Գլխավոր տեղեկություն
Համար
N 35
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.09.1998-07.12.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.09.01/11(17)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.08.1998
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 1998 թվականի N 35
քաղ. Երևան

 

«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

Հաստատել «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամների և աշխատակիցների վարվեցողության կանոնները» (հավելված):

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ`

Վ. Մովսեսյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սույն կանոնները սահմանում են ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատակիցների վարվելակարգը պաշտոնավարության ընթացքում

 

1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) նախագահը, հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատակիցները (այսուհետև` աշխատակիցներ), իրենց գործունեությունն իրականացնելիս, ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ օրենսդրությամբ և սույն կարգով:

2. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում հանձնաժողովը ներկայացնելիս, արտահայտում են հանձնաժողովի դիրքորոշումը: Ոչ պաշտոնական կարծիքն արտահայտելիս հանձնաժողովի անդամները կամ աշխատակիցները պետք է նշեն, որ արտահայտում են իրենց անձնական կարծիքը:

3. «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ:

4. «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանձնաժողովի անդամները և աշխատակիցները իրենց ծառայության ընթացքում չեն կարող էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց մոտ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունենալ արժեթղթեր, բաժնեմաս, փայամասնակցություն:

5. Այն դեպքերում, երբ հանձնաժողովում քննարկվում է էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտի և այդ բնագավառին չդասվող ձեռնարկության միջև էներգամատակարարման հարցերի հետ կապված վեճ և եթե հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի անդամը ներդրումներ ունի այդ ձեռնարկությունում, ապա հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի անդամը տեղեկացնում է այդ մասին հանձնաժողովին (հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի անդամներին, իսկ հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահին), չի մասնակցում հանձնաժողովի նիստում այդ վեճի հետ կապված հարցի քննարկմանը և քվեարկությանը:

6. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները պետք է միատեսակ մոտեցում ցուցաբերեն գործունեության լիցենզիա ստացող, գործունեության լիցենզիա ստացած բոլոր անձանց նկատմամբ:

7. Հանձնաժողովի անդամներն ու աշխատակիցները պետք է բարեխիղճ և հետևողական վերաբերմունք դրսևորեն սպառողների, էներգետիկայի բնագավառում լիցենզավորվող, լիցենզավորված գործունեությամբ զբաղվող անձանց հարցադրումների նկատմամբ, սահմանված կարգով նպաստելով դրանց օրինական լուծմանը:

8. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները պետք է բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերեն հանձնաժողով դիմած անձանց, անհրաժեշտ բացատրություններ, պարզաբանումներ տան նրանց հետաքրքրող հարցերին, հետևեն, որ հանձնաժողովին դիմած անձանց խնդիրները որակյալ լուծում ստանան համապատասխան մարմիններում:

9. Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետք է ապահովեն պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությունը:

10. Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների հանդիպումներն այն իրավաբանական անձանց հետ, որոնց սակագները հաստատելու, գործունեության լիցենզիա տալու կամ այն վերանայելու վերաբերյալ հարցը ներկայացված է հանձնաժողովի քննարկմանը, իրականացվում է համաձայն հետևյալ ընթացակարգի.

հանդիպման մասին պայմանավորվածության առկայության դեպքում` հանձնաժողովի անդամները կամ աշխատակիցները հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի շրջանակի և հանդիպման ժամկետի մասին տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին (աշխատակիցները տեղեկացնում են իրենց ստորաբաժանման պետերի միջոցով): Եթե հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերել հանձնաժողովի նախագահը, ապա նա այդ մասին տեղյակ է պահում հանձնաժողովի որևէ անդամին (անդամներին): Հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպումների (այդ թվում առանց նախնական պայմանավորվածության) արդյունքների մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին: Կայացած հանդիպումների (այդ թվում և առանց նախնական պայմանավորվածության) արդյունքների մասին հանձնաժողովի անդամները կամ աշխատակիցները տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին` 10-րդ կետում նշված ընթացակարգով:

11. Հանձնաժողովի անդամների կամ աշխատակիցների կողմից սույն կանոնների խախտման դեպքում գումարվում է հանձնաժողովի նիստ, հարցը քննարկվում և կայացվում է մասնավոր որոշում: