |
դեղնաոսկեգույն, |
| 29, 29.1 | երկգույն՝ ARM մակագրության դաշտը` կապույտ, թվա- նշանների դաշտը` սպիտակ |
ARM |
|
| 29.2, 29.3 | երկգույն՝ ARM մակագրության դաշտը` սև, թվանշանների դաշտը` կապույտ |
ARM մակագրությունը և թվանշանները` սպիտակ |
|
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |