ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 նոյեմբերի 2000 թվականի |
թիվ 296 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հատուկ հաշվառման փաստաթղթերի (անդորրագրերի) հաշվառման կարգը» (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հատուկ հաշվառման փաստաթղթերի (անդորրագրերի) հաշվառման կարգը» ընդգրկել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը և վերահսկումը» ձեռնարկի նախագծի հավելվածներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000 թ. նոյեմբերի 21-ի թիվ 296 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ
Կանոն 1. Կարգավորման առարկան
Սույն կարգը կարգավորում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից անդորրագրերի ձեռքբերման, տրամադրման և հաշվառման գործընթացը:
Կանոն 2. Հիմնական հասկացությունները
Անդորրագրեր - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թ. նոյեմբերի 12-ի թիվ 183 որոշման համաձայն բանկերին, արտարժույթի փոխանակման կետերին, արժութային դիլերներին տրամադրվող անդորրագրերը
Կենտրոնական բանկ - ՀՀ կենտրոնական բանկ
Բանկային գործառնությունների բաժին - Կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչության բանկային գործառնությունների բաժին
Լիցենզավորման և բանկային ռեգիստրի բաժին - Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի լիցենզավորման և բանկային ռեգիստրի բաժին
Դրամարկղային գործառնությունների բաժին - Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության դրամարկղային գործառնությունների բաժին
Դիլեր - Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկ, արժութային դիլեր, արտարժույթի փոխանակման կետ
Լիազորված անձ - Դիլերի կողմից անդորրագրերի գրքույկը ստանալու համար լիազորված անձ
Կանոն 3. Անդորրագրերի ձեռքբերումը և հաշվառումը
3.1. Կենտրոնական բանկը անդորրագրերը կանխավճարով ձեռք բերելու դեպքում մատակարար կազմակերպությանը փոխանցվող կանխավճարի գումարները հաշվառում է Կենտրոնական բանկի հաշվեկշռի 2611 «Արտաքին դեբիտորներ ռեզիդենտների գծով ՀՀ դրամով» և 2621 «Արտաքին դեբիտորներ ռեզիդենտների գծով արտարժույթով» հաշիվներում:
3.2. Անդորրագրերը մատակարար կազմակերպություններից ստացվում են համարակալված և յուրաքանչյուր հարյուրական թերթերով կարված, լարանցված վիճակում:
3.3. Անդորրագրերի գրքույկները ստանալիս, 2611 և 2621 հաշիվներում հաշվառվող կանխավճարի գումարները դուրս են գրվում ծախսերի 7691 «Այլ ծախսեր» հաշվին` անդորրագրերը հաշվառելով արտահաշվեկշռային 9901 «Տարբեր արժեքներ և փաստաթղթեր» հաշվում (հաշվառումը տարվում է հատերով):
3.4. Ստացված անդորրագրերի գրքույկները մուտքագրվում են Կենտրոնական բանկի շրջանառու դրամապահոց:
Կանոն 4. Անդորրագրերի տրամադրումը
4.1. Լիցենզավորման և բանկային ռեգիստրի բաժինը բանկային գործառնությունների բաժին է ներկայացնում դիլերների վերաբերյալ տեղեկանք: Տեղեկանքը ներկայացվում է դիլերների ցանկում յուրաքանչյուր փոփոխության դեպքում:
4.2. Դիլերը անդորրագրերի գրքույկը ստանալու նպատակով բանկային գործառնությունների բաժին է ներկայացնում 3 օրինակից հայտ (կցվում է) և տվյալ դիլերի կողմից լիազորված անձին տրված լիազորագիր:
4.3. Բանկային գործառնությունների բաժնի համապատասխան աշխատակիցը անդորրագրերի գրքույկը տրամադրում է այն դեպքում, երբ տեղեկանքում առկա է դիլերի անվանումը կամ անունը: Հայտը բավարարվում է ըստ պահանջի` երեք աշխատանքային օրվա ընթացքում:
4.4. Բանկային գործառնությունների բաժնի համապատասխան աշխատակիցը ստացված հայտի 3 օրինակները տրամադրում է դրամարկղի պատասխանատու աշխատակցին: Վերջինս ներկայացված հայտին համապատասխան քանակի անդորրագրերի գրքույկների դարձերեսին դնում է «ՀՀ կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչություն» դրոշմակնիքը և հայտի 3 օրինակների վրա գրում տրամադրվող անդորրագրերի գրքույկների համարները: Հայտի մեկ օրինակը պահվում է դրամապահոցում, իսկ մյուս երկու օրինակները դրամարկղային գործառնությունների բաժնի պատասխանատու աշխատակիցը վերադարձնում է բանկային գործառնությունների բաժնի համապատասխան աշխատակցին:
4.5. Բանկային գործառնությունների բաժնի համապատասխան աշխատակիցը դրամարկղային գործառնությունների բաժնի աշխատակցից ստացված հայտի հիման վրա հատուկ գրանցամատյանում գրանցում է հետևյալ տվյալները`
- անդորրագրերի գրքույկի տրամադրման ամսաթիվը,
- անդորրագրերի գրքույկը ստացողի անվանումը/անունը, հասցեն և այլն,
- անդորրագրերի գրքույկի համարը:
4.6. Դիլերի կողմից լիազորված անձը ներկայանում է բանկային գործառնությունների բաժին: Բանկային գործառնությունների բաժնի աշխատակիցը ելքի գործարք է կատարում արտահաշվեկշռային 9901 «Տարբեր արժեքներ և փաստաթղթեր» հաշվից` ձևավորելով 3 օրինակից ելքի օրդեր: Բանկային գործառնությունների բաժնում կատարվում է ելքի գործարքի առաջին հաստատումը, որից հետո օրդերի մեկ օրինակը կարվում է բանկային գործառնությունների բաժնի կողմից գլխավոր հաշվապահական գրքում, իսկ երկու օրդերը հայտի մեկ օրինակի հետ տրամադրվում են դիլերին կամ դիլերի կողմից լիազորված անձին: Վերջինս օրդերի երկու օրինակները ներկայացնում է դրամարկղային գործառնությունների բաժնի հսկիչին: Դրամարկղային գործառնությունների բաժնի հսկիչը, ստանալով ելքի օրդերի օրինակները, կատարում է երկրորդ հաստատումը, որից հետո օրդերի մեկ օրինակը կարում է դրամարկղի գրքում, իսկ մյուս օրինակը` վերադարձնում լիազորված անձին, որի հիման վրա դրամարկղային գործառնությունների բաժնի համապատասխան աշխատակիցը անդորրագրերի գրքույկը հանձնում է դիլերին կամ դիլերի կողմից լիազորված անձին:
Հ Ա Յ Տ
1. Բանկերի, արժութային դիլերների, արտարժույթի փոխանակման կետերի անվանումը/անունը -----------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Լիցենզիայի N ------------------------------------------------
3. Անդորրագրերի գրքույկների քանակը -----------------------------
4. Լիազորված անձի ստորագրությունը ------------------------------
5. Տրամադրվող անդորրագրերի գրքույկների NN ----------------------
6. Դրամապահոցի աշխատակցի ստորագրությունը ----------------------
